Հոգևոր Էջմիածին. նախագիծ և ամփոփում

20180606_103131

«Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ Դաստիարակութեան արդյունք է, որ շատերը որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը…»

                                                                       ԿՈՄԻՏԱՍ

 

Որպես զարգացում «Ուսումնական պատարագ» նախագծի:

Տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը՝ դեռահասներին անհանգստացնող, հետաքրքրող թեմաներով զրույց-քննարկումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Ընթացքը՝  Նախապես որոշված թեմայով քննարկում-նախապատրաստվում ենք զրույցին, նույն թեմայով սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ, հարցազրույցներ, վիդեո-ռադիո նյութեր: Գրելուց հետո լսում ենք իրար կարծիքներ, քննարկում թեման, ասում մեզ անհանգստացնող, հուզող հարցերը, փորձում գտնել պատասխաններ:  Աշխատանքներն իրականացնելուց հետո հանդիպում ենք ունենում որևէ հոգևորականի հետ, քննարկումն լսում հետաքրքրող հարցի մասին քրիստոնեական մոտեցումը:
Չենք մոռանում թափառել, ծանոթանալ Էջմիածնին:

1. Առաջին հանդիպման թեմա՝ «Ստի և ճշմարտության դերը մեր կյանքում»
Օրը՝ 10.10.2018թ.
Մասնակից դասարան՝ 6.3 դասարան
Զրուցող՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի աշխատակից բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյան:

Առաջին ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ:

2. Երկրորդ հանդիպման թեմա՝ «Չար ու բարի»
Մասնակից դասարան՝ 
6.2 դասարան
Զրուցող՝ 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի աշխատակից բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյան:

Երկրորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ:

3. Երրորդ հանդիպման թեմա՝ Երդում և բամբասանք
Մասնակից դասարան՝ 8.5 դասարան
Զրուցող՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը

Երրորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ:

4. Չորրորդ հանդիպման թեմա` Սուրբ Մկրտություն
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ
Զրուցող՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վահան սարկավագ:

Չորրորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ

 

5. Հինգերորդ հանդիպման թեմա` Անառակ որդու վերադարձը

Վայրը՝ Սուրբ Աննա եկեղեցի
Մասնակիցներ՝ վեցերորդ դասարանի սովորողներ
Զրուցող՝ Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյան

Հինեգրորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ

 

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր, Նախագծերի ամփոփումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն