«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. նախագիծ

paper-towns-269x406

Նախագծի մասնակիցները՝ տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբեր 30 — նոյեմբեր 17
Նախագծի նպատակը՝  «Թղթե քաղաքները» ստեղծագործության ընթերցում

Նախագծի շրջանակներում կկայանա՝ 

. Ջոն Գրինի  «Թղթե քաղաքները» ստեղծագործության նոր հրատարակության շնորհանդես
.  Հանդիպում  թարգմանիչ Ալինա Միրզոյանի,
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ

Հանդիպումը կայանալու է «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, գրադարանի անձնակազմի հետ համագործակցությամբ

Լրացուցիչ նյութեր

.Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ-ի եթերում պատմում են Ջոն Գրին «Թղթե քաղաքները» գրքի հայերեն թարգմանության մասին
Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House
Նոր գիրք «Թղթե քաղաքներ»-ում ապրող թղթե մարդկանց մասին
. գրքից հատվածներ

Խնդիրները՝  

. գրքին վերլուծորեն մոտենալու հմտությունների զարգացում
. Ճիշտ հարցադրումներ կազմելու հմտությունների զարգացում
. Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)

Նախագծի ընթացքում կատարվող աշխատանք
. գրքի կարևոր տողերի դուրսգրում, վերլուծում
. վերնագրի վերլուծություն
. հեղինակի ստեղծագործական ուղուն ծանոթացում
. ստեղծագործական աշխատանք գրքի կարևոր տողերով ու արտահայտություններով
. հարցերի կազմում սպասվող հանդիպմանն ընդառաջ
. բնագրային մի հատվածի ընթերցում համեմատում թարգմանության հետ

Ամփոփում՝ նոյեմբերի 17-ին, 10.30 կլոր սեղան-քննարկում գրքի թարգմանչի և հրատարակչության մարքեթինգի տնօրենի հետ

Ակնկալվող արդյունք՝  վերլուծականներ, ռադիոնյութեր

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն