Թարգմանական ուսումնական նախագծի ամփոփում

IMG_20200120_153730«Մայրենիի օրեր»  նախագծի շրջանակներում 5-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ իրականացրինք թարգմանական աշխատանք` նպաստելով սովորողների թարգմանական կարողությունների զարգացմանն ու հմտությունների բացահայտմանը: Մեկամսյա այս նախագիծը սիրվեց սովորողների կողմից, նույնիսկ եղան դեպքեր, երբ հրաժարվեցին կամ ուշացան ճաշից` աշխատանքը ավարտելու նպատակով: Բոլոր սովորողների համար առաջին անգամ էր նման աշխատանքը: Որպես դասավանդող` կարող եմ ասել, որ բոլորն էլ հաջողեցին: Նախագծի անցկացման ընթացքն ու առավել ստացված աշխատանքները հրապարակում եմ ստորև:

Թարգմանական նախագիծը կարող եք տեսնել  այստեղ:

 

ԱՌՅՈՒԾԸ  ԵՎ  ՄՈՒԿԸ

Ժուկով-ժամանակով անտառում մի առյուծ էր ապրում: Մի օր, երբ առյուծը գլուխը դրեց իր փափուկ թաթին, որպեսզի  քնի, հանկարծ լսեց մկնիկի փոքրիկ ոտքերի ձայնը և արագ բռնեց նրա պոչից:

Մկնիկն ասաց.

-Խղճա՛ ինձ, և մի օր, երբ դու թակարդը ընկնես կամ իմ կարիքը ունենաս, ես քեզ անպայման կօգնեմ:

Առյուծը անգամ միտք չուներ, որ մկնիկը նրա լավության տակից դուրս կգա, բայց խղճաց և բաց թողեց մկնիկին:

Անցավ մի քանի օր և անսպասելի եկավ մի որսորդ: Նա, տեսնելով քնած առյուծին, հարձակվեց նրա  վրա  և պարանով կապեց նրան, որ չփախչի և վազեց ընկերներին տեղեկացնելու:
Առյուծը բարկությունից սկսեց բարձր մռնչալ, և մկնիկը, Առյուծի ձայնը լսելով, վազեց նրա մոտ:

Մկնիկը տեսավ առյուծին և ասաց.

-Ես կարող եմ քեզ օգնել:

Այս ասելով՝ մկնիկը սկսեց կրծոտել պարանը և մի քանի րոպե հետո պարանը պոկվեց և մկնիկն ասաց.

-Դու ինձ վրա ծիծաղում էիր ու չէիր հավատում ինձ:  Միշտ իմացիր, որ նույնիսկ մկնիկը կարող է օգնել առյուծին:

ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՐՉԻ

Աղբյուրը`http://www.shortkidstories.com
Անգլերենից թարգմանեց` Անահիտ Ավետիսյանը

 

    ՄԵՂՈՒՆ ԵՎ ՃԱՆՃԸ

Եթե հարցնենք ճանճին` կա՞ն  արդյոք մոտակայքում  ծաղիկներ, նա կպատասխանի. <<Չգիտեմ, բայց գոմաղբով  ջրամբարները շատ են>>: Եվ ճանճը կսկսի  թվարկել բոլոր աղբանոցները, որտեղ նա եղել է:

Իսկ եթե հարցնենք մեղվին, թե նա մոտակայքում որևէ  կոյուղի տեսե՞լ է,  ապա նա կպատասխանի. <<Կոյուղինե՞ր… Ո՛չ, ոչ մի տեղ չեմ տեսել: Այստեղ այնքան շա~տ են հոտավետ ծաղիկները>>:

Ճանճն ամենածաղկած դաշտում կգտնի կեղտոտ վայրը և կնստի դրա վրա, իսկ մեղուն ամենակեղտոտ ճահճում կգտնի լոտոսի ծաղիկը և կհավաքի վրայի նեկտարը:

Աղբյուրը` pritchi.ru
Ռուսերենից թարգմանությունը` Գոհար Զոլյանի և Նարե Մարտիրոսյանի

 

Հիվանդասենյակում

Հիվանդասենյակում պառկած էին երկու  ծանր հիվանդ: Մեկը պառկած էր պատուհանի մոտ, իսկ մյուսի անկողինը գտնվում էր դռան մոտ:

  • Ի՞նչ է երևում պատուհանից, — մի անգամ հարցրեց նա, ով պառկած էր դռան մոտ:
  • Օ~,- ոգևորվեց առաջինը, — ես տեսնում եմ երկինքը, ամպերը, լիճը և անտառը հեռվում:

Ամեն օր պատուհանի մոտ պառկածը պատմում էր իր հարևանին, թե ինչ է տեղի ունենում պատուհանից դուրս: Նա տեսնում էր նավը, ձկնորսին` մեծ որսով, երեխաներին, որոնք խաղում էին ափին, ջահել սիրահարներին` իրար ձեռք բռնած և փայլող աչքերը իրարից չհեռացնելով:

Մինչ նա հետևում էր զարմանալի իրադարձություններին պատուհանից, նրա հարևանին տանջում էր նախանձը: <<Դա անարդար է, — մտածում էր նա,- ինչի՞ համար են նրան պառկացրել պատուհանի մոտ, այլ  ոչ թե ինձ, իսկ ես պետք է միայն նայեմ դռանը, մինչդեռ նա հիանում է պատուհանի տեսարանով>>:

Մի անգամ պատուհանի մոտ պառկածը սկսեց ուժեղ հազալ և շնչահեղձ լինել: Նա փորձում էր հասնել բուժքրոջը կանչելու կոճակին, բայց  ուժ չուներ, որովհետև նա դողում էր հազից: Հարևանը հետևում էր այդ ամեն ինչին: Նա շատ հեշտությամբ կարող էր սեղմել կոճակը, բայց  դա չարեց:

Մի որոշ ժամանակ անց առաջինը լռեց և պառկեց անկողնում:

Երբ նրան տարան, հարևանը խնդրեց բուժքրոջը, որպեսզի նրան տեղափոխեն պատուհանի մոտ: Բուժքույրը կատարեց հիվանդի խնդրանքը, տեղափոխեց անկողինը, օգնեց նրան պառկել  և համոզվելով, որ հիվանդին հարմար է` գնաց դռան  մոտ: Հանկարծ նրան կանգնեցրեց հիվանդի զարմանալի  բարձր ձայնը:

-Ինչպե՞ս: Այս պատուհանից երևում է  դատարկ ու գորշ պատ, բայց մահացածն ինձ ասաց, որ տեսնում է անտառ, լիճ, ամպեր, մարդիկ … Ինչպե՞ս կարող էր տեսնել նա այդ ամենը այս պատուհանից:

Բուժքույրը տխուր ժպտաց.

— Նա ընդհանրապես ոչինչ չէր տեսնում: Քո հանգուցյալ հարևանը կույր էր:

Թարգմանությունը` Գոհար Զոլյանի, Նարե Մարտիրոսյանի և Ալյոնա Անանյանի

      ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ

Մի  ընտանիք տեղափոխվեց  նոր բնակարան: Առավոտյան կինը արթնանալով  նայեց  պատուհանից դուրս և տեսավ սպիտակեղեն չորացնող  հարևանուհուն: Նա ասաց ամուսնուն.

-Տե´ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը:

Բայց ամուսինը թերթ էր կարդում, այդ իսկ պատճառով  կնոջ ասածին ուշադրություն չդարձրեց: Նա ասաց կնոջը.

-Երևի  վատ օճառով է լվացել կամ էլ հարևանուհին լվացք անել չգիտի:

Եվ այդպես ամեն անգամ, երբ  հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր, որ

լվացքը կեղտոտ է:

Մի գեղեցիկ առավոտ կինը նայում է պատուհանից դուրս և զարմանքից գոռում է.

-Նայի´ր պատուհանից դուրս: Այսօր սպիտակեղենը մաքուր է: Երևի հարևանուհին վերջապես սովորել է սպիտակեղեն լվանալ: Ամուսինը պատասխանում է.

-Ո´չ, պարզապես ես այսօր ավելի շուտ եմ վեր կացել և հասցրել եմ պատուհանը լվանալ:

Աղբյուրը` pritchi.ru
Թարգմանությունը` Լիլիթ Մանասյանի

 

ԵՐԿՈՒ ԳԱՅԼ

Մի անգամ  մի ծեր մարդ իր թոռնիկին բացահայտեց  կարևոր ճշմարտություն.

-Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է գայլերի կռվին: Մի գայլը չարն է խորհրդանշում, մեկ այլ գայլ խորհրդանշում է լավը ՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:

Թոռնիկը հուզվելով պապիկի խոսքերից` մտածեց, ապա հարցրեց.

-Եվ վերջում ո՞ր գայլն է հաղթում:

Ծերուկը ժպտաց և պատասխանեց.

-Քո կերակրած գայլը միշտ հաղթում է:

Թարգմանությունը` Դավիթ Արզումանյանի և Արմեն  Սահակյանի
Աղբյուրը` pritchi.ru


ՍՈՍԻՆ

 Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա տապին, փնտրում էին լայն ծառ, որի տակ  կարողանային հանգստնալ: Երբ նրանք նայեցին տերևներից, տեսան սոսի ծառ:

-Ինչ անօգուտ է սոսին,- ասաց նրանցից մեկը:

-Նրա վրա չեն աճում մրգեր և նա աղտոտում է հողը իր տերևներով,- շարունակեց մյուսը:

-Անառողջ արարածներ, -ասաց ինչ-որ մի ձայն ծառի միջից,- դուք նստած եք իմ շվաքի տակ և  ասում եք, որ ես անօգուտ եմ:Ա˜յ քեզ  անշնորհակալներ, ահա այսպես են մարդիկ կորցնում իրենց օրհնությունները:

Մեր ամենալավ օրհնությունները հաճախ քիչ են գնահատվում:

Աղբյուրը`http://www.shortkidstories.com

Թարգմանությունը` Վլադիմիր  Հովհաննիսյանի


ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐ

Մի  տղամարդ ու կին ամուսնացան, բայց ունեին մի դժբախտություն` նրանք չէին կարողանում քնել իրար կողք: Նրանցից մեկը անընդհատ խանգարում էր մյուսին: Մի օր մեկը խռմփացնում էր`չթողնելով մյուսին քնել: Մեկ ուրիշ օր ամուսիններից մեկը վերցնում էր ամբողջ վերմակը`մյուսին սառած թողնելով: Երրորդ օրը նրանցից մեկը բղավում էր քնի մեջ կամ պատահական հարվածում էր իր երկրորդ կեսին, ով առավոտյան արթնանում էր կապտուկներով: Վերջիվերջո, այս զույգը այնպես վիճեց, որ բաժանվեց և շատ ուրախ էին, որ նրանք այլևս չեն տանջվի անքուն գիշերներից և կարող են հանգիստ քնել իրենք իրենց հետ:

Թարգմանությունը` Սոնա Հարությունյանի, Գոհար Զոլյանի, Նարե Մարտիրոսյանի

     

ՊԱՏԱՆԻ ԽԵՑԳԵՏԻՆՆ ՈՒ ԻՐ ՄԱՅՐԸ

-Ինչի՞  համար ես այդպես կողքանց քայլում,- հարցրեց մայր խեցգետինն իր որդուն,- դու պետք է միշտ քայլես ուղիղ, ոտքերդ դեպի դուրս:

-Ցո՛ւյց տուր, թե ինչպես քայլել, սիրելի՛ մայրիկ,- համեստորեն պատասխանեց փոքրիկը,- ես ուզում եմ սովորել:

Այսպիսով պառավ խեցգետինն անընդմեջ փորձեց քայլել ուղիղ, բայցնրա մոտ միայն կողքանց էր ստացվում` իր որդու նման: Եվ երբ նա փորձեց թեքվել  ոտքերի վրա, ընկավ և դեմքը հարվածեց ավազին:

Աղբյուրը`http://www.shortkidstories.com

Թարգմանությունը`Փյունիկ Պետրոսյանի և Մելիսա Խոդադադյանի

ՍՈՍԻՆ

Երկու ճամփորդ քայլում էին կեսօրին և գտան մի մեծ ծառ հանգստանալու համար:

Երբ պառկեցին ծառի տակ, նրանք տեսան, որ ծառը սոսի է:

-Ինչ անօգուտ ծառ է սոսին,- ասաց մեկը մյուսին,- նա բերք չի տալիս, միայն աղբ է թափում գետնին իր տերևներով:

-Անշնորհակալ արարածներ,- ձայնը ասաց սոսիից,- դուք պառկում եք իմ հով ստվերին ու ինձ ասում եք անպետք: Այսպիսի~ անշնորհակալներ, Աստվա՛ծ իմ, ու նրանք ստանում են ինչ որ կամենում են:

Մեր ամենալավ ցանկությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:

Անգլերենից թարգմանությունը` Փյունիկ Պետրոսյանի

 

ԼԻՆԵԼ ԿԻՆ

Մի կին բողոքում էր իմաստունին իր ճակատագրից:

-Դու ես պատասխանատու դրա համար,-ասաց իմաստունը:

-Բայց արդյոք ես պատասխանատո՞ւ եմ նրա համար, որ ես կին եմ:

-Կին լինելը ճակատագիր չէ, դա քո բնությունն է: Իսկ քո ճակատագիրը կախված է նրանից, թե դու ինչպես ես քո կյանքն ապրում:

Թարգմանությունը` Վլադիմիր Հովհաննիսյանի

                 Ամեն ինչ քո ձեռքերում է

Շատ  ժամանակ առաջ հին քաղաքում ապրում էր Վարպետ, որ մշտապես շրջապատված  էր ուսանողներով: Նրանցից ամենախելացին մի անգամ մտածեց. «Կա՞ մի հարց, որին մեր վարպետը չի կարող պատասխանել»: Նա գնաց ծաղկող մարգագետինների  մոտ, բռնեց ամենագեղեցիկ թիթեռը և թաքցրեց այն իր ափի մեջ: Թիթեռը իր թաթերով կպչում էր տղայի ձեռքերին, և խուտուտ էր տալիս: Նա ժպտալով մոտեցավ Վարպետին  և հարցրեց.

— Ասեք  ինձ, ինչպիսի՞  թիթեռնիկ է ձեռքումս  ՝ կենդանի՞, թե՞ մեռած:

Նա թիթեռը ամուր պահեց իր փակված ձեռքերում և ցանկացած պահի  պատրաստ էր ավելի ուժեղ  սեղմել  ՝ հանուն իր ճշմարտության:

Առանց նայելու ուսանողի ձեռքերին, Վարպետը պատասխանեց.

— Ամեն ինչ քո ձեռքերում է:

Անհանգստություն ծնողների համար

Մի անգամ ուսուցչուհին նկատեց, որ իր աշակերտներից մեկը առանձնացել ու մտածում է։

-Քեզ ինչ-որ բան անհանգստացնու՞մ է,-հարցրեց նա.

-Իմ ծնողները,- պատասխանեց տղան.-հայրս աշխատում է առավոտից մինչև երեկո, որպեսզի կերակրի ու հագցնի ինձ, նաև վճարի իմ ուսման համար։ Գիշերները նա վաստակում է գումար, որպեսզի հավաքի իմ քոլեջի վարձը։ Մայրս ամբողջ օրը մաքրում է, լվանում է, գնում է խանութներ, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ։

-Ի՞նչն է քեզ այդքան անհանգստացնում

-Վախում եմ, որ նրանք կփախչեն։

Թարգմանությունները`Ալյոնա Անանյանի

 

 

 

 

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Նախագծերի ամփոփումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s