Մայիս ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան

top-7-books-that-changed-the-world

Մայիս 21

Շաբաթվա ընթացքում կատարելիք աշխատանք

. Պատասխանիր նշված հարցերին: Կատարելուց հետո գրիր ինձ, որպեսզի ուղարկեմ պատասխանները և կարողանաս ստուգել աշխատանքդ:

Թեստ

1-13, 20, 41, 42, 43, 46-52, 56, 57, 67:

Մայիս 20

Դասարանական

.Թեստ 1,  Թեստ 2Թեստ 3

Տնային աշխատանք

. Կարգի բեր բլոգդ, լրացրու չկատարված աշխատանքները:

Շաբաթվա ընթացքում կատարելիք աշխատանք

. Պատասխանիր նշված հարցերին: Կատարելուց հետո գրիր ինձ, որպեսզի ուղարկեմ պատասխանները և կարողանաս ստուգել աշխատանքդ:

Թեստ

1-13, 20, 41, 42, 43, 46-52, 56, 57, 67:

Մայիս 13

. Շաբաթը նախագծային է: Աշխատում եք ձեր նախագծերով: Բարի շաբաթ մեզ: Այս շաբաթվա ընթացքում յուրաքանչյուրդ պիտի ներկայացնի ՝ «Գնում եմ ավագ դպրոց» և «Հավաքից հավաք» թեմաներով  պատումներ:

 

Մայիս 8

Հազարամյակի մարդը՝ Մահաթմա Գանդի

1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ» : Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի  առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» : Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»։ Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»։

5. «Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է։Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք»: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

8. «Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ»: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

 

Առաջադրանք`

  • Գրի՛ր փոքրիկ տեղեկույթ՝ ո՞վ է Գանդին, ի՞նչ հետաքրքիր փաստեր կան նրա մասին։
  1. Եթե բախվում ես հակառակորդին, հաղթիր նրան սիրով
  2. Մարդն արդյունք է սեփական մտքերի: Ինչի մասին մտածում է, այն էլ դառնում է
  3. Իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է
  4. Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, ինքդ փոխվիր
  5. Չարչարանքի համար պետք չէ պարգև ակնկալել, սակայն յուրաքանչյուր բարի գործ անպայման պտուղներ է տալիս
  6. Հաղթահարեք ատելությունը սիրով, սխալը՝ ճշտով
  7. Ներելն ավելի տղամարդկային է, քան պատժելը․ Թույլը ներել չի կարող
  8. Ողջ կյանքիս ընթացքում քննադատ ընկերներիցս ավելի շատ օգուտ եմ ունեցել, քան ինձ երկրպագողներից: Առավել ևս, երբ քննադատությունն ընկերական և քաղաքավարի լեզվով է արվել:
  9. Հենց որ հավատում ես, որ հասել ես կատարելության, հետագա զարգացումը կանգ է առնում և ետընթաց ապրում
  10. Մարդկանց քննադատության ենթարկելու իրավունք
  11. Երջանկությունն այն է, երբ ձեր արարքները համապատասխանում են խոսքերին
  12. Եթե հումորի զգացում չունենայի․․․
  13. «Ակն ընդ ական» սկզբունքը կուրացնում է ամբողջ աշխարհին
  14. Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան տոննաներով ուրիշների խորհուրդները

Մայիս 7

Տնային աշխատանք

Պատկերացրու՛, որ քեզ երկու օրով նշանակել են երկրի վարչապետ: Բլոգում ներկայացրու՛, թե ի՞նչ փոփոխություններ կանես այդ ընթացքում քո երկրում: Մտքերդ աշխատիր գրել հիմնավորելով: 

. Դասարանական աշխատանք

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր  առաջադրանքները:

 

I

  1. Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան: 2. Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի: 3. Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր: 4. Այդ խշխշոցնէր, երբ վազում էի. իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր: 5. Խաշամը հասնում էր ծնկներիս: 6. Երբ կանգ էի առնում, լուռ լռություն էր. այդ լռությանու լույսի մեջ, հազիվ լսելի սվսվալով, օրորվում էին թափվող տերևները: 7. Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր: 8. Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը:

 

  1. Տեքստի I հատվածում դեպքը ո°ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:

1) սահմանական

2) ըղձական

3) ենթադրական

4) հարկադրական

2. Տեքստում ո°ր ձայնի մասին խոսք չկա:

1) շան վնգստոց

2) մոշահավի կչկչոց

3) աղբյուրի ջրի քչքչոց

4) չոր տերևների խշխշոց

3. Ո°ր բառում հնչյունափոխություն չկա:

1) խլացնել

2) շնչառություն

3) աղբյուր

4) լռություն

4. Ո°ր բառն է սխալ գրված:

1) հայացք

2) լվածք

3) գնացք

4) նայվածք

5. Ո°ր բառն է սխալ գրված:

1) որևէ

2) որևիցե

3) միջօրէ

4) մանրէ

6. Սխրագործություն բառի վանկատման ո°ր տարբերակն է ճիշտ:

1) սըխ-րա-գոր-ծու-թյուն

2) սըխր-ա-գոր-ծու-թյուն

3) սըխ-րա-գործ-ություն

4) սըխ-րա-գործ-ութ-յուն

7. Տրված բառերից ո՞րն ածանցավոր չէ:

1) կլանչոց

2) լսելի

3) լռություն

4) խաղաղ

8. Ո°ր դեպքում է գոյականի հոլովը սխալ նշված:

1) հորեղբայրը – ուղղական

2) ճանապարհից – բացառական

3) մատներով – գործիական

4) անտառի – ներգոյական

9. Ո°ր բառն է ենթարկվում արտաքին հոլովման:

1) հորեղբայր

2) լռություն

3) շուն

4) ծունկ

10. Ո°ր բայաձևն է ապառնի ժամանակ ցույց տալիս:

1) լսվում էր

2) բարձրացրի

3) կպավ

4) չկլանչի

11. Ո°ր բայաձևը չ բայածանց ունի:

1) կպավ

2) կլանչի

3) կանչեց

4) ցատկեց

12. Ո°ր կապակցության մեջ կապ չկա:

1) դեպի կածան

2) խլացնելու չափ

3) այդ խշխշոցը

4) լույսի մեջ

13. Նախադասության անդամներից որի° ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի

սխրագործությունների մասին գիրքը:

1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ

2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի

3) որևէ – ածական, դրական աստիճան

4) որպեսզի – ստորադասական շաղկապ

14. Հատվածից դո՛ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:

Պատասխան՝ ————————————————–

15. Գրի՛ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Պատասխան՝ ————————————————–

16. Տեքստի ո°ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևները:

Պատասխան՝ ————————————————–

17. Հատվածից դո՛ւրս գրիր նորից բառի հոմանիշը:

Պատասխան՝ ————————————————–

18. Հատվածից դո՛ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Պատասխան՝ ————————————————–

19. Հատվածի 7-րդ նախադասության մեջ և–ից առաջ ինչո՞ւ է ստորակետ դրվել:

Պատասխան՝ ——————————————————————————-

20. Հատվածից դո՚ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչով

չխանգարվող, անվրդով, նաև՝ «տևական»:

Պատասխան՝ ————————————————–

Մայիս 6

. Վաղը ինքնուրույն աշխատանք ենք գրելու: Դրա համար կրկնիր՝

. բայի եղանակը, բայածանցները
. գոյականի հոլովները, հոլովումները
. կապ խոսքի մասը
. բառի կազմությունը,                                   . հնչյունափոխությունը (սղում, հնչյունափոխություն): Մայիս 3

.Կիրակնօրյա ընթերցարան

Ռեւազ Միշվելաձե- Երազ  (հատված «Գյուղի մադոննան» գրքից)

Կարդա ու պատրաստվիր քննարկման:

Ստեղծագործական աշխատանք՝ 

Ի՞նչ արժի ինձ համար իմ հողի ամեն մի թիզը…

Մայիս 2

. Քո ցանկությամբ կատարիր նախագծային որևէ աշխատանք:
. Չմոռանաս ուրբաթյա նախագծի համար քեզ հետ գիրք ունենալ:

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s