Կարդում ենք. նախագիծ

26943447_1816590341747125_1677414843_nՆախագծի մասնակիցներ՝ տարա-տարիք սովորողներ

Նախագծի տևողությունը՝ փետրվար 1- մարտ 12

Նպատակը՝ ստեղծագործությունների  ընթերցման միջոցով  բանաստեղծների գրչի բացահայտում ու ճանաչում

Խնդիրները՝  

բանավոր և վերլուծական խոսքի զարգացում
բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)
Գեղարվեստական պատկերավորման միջոցների ուսուցում  (փոխաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ)
. Հ. Թումնայանի, Վ. Տերյանի, Ե. Չարենի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
. Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
. Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծի ուղղություններ՝

Անհատական, դասարանական, խմբային, ընտանեկան  նախագծեր.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • ԱյլՓետրվարի 19 — «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան», Ֆլեշմոբ Երևանի կենտրոնում.

    Աշխատանքների ամփոփում

Ակնկալվող արդյունք՝ վերլուծականներ, ռադիոնյութեր, վիդեոնյութեր

 

 

Նախագծի ընթացքն ու ամփոփումը կլուսաբանվի դասավանդողի բլոգում, Միջին դպրոցի և Արևմտյան դպրոց-պարտեզի ենթակայքում

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն