Category Archives: Ուսումնական ճամբար

Ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Հաճելի ու հավես են անցնում ամառային ուսումնական ճամբարները: Կարևորը՝ ճամբարականները ուրախ են և գոհ: Ուսումնական ճամբարի առաջին շաբաթվանից կառանձնացնեմ մի քանի կարևոր ուղղություններ, որոնցով զբաղվել ենք: 

Հրատարակված՝ Մանանա, Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Ճամբարային հերթական օրը կրթահամալիրում

Անդադար լողին ու խաղերին Արևմտյան դպրոցի ճամբարականների մոտ այսօր ավելացավ նաև ընթերցանության ժամը: Ճամբարականները կարդացին իրենց նախընտրությամբ գրքեր, փորձեցին տպավորություններով կիսվել ընկերների հետ:

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Արևմտյան դպրոցը նոր ճամբարականներ ունի

Արևմտյան դպրոցն այսօր նոր՝ Ֆրանսիայից ժամանած ճամբարականներ ուներ: Լիլիթին ճամբարը շատ դուր եկավ: Ցանկություն չուներ րոպե անգամ դուրս գալու ջրից: Ճամբարականի ցանկություն է, բոլորն են այդպես: Իսկ ես չեմ էլ պատրաստվում խանգարել: Վայելե՛ք: 

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Ճամբարը՝ տուն

Արևմուտքի ճամբարականներն իրենց տանն են զգում. լողում են, խաղում, ճաշում միասին: Ո՜վ կմտածեր, որ համակարգչային դարում երեխաները կարող են ընդհանրապես չմտածել համակարգչի մասին ու վայելել օրն՝ իր ամբողջ հմայքով: Բազմաթիվ գործունեություններին այսօր ավելացավ նաև խոհանոցային աշխատանքը. ճամբարականներն իրենց ձեռքով պատրաստեցին … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Не мешаете нам…

«Вы нам мешаете…»,-այսպես պատասխանեց Դավիթը  կրթահամալիրում կամավորություն անցնող ռուսերենի մասնագետին, ով փորձում էր հասկանալ, թե այդ ի՞նչ էին ճամբարականները անվերջ քորփրում ու փորձում սարքել:  Բաներ կան, որ պետք չէ իմանալ,  և ժամանակ կա, որ չպիտի խանգարել զննող-բացահայտող-վայելող ճամբարականներին: Չխանգարենք նրանց … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարային շաբաթը ակտիվ  ու հագեցած անցավ: Ճամաբարին միացել էին սովորողներ ինչպես կրթահամալիրից, այնպես էլ այլ դպրոցներից: Քիչ չէին նաև «Մուտք» նախագծով սովորողները: 

Հրատարակված՝ Նախագծերի ամփոփումներ, Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Մի կարճ դրվագ ճամբարային առօրյայից

  Մի կարճ դրվագ ճամբարային առօրյայից: Պատմում է ճամբարական Սեդան:  

Հրատարակված՝ Մանանա, Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Ճամբարային ռադիոպիես

Դավիդ Սամոյլով: «Փղիկը գնաց սովորելու» Նկարները՝ Dreamstime.com կայքից Թարգմանությունը՝ Յուրի Սահակյանի: Կարդում են Միջին դպրոցի ճամբարականները

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Ամառային Ճամբար 11.06 -15.06.201

Համեցի՛ր՝ միասին վայելելու ամառն ու համատեղելու ուսումը զվարճանքի հետ II օր 9.15-11.00միջավայրի խնամաք, այցելություն ջերմոց-լաբորատորիա 11.00-11.30-նախաճաշ 11.30-12.30- թենիսի պարապմունք 12.40-13.40- լող 14.00-14.30-ռադիոպիես 15.00-15.30-ընդմիջում-ճաշ 15.30-16.00 -ամփոփում

Հրատարակված՝ Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն

Հանրակրթական ամառային ճամբար. Մայիսի 29-հունիսի 8

Նախագծի անցկացման ընթացքը՝  Մայիսի 29-հունիսի 8 Նախագծի մասնակիցներ՝ յոթերորդ դասարանի ճամբարականներ Իրականացվող նախագծեր՝ Կարդում ենք Ռուբեն Սևակ Ճամփորդություն Ռուբեն Սևակի թանգարան Եռօրյա ճամփորդություն  Սևանի ՙՙԺայռ՚՚ գոտի

Հրատարակված՝ Նախագծեր, Ուսումնական ճամբար-ում | Թողնել մեկնաբանություն