Դասի պլան. փետրվար

IMG_20200113_140122

 

 

 

 

24.02.2020

Գրականություն, 9-րդ դասարան

. Թեմատիկ գրավոր աշխատանք

. Տնային աշխատանք` Սայաթ-Նովա (տեղեկություններ հեղինակի մասին, երգերի ունկնդրում)

Հայոց լեզու, 9-րդ դասարան

. Տնային աշխատանքի ստուգում (10 րոպե)

. Կրկնում ենք բայածանցները (զույգային աշխատանք, մրցույթ) (15 րոպե)

. Պատրաստվում ենք թեմատիկ աշխատանքի։ Կրկնություն (15 րոպե)

Տնային աշխատանք` կրկնություն

5-րդ դասարան, Մայրենի

.  Ներկայացնում են Նվարդ Թումանյանի հուշերը (15 րոպե)

. Զրուցում ենք երգ ու տաղի մասին, կարդում << Վահագնի ծնունդը>> ստեղծագործությունը, բացատրում անծանոթ բառերը (25 րոպե)

Տնային աշխատանք` բերանացի սովորել բանաստեղծությունը, բանաստեղծության բովանդակությունը արտահայտել արձակ

21.02.2020

Մայրենի, 5-րդ դասարան

. Ներկայացնում են առակի մասին տեքստը (10 րոպե)

.Ներկայացնում են <<Գյուղացին և իր որդին>> առակը, իրենց հորինած առակները (20 րոպե)

. Սկսում ենք ուսումնասիրել Նվարդ Թումանյանի հուշերը

Տնային աշխատանք` Նվարդ Թումանյանի հուշերը

9-րդ դասարան, գրականություն

. Վերհիշում ենք Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները (20 րոպե)

. Նոր թեմա. Սայաթ-Նովա (դասի ներկայացում, ֆիլմի դիտում) (20 րոպե)

Տնային աշխատանք` Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունը, պատրաստվում են գրավոր աշխատանքի

9-րդ դասարան, հայոց լեզու

. Թեմայի կրկնություն (10 րոպե)

. Կրկնում ենք բարդ նախադասության կետադրությունը(10 րոպե)

. Բայածանցներ (20 րոպե)

Տնային աշխատանք` պատրաստվում են գրավոր աշխատանքի

20.02.2020

Մայրենի, 5-րդ դասարան

. Կլոր սեղան-քննարկում. Հիսուսի առակները (25 րոպե)

. Կարդում ենք առակի մասին (15 րոպե)

. Տնային աշխատանք` կարդում ենք Հովհաննես Թումանյան

19.02.2020

Մայրենի, 5-րդ դասարան

. Կարդում ենք Թումանյան, խոսում Թումանյանից, կատարում խմբային աշխատանք

Տնային աշխատանք` թարգմանում ենք

18.02.2020

Մայրենի, 5-րդ դասարան

. <<Կյանքից թանկ բանը>>. ներկայացնել բերանացի (10 րոպե)

. Տնային աշխատանքի ստուգում (10 րոպե)

. Աշխատանք թումանյանական նախագծով (20 րոպե)

Տնային աշխատանք` <<Տերևներն ու արմատները>> առակը, հաջորդող առաջադրանքները

Հայոց լեզու

. Տնային աշխատանքի ստուգում (15 րոպե)

. Ռ. Հովսեփյանի տեքստի հիմքով բարդ նախադասության ուսումնասիրում (15 րոպե)

. Կրկնում ենք բայի եղանակները (10 րոպե)

Տնային աշխատանք` 97 էջի առաջադրանքը

14.02.2020

Մայրենի

5-րդ դասարան

. Թելադրություն և բառային աշխատանք (թելադրության ավարտին քննարկում են ուղղագրական բառերը, բառերի կազմությունը)

Տնային աշխատանք` Հովհաննես Թումանյանի երեք բանաստեղծություններ և դրանց ներքևում գտնվող հանձնարարությունները։ Տպած բանաստեղծություններից մեկը սովորել անգիր։

9-րդ դասարան, Գրականություն

. Փորձնական քննություն. սովորողները պատասխանում են առաջին հարցաթերթի հարցերը։

Տնային աշխատանք` Նահապետ Քուչակ

Հայոց լեզու

.Տնային աշխատանքի ստուգում (ստեղծագործական աշխատանքների ընթերցում, 15 րոպե)

. Բարդ նախադասության կետադրությանն ուղղված թելադրության բանավոր ստուգում (15 րոպե)

. Տնային աշխատանք` էջ 93-ում գտնվող առաջադրանքների կատարում

13.02.2020

Մայրենի

5-րդ դասարան

. Ավ. Իսահակյանի առակը ներկայացնում են բերանացի(20 րոպե)

. Ներկայացնում են, թե ինչ ստեղծագործություն են կարդացել Հ. Թումանյանից (20 րոպե)

Տնային աշխատանք` կատարել առաջին թեստային աշխատանքը

12.02.2020

. <<Տողադարձ>> թեմայի ամփոփում, տնայինների ստուգում (15 րոպե)
. Անդրադարձ Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը, առակի ընթերցում (15 րոպե)
. <<Կյանքից թանկ բանը>> առակի ներկայացում, անծանոթ բառերի դուրսգրում, առաջադրանքների կատարում (10 րոպե)

Տնային աշխատանք` Սովորում ենք Ավ. Իսահակյանի առակը
Լրացուցիչ աշխատանք` կարդում ենք Թումանյան

11.02.2020

Հայոց լեզու

. Կրկնում ենք ստորադասական նախադասության կետադրությունը, ինքնուրույն կետադրում ենք նախադասություններ (20 րոպե)

. Զույգերով կտարում են տեքստային աշխատանք (20 րոպե)

Տնային աշխատանք` <<Մեր երկիրը կարիք ունի>>, <<Մի քիչ սեր բաշխեք>>, <<Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն>> կամ նախընտրած թեմայով ստեղծագործական աշխատանք։

Մայրենի

. Զրուցում ենք Հովհաննես Թումանյանի մասին, կարդում Թումանյանի առակներից մեկը։

. Անդրադառնում ենք <<Տողադարձ>> թեմային, կատարում տողադարձում։

. Ընթերցում ենք <<Ուղևորներն ու սոսին>> առակը, մեկնաբանում։

Տնային աշխատանք` կատարում են առակի ներքևում գտնվող առաջադրանքները։

Յուրաքանչյուր սովորող ընտանիքի անդամներից իմանում է, թե ինչ գիտեն Հովհաննես Թումանյանի մասին, գրառում, որպեսզի ներկայացնի դասարանում։

10.02.2020
Հայոց լեզու

.Խմբային խաղի միջոցով կրկնում ենք պարզ և բարդ նախադասությունները (30 րոպե)

. Տնային աշխատանք` թեստային աշխատանք

Գրականություն

. Ներկայացնում են Ներսես Շնորհալու կյանքը, <<Առավոտ լուսու>> շարականը
. Մելիսան և Սոնան երգում են շարականը
. Սովորում ենք, թե ինչ են ծայրակապը, միջնակապն ու շղթայակապը, տեղում հորինում ակրոստիքոսներ և մեզոստիքոսներ։
Տնային աշխատանք` Շնորհալու ստեղծագործությունը։

Մայրենի

. Ներկայացնում են նախագծային աշխատանքներ (10 րոպե)

. Քննարկում են լրացուցիչ կատարած աշխատանքը (10 րոպե)

. Ներկայացնում են <<Աղվեսն ու հովազը>> և << Գայլերն ու ոչխարները>> առակները, կարդում իրենց հորինած առակները (20 րոպե)

07.02.2020

Մայրենի 

5-րդ դասարան

. Խաղուսուցում. Վանկատում (20 րոպե)
. Պատասխանում են առակները, վերլուծում (10 րոպե)
. Կարդում ենք երկու նոր առակ, քննարկում համեմատում (10 րոպե)
Տնային աշխատանք` կարդում, սովորում են <<Աղվեսն ու հովազը>> և << Գայլերն ու ոչխարները>> առակները, գրում առակներին հաջորդող բառային ամխատանքի  առաջադրանքները։
Շաբաթ-կիրակի օրերի համար` ընթերցանություն։

9-րդ դասարան

Հայոց լեզու

. Քննական թեստի քննարկում (10 րոպե)

. Քննարկում ենք նախադասությունների անշաղկապ կապակցումը, ստուգում սովորողների կազմած նախադասությունները (15 րոպե)

. Նոր թեմա. Ստորադաս նախադասության շարադասությունն ու կետադրությունը (15 րոպե)

Տնային աշխատանք` կազմել ստորադասական նախադասություններ, կետադրել

Գրականություն

. Ներկայացնում են Նարեկացու արվեստը, <<Մեղեդի ծննդյան>> տաղը (15 րոպե)

. Փորձնական քննություն (պատասխանում են հարցերի։ 15 րոպե)

. Նոր թեմա. Ներսես Շնորհալի։

Տնային աշխատանք` սովորել Շնորհալու կյանքն ու ստեղծագործությունը, կարդալ <<Առավոտ լուսո>> շարականը։

06.02.2020

Մայրենի 

5-րդ դասարան

.Քննարկում ենք  վանկի կազմությունը, բաց ու փակ վանկերը, մրցման միջոցով գրում օրինակներ, ստուգում տնային աշխատանքը (20 րոպե)
. Կարդում ենք երկու նոր առակ, քննարկում (20 րոպե)
Տնային աշխատանք` կարդում, սովորում են <<Խխունջն ու սունկը>> և << Ուղտը և իր խնամողը>> առակները, գրում առակներին հաջորդող առաջադրանքները

 

05.02.2020

. Շարունակում ենք ներկայացնել առակագիրների և նրանց առակները (15րոպե)

. Ներկայացնում են <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը, ընթերցում առաջադրանքները (7 րոպե)

. Նոր դասի թեմա. Վանկ (8 րոպե)

04.02.2020 թ.

Հայոց  Լեզու

. Տնային աշխատանքի ստուգում (10 րոպե)
. Նոր թեմայի մատուցում. Բարդ ստորադասական նախադասության անշաղկապ կապակցում (15 րոպե)
Առաջադրանք. Կետադրություն
Տնային աշխատանք` Վարժություն բ, զ, է:

Մայրենի
5-րդ դասարան

. Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է մի առակագրի, նրա առակներից մեկը (20 րոպե)
. Ընթերցում ենք <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը, կարդում վերլուծությունները, կատարում բառային աշխատանք (20 րոպե)

 

03.02.2020թ.

9-րդ դասարան
Գրականություն
. Թեյըմպում-ընթերցում. թեյի սեղանի շուրջ ընթերցում ենք Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմը, փորձում մեկնաբանել, կարծիք-խոհ հայտնել (20 րոպե)

. Ներկայացնում ենք Նարեկացու <<Մեղեդի ծննդյան>> տաղը, ընթերցում մեկնաբանությունները (20 րոպե)։

Հայոց  Լեզու

. Հնչյունափոխություն. պատրաստվում ենք քննության: Կատարում ենք հնչյունափոխության վերաբերյալ առաջադրաքներ:

Մայրենի
5-րդ դասարան

. Տնայինների ստուգում (5 րոպե)
. Ընթերցում ենք <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը, կատարում առաջադրանք (15 րոպե)

Տնային աշխատանք՝ <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը վերլուծել հրաշք տետրում, կատարել 2, 3 առաջադրանքները

 

 

01.02.2020թ.

9-րդ դասարան
Գրականություն
. Ընթերցում ենք Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմը, փորձում մեկնաբանել, կարծիք-խոհ հայտնել (20 րոպե)
. Ներկայացնում ենք Նարեկացու գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները (20 րոպե)
.  Տնային աշխատանք՝ <<Մեղեդի ծննդյան>>. կարդալ, տետրում փորձել վերլուծել, ներկայացնել տաղը

Հայոց  Լեզու

. Հնչյունափոխություն. պատրաստվում ենք քննության: Կատարում ենք հնչյունափոխության վերաբերյալ առաջադրաքներ:

Մայրենի
5-րդ դասարան

. Դատավարություն: Սովորողները ներկայացնում են <<Առյուծ և մարդ>> առակը, հետո փորձում արդադարցնել ու քննադատել մարդուն և առյուծին (20 րոպե)
. Տնայինների ստուգում (5 րոպե)
. Ընթերցում ենք <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը, կատարում առաջադրանք (15 րոպե)

Տնային աշխատանք՝ <<Մարգարրիտն ու փրփուրը>> առակը վերլուծել հրաշք տետրում, կատարել 2, 3 առաջադրանքները

Այս նյութը հրատարակվել է Դասի պլան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s