Դասի պլան. դեկտեմբեր

spring-books-4-1

20.12.2019

Մայրենի, 5-րդ դասարան

. Ամփոփիչ դաս` խաղի ձևով

. Արձակուրդային առաջադրանքներ

19.12.2019

Մայրենի, 5-րդ դասարան

. <<Ամանորը տարբեր երկրներում>>. բաց դաս

. Տնային աշխատանք` ամանորյա վիդեո-ռադիոնյութերի ստեղծում

 

18.12.2019

5-րդ դասարան, Մայրենի

. Կրկնում ենք Ր-Ռ-ի ուղղագրությունը, կատարում 1, 2, 3 վարժությունները (20 րոպե)

. Լուծում ենք խաչբառ (10րոպե)

. Քննարկում ենք բաց դասի համար նախատեսված նյութը (10 րոպե)

.Տնային աշխատանք` պատրաստվում ենք բաց դասին, լրացնում կիսատ թողած աշխատանքները

 

17.12.2019

Մայրենի, 5-րդ դասարան

.Քննարկում ենք գրավոր աշխատանքները (10 րոպե)
.Քննարկում ենք <<Ամանորյա հեքիաթ>> ստեղծագործությունը (20 րոպե)
.Աշխատում ենք բառատետրում (10 րոպե):

Տնային աշխատանք՝ ուսումնասիրում ենք Ամանորը տարբեր երկրներում

Հայոց լեզու, 9-րդ դասարան

.Քննարկում ենք գրավոր աշխատանքները (10 րոպե)
.Կատարում ենք էջ 80-ի գ վարժությունը (10 րոպե)
Գրում ենք ստեղծագործական աշխատանք <<Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ .բացվեն այս գիշեր>> թեմայով (20 րոպե):

Տնային աշխատանք՝ ուսումնասիրում ենք Ամանորը տարբեր երկրներում

 

16. 12. 2019

Մայրենի, 5-րդ դասարան

. Թեմատիկ գրավոր աշխատանք

Տնային աշխատանք` լրացուցիչ ընթերցանություն` Պաուլո Կոելիո <<Ամանորյա հեքիաթ>>

Հայոց լեզու, 9-րդ դասարան

. Թեմատիկ գրավոր աշխատանք

. Տնային աշխատանք` մեծատառի գրությանն ու բառերի գծիկով, անջատ, միասին գրությանն ուղղված աշխատանք։

Գրականություն, 9-րդ դասարան

. Ներկայացնում ենք Հովհաննես Թումանյանի <<Սասունցի Դավիթ>> պոեմը (25 րոպե)

. Ամփոփում ենք էպոսին վերաբերող թեմաները (15 րոպե)

Տնային աշխատանք` կրկնում են անցած թեմաները, պատրաստվում թեմատիկ աշխատանքի։

12.12.2019

. Ընթերցում-քննարկում ենք նամակները (10 րոպե)

. Կարդում ենք Սերգեյ Վարդանյանի <<Թռիչք>> հեքիաթը, բացատրում անծանոթ բառերը (15 րոպե)

. Կատարում ենք աշխատանք բառատետրում (15 րոպե)

. Տնային աշխատանք`տեքստից դուրս են գրում հոմանիշային զույգերը, -ամենա նախածանցով հատկանիշ ցույց տվող բառերը։ Կատարում են բառակազմական վերլուծություն

Լրացուցիչ աշխատանք`համացանցում որոնում են և որոշում, թե որ երկրի Ամանորի նշման ձևն է իրենց դուր գալիս, որպեսզի ներկայացնեն դասարանում։

 

11.12.2019
Մայրենի, 5-րդ դասարան
.Տնային աշխատանքի ստուգում, թելադրության արդյունքների քննարկում (10 րոպե)
. Կարդում և քննարկում ենք <<Արծիվները>> ստեղծագործությունը (20 րոպե)
. Լրացնում ենք խաչբառ (10 րոպե)

Տնային աշխատանք՝Ամանորին ընդառաջ գրել նամակ զինվորին:

10.12.2019

Մայրենի, 5-րդ դասարան

. Թելադրություն (20 րոպե)

. Կարդում և քննարկում ենք <<Արծիվները>> ստեղծագործությունը (20 րոպե)

Տնային աշխատանք` տետրում առանձնացնում ենք   վ և ֆ ունեցող բառերը, սովորում  ուղղագրությունը։ Առ. 1, 2, 5

9-րդ դասարան

Հայոց լեզու

. Ներկայացնում են շաղկապական կապակցումը, ստուգում ենք տնայինները (20 րոպե)

. Ստուգում ենք գծիկով, անջատ, միասին գրությամբ բառերի և բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությանը վերաբերող առաջադրանքները (10 րոպե)

. Շաղկապական կապակցման մի քանի կաղապարի ներկայացում (10 րոպե)

Տնային աշխատանք` էջ 78, առ. բ, էջ 79, առ. ա

Նեգինը և Լիլին ներկայացնում են լրացուցիչ կատարած թեստային աշխատանքը։

9.12.2019

Մայրենի, 5-րդ դասարան

. Կլոր սեղան-քննարկման միջոցով զրուցում ենք Սարոյանի առակների մասին:
. Ներկայացնում են «Կարդում ենք Սարոյան» նախագծով իրականացրած աշխատանքները:
. Առանձնացնում, նշում ենք Մ-Ն-ի ուղղագրությանը վերաբերող բառերը:
Տնային աշխատանք՝ ստեղծագործական աշխատանք` <<Ձմեռ պապի նամակը>> թեմայով

Գրականություն
. Անդրադառնում ենք նախորդ դասին (7 րոպե)
. Մտագրոհի միջոցով քննարկում ենք «Սասունցի Դավիթ» -ի  «Դավիթի մահը» հատվածը (20 րոպե):
. Անդրադառնում ենք հաջորդ հատվածին, կարդում, բացատրում անհասկանալի բառերը (10 րոպե):
Տնային աշխատանք՝ Շարունակում ենք կարդալ լրացուցիչ ընթերցանության նյութը
պատրաստվում են ներկայացնել   «Մհերի ամուսնությունը և վերջը» հատվածը

Հայոց լեզու

.Ստուգում ենք գծիկով, անջատ, միասին գրությամբ բառերի աշխատանքը, անդրադառնում մեծատառի գրությանը (15 րոպե):
. Ներկայացնում ենք  ստորադասական շաղկապների իմաստային հարաբերությունները, ստուգում տնային առաջադրանքը (15 րոպե):
. Ներկայացվում է շաղկապների կապակցման մի քանի կաղապարներ, սովորողները տետրերում գրում են օրինակներ (10 րոպե)
Տնային աշխատանք՝ Սովորում են շաղկապական կապակցման կաղապարները, մենիւմաստ, բազմիմաստ շաղկապները, կատարում 74 էջի բ, 76 էջի գ վարժությունները:

6.12.2019

.Նախագծային աշխատանք են ներկայացնում Դավիթն ու Լիլիթը (7 րոպե)

. Կարդում ենք ստեղծագործական աշխատանքները (8 րոպե)

. Լրացնում ենք բառային խաչբառ (10 րոպե)

. Աշխատում ենք բառատետրում, գրում Մ-Ն-ի ուղղագրությանը վերաբերող բառերը, նշում, թե որոնք գիտենք, որոնք իմացանք (10 րոպե)

. Տնային աշխատանք` էջ 102, վարժ. 1, 2, 3

Ավետը կատարում է աշխատանքային տետրի վեցերորդ վարժությունը

5.12.2019

Մայրենի
. Կատարած սխալների քննարկում (10 րոպե)
.Տնային աշխատանքի ստուգում (5 րոպե)
. Դերերով կարդում, վերարտադրում ենք  «Գարունածաղիկը» հեքիաթը (15 րոպե)
. Հրաշք տետրերում հեքիաթի համար նոր ավարտ ենք հորինում (10 րոպե)
Տնային աշխատանք`
. Շարունակուն, ավարտում են ստեղծագործական աշխատանքը
. Տեքստից գտնում են -ություն վերջածանց ունեցող բառեր
. Հրաշք տետրում բնութագրում ենք գարունածաղկին, արդարացնում կամ մեղադրում նրան

4.12.2019

Մայրենի

. Թելադրություն (20 րոպե)

. Տնայինների ստուգում (10 րոպե)

. Նոր դասի ներկայացում (10 րոպե)

Տնային աշխատանք` կարդալ, սովորել պատմել «Գարունածաղիկը» հեքիաթը։

.Առանձնացնել, բառատետրում գրել և սովորել անծանոթ բառերի բացատրությունները։

. Հրաշք տետրում վերլուծել ստեղծագործությունը

Դեկտեմբեր 3

Մայրենի
5-րդ դասարան

. Տնային աշխատանքների ստուգում (5 րոպե)
. Խմբային աշխատանքի միջոցով ամրապնդում ենք Ղ-Խ-ի ուղղագրությունը (20 րոպե)
. ինքնուրույն աշխատանք. էջ 95, վարժ. 6 (15 րոպե)

. Ավետը կատարում  է աշխատանքային տետրի 4-րդ և 5-րդ վարժությունները:
.Անհատական նախագծային աշխատանքներն ուժի մեջ են:
Տնային առաջադրանք՝  7, կրկնել Ջ-Ճ-Չ-ի և Ղ-Խ-ի ուղղագրությունը:

Գրականություն
9-րդ դասարան

. Մտագրոհի միջոցով քննարկում ենք «Սասունցի Դավիթ» -ի երրորդ ճյուղի  «Դավթի և Մելիքի մենամարտը» հատվածները:
Տնային աշխատանք՝ կարդալ-սովորել «Դավթի մահը» հատվածը
շարունակել «Սասունցի Դավիթ»-ի լրացուցիչ կրթությունը

Հայոց լեզու
9-րդ դասարան

.Շարունակում ենք վերհիշել բայական անդամի լրացումները, կատարում հետևյալ առաջադրանքները:
. Տասը րոպե կատարում ենք գծիկով, անջատ և միասին գրվող բառերին ուղղված առաջադրանքները (25-30):

Դեկտեմբեր 2

Մայրենի
5-րդ դասարան

. Ստեղծագործական աշխատանքների ընթերցում (10 րոպե)
. Նախագծային աշխատանքների ներկայացում (10 րոպե)
. Աշխատանք բառատետրում (Ղ-Խ-ի ուղղագրությունը) (10 րոպե)

Ավետը կատարում է աշխատանքային տետրի առաջին երեք առաջադրանքները։

. Զույգերով կատարում ենք ուղղագրությանն ուղղված առաջադրանքներ (10 րոպե)

Տնային աշխատանք՝ էջ 95, վարժ. 1, 2, 3, 4:

 

Գրականություն
9-րդ դասարան

.Ընթերցում-պատմում-քննարկում ենք «Սասունցի Դավիթ» -ի «Սանասար և Բաղդասար» ճյուղը

.Տնային աշխատանք՝ ընթերցել «Մանուկ Դավիթը Մսըրում» և «Դավթի և Մելիքի մենամարտը» հատվածները

.Լրացուցիչ աշխատանք՝  համահավաք բնագրից կարդալ իրենց հանձարարված հատվածը

Հայոց լեզու
9-րդ դասարան

. Վերհիշում ենք բայական անդամի լրացումները, կատարում հետևյալ առաջադրանքները:
. Տասը րոպե կատարում ենք գծիկով, անջատ և միասին գրվող բառերին ուղղված առաջադրանքները:

Այս նյութը հրատարակվել է Դասի պլան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s