«Մի նկարի պատմություն» . ցուցահանդես

IMG-757b14c824e8f53d7834a11f15c224cc-V

«Մի նկարի պատմություն»  նախագիծը հնարավորություն է բացահայտելու 5.2 դասարանի մի քանի շնորհալի սովորողների, դիտելու, հիանալու նրանց մտքի թռիչքով և կտրվելու առօրյայից ու հայտնվելու մշակութային միջավայրում:
Այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան ձոն մայրիկներին, որտեղ կցուցադրվեն մեր սովորողների նկարները թե’ ուսուցիչների, թե’ սովորողների, ծնողների ու թե’ բոլորի համար:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը` մարտ 17-ապրիլ 8

Նախագծի մասնակիցներ` 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը` կազմակերպել ցուցահանդես

Ցուցահանդեսի վայրը` երկրորդ հարկի միջանցք

Նախագծի խնդիրները`  . շնորհալի սովորողների կարողությունների բացահայտում
. դպրոց-սովորող-ծնող հարաբերությունների ամրապնդում
. դասընկերներին բացահայտելու հնարավորության ընձեռում
. սովորողների ինքնագնահատականի, սեփական ուժերին հավատալու կարողությունների զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը` 5.2 դասարանի սովորողներին խնդրել եմ բերել իրենց լավագույն  նկարները: Այս նկարները նախապես կփակցվեն միջանցքում:  Մարտի 17-ին՝ 10.30 կտրվի ցուցահանդեսի մեկնարկը, որին ներկա կլինեն նաև ծնողներ: Ցուցահանդեսից մի քանի օր առաջ էլեկտրոնային նամակով հանդիպման մասին կտեղեկացնենք դասարանի ծնողներին, կհրավիրենք դպրոց: Ցուցահանդեսի ժամանակ  սովորողներից ամենքը կներկայացնեն իրենց նկարած մի նկարի պատմություն, որից հետո կպատասխանեն ներկաների հարցերին:  Հանդիպման ավարտին աշակերտները կներկայանան իրենց սովորած ազգային պար ու երգով, որը կնվիրենք մայրիկներին՝ միամսյակի կապակցությամբ: Հանդիպումից հետո մի քանի օր շարունակ յուրաքանչյուրը կարող են գալ, տեսնել սովորողների աշխատանքները: Ներկաների համար նախատեսվում է նաև փոքրիկ հյուրասիրություն, որը կլինի դպրոցի կողմից:

Նախագծի արդյունքը`  արդյունքը  ցուցահանդեսն է, որը վիդեոնյութերի և լուսանկարների միջոցով կերևա դպրոցի ֆեյսբուքյան էջում

Նախագծին կից ներկայացնում եմ սովորողներիր մի քանի նկարներ

Նկարների հեղինակներ` Անրի Մելքոնյան, Ջոյլին Մազըճյան

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s