Թումանյանական օրեր

timthumb

Նախագծի իրականացման ընթացքը՝ փետրվար

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ ստեղծագործությունների  ընթերցման միջոցով  բանաստեղծների գրչի բացահայտում ու ճանաչում

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Թումանյանի կյանքը, ինքնակենսագրությունը
  • Թումանյանը՝ հայրիկ. Նվարդ Թումանյանի «Հուշագրությունը»
  • Թումանյանի ստեղծագործությունները
  • Թումանյանի խոսքերով ստեղծված երգերը

Բովանդակությունը՝

Բանաստեղծություններ

Լեգենդներ

Թեստեր

Առակներ՝

Արծիվն ու կաղնին

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե ոոոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպի ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՛ր ու խոր մըխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյար տարում:
Դարե՛ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նստեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն,
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՛յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարտւր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

1898

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s