Առաջադրանքներ (14.09.2017)

Ընդգծված բառերը հոմանիշներով փոխարինիր:

Ա) Հոմանիշները ընտրիր տրվածից:

Աղթամար կղզին, որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:

(մեկնել, ցցել, վիթխարի, զրուխտե, փռվել, կերպարանք, հինավուրց, հսկա)

Բ) Հոմանիշները գտիր ինքդ:

Ծաղիկների թագավոր ընտրվեց, այնուամենայնիվ, վարդը: Ընտրվեց թե չէ, բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ: Նույնիսկ իրեն ընտրողներին էր վերևից նայում: Շուտով բոլորը հիասթափվեցին: Մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:

Այս մասերը միացնելով՝ բառեր կազմիր.

Հոգի+վիճակ, հոգի+որդի, ոգի+ավորված,  տարի+վերջ, ոսկի+վառ, ալի+հեր

Ստեղծագործական աշխատանքի թեմաներ․

Լուցկու հատիկն եմ ես
Թե կարողանայի․․․
Ինչու եմ ես սեբաստացի
Մի պահ մտածում եմ․․․
Այլ թեմա

Լրացուցիչ կրթություն

Թարգմանություն
Ստեղծագործական աշխատանք
Ընթերցանություն, վերլուծություն
Ռադիոնյութեր
Այլ աշխատանք

 

 

 

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն