Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

  • 18762390_1532535783485917_331550246_n
  • Ապրիլի 27-ին, ժամը՝ 10․00-14․00
    Կլոր սեղաններ
  • Ներկայացվող նյութի թեմա՝ ամառային ընթերցողական բաց ճամբարներ
  • ներկայացնող՝ Հռիփսիմե Գալստյան
  • համակարգող՝ Գոհար Եղոյան
  • Միջին դպրոցի ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ
  • Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի ամենամեծ այցեքարտերից մեկն իր բաց, ներառական համակարգն է, որ գրավում, դեպի իրեն է քաշում շատերին: Այստեղ բաց է ամեն բան՝ սկսած բոլոր յոթ ուսումնական շենքերի մուտքերից, վերջացրած սովորողների հետ շփումով, ուր մնաց ճամբարները բաց չլինեն:
Նշված ամբողջովին բաց համակարգը թույլ է տալիս ընթերցողական ճամբարները կազմակերպել ներառական, օգտակար ու ստեղծական՝ օգտագործելով կրթահամալիրի մառային լողափերը, լանջերն ու ճամփորդելու հնարավորությունը: Այս ճամբարներին մասնակցում են տարատարիք ճամբարականներ ինչպես կրթահամալիրից, այնպես էլ  Հայաստանի ու այլ երկրների կրթական հաստատություննեից: Եվ հենց դա է հետաքրքիրը, որ տարբեր միջավայրերից, տարբեր մտածելակերպով, սովորույթներով երեխաներ մեկ էլ հավաքվում են մի տեղում ու միասին ժամեր անցկացնում:

Ընթերցողական ճամբարների ամենակարևոր բաղադրիչներից մեկը դառնում է ընթերցանությունը: Կրթահամալիրում իրականացվում են ամենատարբեր նախագծեր՝ ուղղված ընթերցանությանը: Ստորև մի քանի օրինակներով կներկայացնեմ, թե ինչ կերպ են կազմվում, իրականացվում և լուսաբանվում այդ նախագծերը:

Վերը նշեցի, որ ճամբարները տարատարիք են, ուստի այս նախագծերը գործում են ինչպես նախակրթարանում, այնպես էլ կրտսեր, միջին, ավագ դպրոցներում և քոլեջում:

Նախակրթարանում իրականացվող ընթերցողական նխագծերից առանձնացրել եմ  քոլեջի նախակրթարանի դաստիարակ Աննա Հայրոյանի՝ «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծը:

Իր հոդվածում Աննան պատմում է, թե ինչպես են ծնողները հեքիաթ կարդում երեխաների համար, ինչպես են երեխաներն հետո վերարտադրում հեքիաթը, ինչպես են նախագծին սկզբում մասնակցել միայն հայրիկները, հետո միացել նաև մայրիկները:

 

Մյուս նախագիծը, որ առավել բնորոշ է կրթահամալիրին՝ լողափնյա ընթերցանությունն է: Սա, թերևս, երախաների ամենասիրելի ձևն է ընթերցանության: Պատկերացրեք ամռան տապից չվախեցող ճամբարականներ, որ լողացել, վայելել են տաք ջուրն ու դուրս են եկել լողափ, պառկել սրբիչին ու գիրք են կարդում: Մեկ այլ դեպքում էլ՝ խմբով նստել ու կարդում-քննարկում են մի որևէ ստեղծագործություն: Հաճելի է, չէ՞: Բա որ նաև բեմականացնու՞մ են լողազգեստներով…

 

Ընթերցողական ճամբարի մշտական բաղադրիչ են նաև ճամփորդությունները: Այստեղ նույնպես ընթերցանությունն իր դերն է խաղում: Որպես նմուշ-օրինակ բերեմ Նունե Մովսիսյանի «Ուսումնական Արագածոտն» նախագծով իրականացրած ընթերցումների շարքը, որին ներառվել են Արագածոտնի տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ, դասավանդողներ, տնօրեններ և բնակիչներ:

Կրթահամալիրի սովորողների համար ամենսիրելի ճամփորդություններից է Սևանի ՙՙԺայռ՚՚ գոտում կազմակերպվող ճամբարային ճամփորդությունները, որոնց ընթազցքում նույնպես իրականացվում են ընթերցանություն-քննարկումներ:

 

Եվս Մի քանի հաջողված նախագծեր՝

Ելենա Սարգսյան-

Տիգրան Հայրապետյան գրադարան- լողափնյա ընթերցանություն

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s