Ճամփորդություն դեպի Մուղնի. նախագիծ

20170506_105911.jpg«Հին հայկական ավանդական խաղերի առաջնություն» նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողները ճամփորդություն կունենա դեպի Մուղնի:

Նախագծի տևողությունը՝ մայիս վեց ժամը՝ 9.30- 13.00

Նախագծի նպատակը՝  ծանոթանալ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, եկեղեցու բակում խաղալ ավանդական խաղեր, իրականացնել նկարչական գործունեություն:

Նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողները՝

  1. Հավաքելու են տեղեկություններ Մուղնու, Սուրբ Գևորգ եկեղեցու մասին
  2. կազմակերպելու են նկարչական պլեներ եկեղեցու բակում
  3.  իրականացնելու են թափառումներ Մուղնիում
  4. եկեղեցու բակում խաղալու են հայկական ավանդական խաղեր

    Նախագծի իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝

    թղթեր, ֆլոմաստերներ, ջրաներկեր, ֆոտոխցիկ:

Ճամփորդության ամփոփումը՝  ճամփորդությունից հետո սովորողները ներկայացնելու են  տպավորություններ՝ պատումների տեսքով: Արդյունքը հրապարակվելու է ուսուցչի բլոգում:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն