Ես վերադարձա։ Նորից շնչում եմ․․․

Կյանքիս ամենասիրուն ընթացքն էր բալիկիս ծնունդն ու կյանքի առաջին տարին։ վայելեցի՛։ Լիարժեք վայելեցի ձագուկիս, մայրություն կոչվածն ու դեռ երկար պիտի վայելեմ։ Բայց շնչարգելության մի տարօրինակ զգացում կար, որ ուղեկցում էր ինձ։ Հստակ որեշեցի․ սեպտեմբերին վերադառնալու եմ, որ շնչեմ։ Որոշելն ու անելը մեկ եղավ։ Կրկին սիրելի դպրոցում եմ ու կրկին իմ ափսեի մեջ։

Շնչու՜մ եմ․․․ չգիտեմ՝ բոլոր մանկավարժների՞ն է արդյոք ծանոթ այս շնչարգելության հասնող սերը աշխատանքի նկատմամբ, բայց ես իմ գործունեության ութ տարիներին էլ այն զգացել եմ ու լիահույս եմ, որ միտ զգալու եմ։

Հեշտ չէ այն, ինչ ես հիմա անում եմ․ փոքրիկ բալիկ, ընտանեկան

Հրատարակված՝ Իմ գործունեությունը-ում | Թողնել մեկնաբանություն

Արձակուրդային առաջադրանքներ

Բառային թելադրություն

Ընթերցանություն. Աթաբեկ Խնկոյան. Խխունջն ու սունկը

Դ. Սոկոլով. «Մանուշակագույն փիսոն »

Ղազարոս Աղայան․ Արևի հրամանը

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Երախտագիտության օր-Thanksgiving day

Օրվա մասին նյութ, որ պետք է ընթերցվի բոլոր դասարաններում

Նախագծի մասնակիցներ՝ 1-9-րդ դասարանի սովորողներ

Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբեր 23-26

Նախագծի պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան

Նախագծի անցկացման ձևը՝ 1-5-րդ դասարանի սովորողները պատրաստում են բացիկներ՝ նվիրված տատիկ-պապիկներին: 6-9-րդ դասարանի սովորողները պատրաստում են ֆլեշմոբ: Նոյեմբեր 25-ին նկարահանում ենք ֆլեշմոբը: Նոյեմբեր 26-ին՝ երախտագիտոթւյան օրը, փոքրերը տատիկ-պապիկներին են նվիրում պատրաստած բացիկները, միջին դպրոցի սովորողները ցույց են տալիս մոնտաժված և դպրոցի կողմից հրապարակված տեսանյութը:

Բացիկների մասով պատասխանատու՝ միսս Լիլիթ

Բացիկների գրության մասով պատասխանատուներ՝ բանասերներ

Ֆլեշմոբ

6-րդ դասարան՝ երգում են միսս Շահանեի հետ (հագնում են սպիտակ վերնաշապիկներ)-կարգ

7-րդ դասարան՝ Tik-tok-միսս Ալլա

8-րդ դասարան՝ շնորհակալական գրություններով թղթեր-

9-րդ դասարան՝ ազգային պար

Տեսանյութ՝ ուղերձներ՝ տատիկ-պապիկներին

հյուրասիրություն ինչ ձևով պետք է կազմակերպել-ինչ սնվել

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Օշոյի առակները

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Շոյի ուսմունքը Ռուսատանում համարում էին աղանդ, սակայն նրա մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ: Նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեց շատերի վրա:

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Ամուր թիկունքը հաղթանակի հիմքն է

Նախագծի մասնակիցներ՝ 6-9-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբեր 7

Նախագծի նպատակը՝ վաճառք-դրամահավաք՝ Հայաստանի Համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով


ՈՒղղությունները՝

. ազգային երգ-պարի ներկայացում
. սովորողների ձեռքի աշխատանքների ներկայացում
. ցուցահանդես—վաճառք

Պատասխանատուներ՝

Նախագծի պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան
Երաժշտական մասի պատասխանատու՝ Շահանե Պռոշյան
Ազգային պարերի ուսուցում՝ Հռիփսիմե Գալստյան
Տեխնիկական մասի պատասխանատու՝ Վահան Առաքելյան, Մարտիկ
Լուսաբանման պատասխանատու՝ Մարիանա
Դպրցի բակի ձևավորման պատասխանատու՝ միսս Հասմիկ


Իրականացման ընթացքը՝

Առաջին հերթին սովորողին և ծնողին ուղարկում ենք հետևյալ նամակը՝

Ողջույն, սիրելի ծնող-սովորող

Բոլորս այս օրերին ապրում ենք «Ամեն ինչ Արցախի համար» սկզբունքով: Ամուր թիկունքը հաղթանակի հիմքն է: «Եվրոպական վարժարան» հիմնադրամը նույնպես իր ներդրումը պիտի ունենա հաղթանակի կերտման գործում: Այդ նպատակով առաջիկա շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, դպրոցում կայանալու է ցուցահանդես-վաճառք, որի ընացքում հավքված գումարը ուղղվելու է «Հայաստան»  համահայկական հիմնադրամին: Մասնակցության համար անհրաժեշտ է, որ սովորողներն իրենց ցանկությամբ իրեր վաճառեն դպրոցում: Ցանկալի է, որ այդ իրերը լինեն սովորողների ձեռքի աշխատանքները (կախազարդեր, ձեռագործ աշխատանքներ, նկարներ, գրքեր, քաղցրեղեն, այլ…):

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ դպրոցի ետին բակ

Անցկացման ժամանակահատվածը՝ 13.00-14.00

ցուցահանդես-վաճառքի ընթացքում ծնողները և այլ հյուրեր կգնեն սովորոողների վաճառած իրերը: Շնորհակալ կլինենք եթե դուք նույնպես մասնակցեք բարի գործին: Սիրով սպասում ենք բոլորին:
Հաղթելու ենք միասին:

Սիրով՝ «Եվրոպական վարժարան» հիմնադրամ

Օրվա ընթացք

. Չորեքշաբթի օրը դասղեկները հանգստի ժամին դասղեկի ժամ են ունենում, որի նպատակն է սովորողներին տեղյակ պահել ցուցահանդեսի մասին, քննարկել, թե ինչ իրեր են բերելու, ինչպես են ներկայանալու:

. Ուրբաթ օրը պարոն Մարտիկը դպրոցի ետին բակում տեղադրում է վեց սեղան:

. Ուրբաթ երեկոյան մաքրվում է դպրոցի ետին բակը———

. Շաբաթ օրը ժամը իննից ուսուցիչներն ու սովորողները լինում են դպրոցում, դասավորում սեղանները

. Մի քանի սովորող և ուսուցիչ խոհարարների հետ պատրաստում են հալվա, փոխինձ, Արցախի տատիկ-պապիկի տեսով թխվածքաբլիթներ (տեսնենք, թե ինչ առաջարկներ կանեն մյուսները, խոհարարները)

. Սովորողները կարում են կարմիր, կապույտ, ծիրանագույն հագուստներ

6-րդ դասարանցիներ՝ կարմիր վերնաշապիկներ

7-րդ դասարանցիներ՝ կապույտ վերնաշապիկներ

8-9-րդ դասարանցիներ՝ նարնջագույն վերնաշապիկներ

. Մեկ ժամվա ընթացքում ծնողները շրջում են սեղանների կողքով, գնում քաղցրավենիք կամ ձեռքի աշխատանք և գումարը գցում արկղիկներում

. Սովորողները պարում են «Կարնո քոչարի», «փափուռի» (պատասխանատու՝ Հռիփսիմե գալստյան), երգում «Անունս Արցախ է» երգը (պատասխանատու՝ Շահանե Պռոշյան: Երգի բառերը նախապես դասղեկները ուղարկում են սովորողներին):

Հավաքված գումարը Մարիանայի և Վահանի միջոցով կփոխանցվի «Հայաստան»  համահայկական հիմնադրամին

Հրատարակված՝ Նախագծեր-ում | Թողնել մեկնաբանություն

Արձակուրդային առաջադրանքներ առաջին դասարանցիների համար

1․Գուշակի՛ր նկարելուկը․

Captionless Image
Շարունակել կարդալ
Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա դասի պլան

13.10.2020

Մայրենի 1

. Դիտում ենք <<Ա>> տառի մասին տեսանյութ (6րոպե)

. Պատմում ենք <<Ա>> տառի դասը, գտնում միավանկ, երկվան և եռավանկ տառերը, դրանցում ձայնավորների քանակը (20 րոպե)

. Աշխատում ենք գրատետրում

Մայրենի 6

. Ներկայացնում են հայերենի բարբառները (15 րոպե)

. Ներկայացնում են <<Երազ >> բանաստեղծությունը, անդրադառնում տնային առաջադրանքներին (15 րոպե)

. Պատրաստվում ենք թեմատիկ աշխատանքին (10 րոպե)

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

«Իմ Կոմիտասը» նախագծի ամփոփում

«Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ Դաստիարակութեան արդյունք է, որ շատերը որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը…»

                                                                       ԿՈՄԻՏԱՍ

Շարունակել կարդալ
Հրատարակված՝ Նախագծեր, Նախագծերի ամփոփումներ-ում | Թողնել մեկնաբանություն

Մեր մեղուները

Հրատարակված՝ ՈՒսումնական աշխատանք, Ուսումնական նյութեր, Ուսումնական նյութերի պահոց-ում | Թողնել մեկնաբանություն

Գրքոտ դասեր կամ գրադարանում

Մանկավարժական գործունեության ընթացքում մշտապես կարևորել եմ, որ սովորողներս վայելեն <<գրքերի օվկիանում լողալու>> գերհաճույքը, ինչի համար մշտապես կազմակերպել եմ ընթերցանության ժամեր։ Այս ուսումնական տարին ևս այն շարունակում եմ իրագործել արդեն նոր դպրոցում և նոր ու գողտրիկ գրադարանում։

Առաջին հերթին սովորողների հետ զրուցեցինք գրադարանների, դրանց գործառույթների ու կարևորության մասին, մի քիչ էլ <<բամբասեցինք>>, թե ինչու պիտի գրքեր կարդանք։ Շարունակությունը, բնականաբար, ընթերցանությունն ու ընթերցածի քննարկումն էր։

Մե գրքոտ օրը կարող եք տեսնել նաև լուսանկարներում։

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն