Մայիս ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան

haykakan-kakach

Մայիս 20-25

Տնային աշխատանք

. Կարգի բեր բլոգդ, լրացրու չկատարված աշխատանքները:

ՈՒրիշի ուղղակի և անուղղակի խոսքը

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:

Վ.Տերյանը, դժգոհ լինելով իրականությունից, դառնացած ասել է.

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում…»:

Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ուրիշի  ուղղակի  խոսքը  անուղղակի  խոսքի  վերածելիս  կատարվում  են  մի  շարք  փոփոխություններ,  այս  փոփոխություններն  են`

1)  Խոսքի  մեջ  եղած  հեղինակի  խոսքը,  որ  դիրքում  էլ  լինի,  գալիս  է  նախադասության  սկիզբ:

2) Հեղինակի  խոսքին  հաջորդում  են  որ  կամ  թե  շաղկապները:

3)Ուղղակի  խոսքի  մեջ եղած  կոչականը կարող  է  դառնալ  գլխավոր  նախադասության  լրացումը: 

Օրինակ`-Մենք  այսօր  մասնակցելու  ենք  ծառատունկին,  Արամ,- ասաց  Մայրամը:

Մայրամը  ասաց  Արամին,  որ  իրենք  այսօր  ծառատունկի  են  մասնակցելու:

4)Եթե  ուղղակի  խոսքի  մեջ  հեղինակի  խոսքում  գործողություն  կատարողները   երրորդ  դեմքով  դրված  անձեր  են,  ապա  ուղղակի  խոսքի  մեջ  եղած  ես,  իմ,  ինձ,  ինձնից,  ինձնով        ( մենք,  մեր,  մեզնից,  մեզնով)   դերանուներին  փոխարինում  են  երրորդ  դեմքի  ինքը,  իր,  իրենից,  իրենով  դերանուները,  իսկ  դու,  դուք   դերանուններին  փոխարինում են  երրորդ  դեմքի  նա,  նրանք  դերաննուները:

Օրինակ`Մարինեն  ասաց  Արմինեին.

-Ես  վաղուց  ձեզանից  լուր  չունեի,  դուք  հիմա  ինչպե՞ս  եք:

Մարինեն  ասաց  Արմինեին,  որ  ինքը  վաղուց  նրանցից    լուր  չուներ,  նրանք հիմա   ինչպես  են:

5)Ուրիշի  ողակի խոսքի  մեջ  եղած  ձայնարկությունները  վերաբերականները  անուղղակի  խոսքում  դուրս  են  ընկնում:

Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

Տրված ուրիշի ուղղակի խոսքը դարձնել անուղղակի

.Եկավ դևն ու հարցրեց.-Արքա՜ , ու՞ր է իմ ոսկին , չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:

.Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.-Ինչու՞ եք մնում քաղաքում, չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

.«Ցավով իմացա ձեր նամակից»,- խմբագրին ուղղված երկտողում գրում էր բանաստեղծը ,- «որ դուք ինձ հնարավորություն չեք տալու տեսնելու գրքիս երրորդ սրբագրությունը»:

.«Դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց այն համոզմունքս , որ յուրաքանչյուր մարդ պիտի ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը»,-հիշում է Մարտիրոս Սարյանը:

Մայիս 13-17

. Շաբաթը նախագծային է: Աշխատում եք ձեր նախագծերով: Բարի շաբաթ մեզ: Այս շաբաթվա ընթացքում յուրաքանչյուրդ պիտի ներկայացնի  «Իմ ուսումնական տարին» թեմայով պատում:

Մայիս 8

Հազարամյակի մարդը՝ Մահաթմա Գանդի

1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ» : Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի  առաջ` կառչելով հին մտածելակերպից:

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել» : Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացասական վերաբերվել:

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»։ Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»։

5. «Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է։Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք»: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»։ Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

8. «Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը»: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ»: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

 

Առաջադրանք`

  • Գրի՛ր փոքրիկ տեղեկույթ՝ ո՞վ է Գանդին, ի՞նչ հետաքրքիր փաստեր կան նրա մասին։
  1. Եթե բախվում ես հակառակորդին, հաղթիր նրան սիրով
  2. Մարդն արդյունք է սեփական մտքերի: Ինչի մասին մտածում է, այն էլ դառնում է
  3. Իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է
  4. Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, ինքդ փոխվիր
  5. Չարչարանքի համար պետք չէ պարգև ակնկալել, սակայն յուրաքանչյուր բարի գործ անպայման պտուղներ է տալիս
  6. Հաղթահարեք ատելությունը սիրով, սխալը՝ ճշտով
  7. Ներելն ավելի տղամարդկային է, քան պատժելը․ Թույլը ներել չի կարող
  8. Ողջ կյանքիս ընթացքում քննադատ ընկերներիցս ավելի շատ օգուտ եմ ունեցել, քան ինձ երկրպագողներից: Առավել ևս, երբ քննադատությունն ընկերական և քաղաքավարի լեզվով է արվել:
  9. Հենց որ հավատում ես, որ հասել ես կատարելության, հետագա զարգացումը կանգ է առնում և ետընթաց ապրում
  10. Մարդկանց քննադատության ենթարկելու իրավունք
  11. Երջանկությունն այն է, երբ ձեր արարքները համապատասխանում են խոսքերին
  12. Եթե հումորի զգացում չունենայի․․․
  13. «Ակն ընդ ական» սկզբունքը կուրացնում է ամբողջ աշխարհին
  14. Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան տոննաներով ուրիշների խորհուրդները

Մայիս7

Տնային աշխատանք

Պատկերացրու՛, որ քեզ երկու օրով նշանակել են երկրի վարչապետ: Բլոգում ներկայացրու՛, թե ի՞նչ փոփոխություններ կանես այդ ընթացքում քո երկրում: Մտքերդ աշխատիր գրել հիմնավորելով: 

Դասարանական աշխատանք

Կետադրի՛ր: 

. Արան ասաց որ ինքը շատ արագ է վազում:  
. Արան ասաց Ես շատ արագ եմ վազում

. Ես ասաց Արան շատ արագ եմ վազում:
. Ես շատ արագ եմ վազում ասաց Արան:

 

.                                                                                         . Փոքրիկ իշխանն ասում էր որ ինքը միշտ ուզում է իմանա թե ինչու՛ են փայլում աստղերը
. Փոքրիկ իշխանն ասում էր Ես միշտ ուզում եմ իմանալ թե ինչու են փայլում աստղերը։
. Ես միշտ ուզում եմ իմանալ թե ինչու՛ են փայլում աստղերը  ասաց փոքրիկ իշխանը: 
. Ես  ասաց փոքրիկ իշխանը միշտ ուզում եմ իմանալ թե ինչու՛ են փայլում աստղերը
.Դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց այն համոզմունքս , որ յուրաքանչյուր մարդ պիտի ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը հիշում է Մարտիրոս Սարյանը:
.Մարտիրոս Սարյանը հիշում է  որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:

.Եկավ դևն ու հարցրեց Արքա՜  ու՞ր է իմ ոսկին  չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:. Եկավ դևն ու հարցրեց արքային  թե ու՞ր է իր ոսկին  չէ՞ որ նրանց զրույցից շատ օրեր են անցել:

 

.Ինչպե՞ս այստեղ ընկար, Թու՛խ հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը երբ նորից կարողացավ         խոսել:

.Այս նավը մենք կանվանենք <<Թուխի Իմաստություն>> ասաց Քրիսոֆեր Ռոբինը:

. Քրիսոֆեր Ռոբինը ասաց որ այդ նավը նրանք կանվանեն   <<Թուխի Իմաստություն>>:

.Տիկինը կանչել տվեց խոհարարին: Ամեն ինչ պատրա՞ստ է, Արմենա՛կ հարցրեց նա: Վերջինս պատասխանեց Պատրաստ է, տիկի՛ն: Երաժիշտները կանչվա՞ծ են: Այո՛:

. Վերջին խոսքերն արտասանելու միջոցին կարծես նրա շրթունքները կրակով այրվեցին: Ա՜խ, հա՛յր իմ, ա՜խ, հա՛յր իմ կրկնում էր նա և արցունքները հեղեղի նման թափվում էին աչքերից:

. Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա

Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում

Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:

Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:

Այո՛:

Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս հարցնում է դերվիշը:

Նահանգապետ պատասխանում է քաղաքապետը:

Հետո՞:

Հետո՝ վեզիր:

Հետո՞:

Փոխարքա:

Հետո՞:

Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:

Ասենք թե շահ դարձար, հետո՞ հարցնում է դերվիշը:

Հոտո՝ ոչինչ պատասխանում է քաղաքապետը:

Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը նույն անվրդովությամբպատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

Մայիս 6

. Սովորիր կետադրության կանոնները:

Ուրիշի ուղղակի խոսք

Նույնությամբ, առանց փոփոխությունների մեջբերված խոսքը կոչվում է ուրիշի ուղղակի խոսք:

Ուղղակի խոսքը ունի 3 տեսակ կետադրություն:

  1. Նոր տողից, մեծատառով, գծիկով

2. չակերտների մեջ

3. բութ

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից, մեծատառով, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝

-Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,- անտարբեր ասաց աղջիկը:

-Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անվել է,-զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերվող խոսքը գրվում է չակերտներում, եթե բարձրաձայն չի ասվում, չունի խոսակից, մտաբերվում է, կարդացվում է կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝Տերյանն ասում է.«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որ ես տեսել եմ երազումս,-մտածում էր Արքայադուստրը,-և որի մասին անդհատ մտածել եմ»:

Եթե մեջբերվող խոսքը կարճ է, արտահայտված է մեկ երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝

Ասացիր՝ կգամ:

Գոռաց՝ բավական է:

 

Կարդա նաև սա:

Մայիս 3

. Կիրակնօրյա ընթերցարան

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ․Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի: Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափությունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը`  ա) ուսման մեջ,  բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Քննարկի՛ր մտքերը՝ կարծիք գրելով յուրաքանչյուրի մասին։

  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  8. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  9. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  10. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

Մայիս 2

. Քո ցանկությամբ կատարիր նախագծային որևէ աշխատանք:
. Չմոռանաս ուրբաթյա նախագծի համար քեզ հետ գիրք ունենալ:

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s