Երկրորդ օրը Ստամբուլում

IMG_20180507_162108_698

Հագեցած, հետաքրքիր անցավ երկրորդ օրը Ստամբուլում։ Վերջապես շրջեցինք Տատյան վարժարանում, ծանոթացանք ուսուցման ձևերին, ուսուցիչների, աշակերտների հետ։ Սովորողները մեզ տեսնելուն պես <<բարլու՜ս>> էին բղավում ու ժպտում։ Հետաքրքիր էր համեմատելը, թերություն֊առավելություններ գտնելը, բայց ավելի շատ ազդեցիկ էր. մի վայրում տեսնում ես հարազատ դեմքեր, որ լույս են ճառագում…

Այսօր եղանք ևս մեկ կրթական միջավայրում`  Կենտրոնական վարժարանում,  ուր ծանոթացանք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանայի հետ, ով մեծ սիրով մեզ հետ շրջեց, ծանոթացրեց տարբեր համայնքներում գտնվող հայկական եկեղեցիների, պատմեց֊ներկայացրեց տեղի կյանքն ու ապրուստը (այս ամենին դեռ կանդրադառնանք)։

Իսկ սեբաստացի սովորողները… մի ոգևորությու՜ն, մի ուրախությու՜ն.  չեն ուզում` ետ վերադառնալ։ Էսպես ո՞նց կլինի։ Ես արդեն անհանգստանում եմ…

 

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն