«Ա՛յ գերազանցիկ Արշիլ, վերջին անգամ  ե՞րբ ես ձեռքդ փոցխ վերցրել»

53779469_2399492716741150_8773304733189275648_n.jpg
Ուրբաթ օրվա  դասը 8.3 դասարանում բուռն քննարկմամբ անցավ : Քննարկում էին տիար Բլեյանի հետ հանդիպումը, նրա արտահայտած մտքերը, իրենց վերաբերմունքը տվյալ մտքերին և, մասնավորապես, Արշիլին ուղղված հարցադրումը, թե՝ «Ա՛յ գերազանցիկ Արշիլ, վերջին անգամ  ե՞րբ ես ձեռքդ փոցխ վերցրել»:

Ես կողքից լսում ու հիանում էի. փաստորեն հանդիպումը  մտածելու-խորհելու-մտորելու տեղիք էր տվել, ուրեմն՝  նաև ծառայել էր իր նպատակին:

Հանդիպման տեսանյութը`

Սովորողների մտածումներին կարող եք ծանոթանալ իրենց հրապարակումներում, իսկ ես առանձնացնեմ տիարի մի քանի մտքեր, որ արտահայտեց հանդիպման ընթացքում.

– Տիա՛ր Բլեյան, կարդացի  կրթահամալիրի զարգացման ծրագիրը և ուզում եմ իմանալ, թե մենք՝ սովորողներս, ինչպե՞ս կարող ենք մասնակցել այդ ծրագրի իրագործմանը:

-Զարգացման ծրագրի համար մենք որպես ժամկետ  վերցրել ենք 2019թ., 2020-2022թթ-ը, որպեսզի այդ ընթացքում ստեղծենք յոթ հրաշալիներ, հրաշալի գործեր, կառույցներ, միավորներ, որոնց ստեղծումը դառնա ուսումնական նախագիծ, որի որոշմանը, մշակմանը, կառուցմանը, հանրայնացմանը, նրա դրամական միջոցների հավաքմանը և արդյունքների հրապարակմանը   կմասնակցեն սովորողները: Սրա վերաբերյալ ձեզ մի բան պատմեմ:
1973թ.-ին, երբ ես սովորում էի Երևանի պետական համալսարանի  ֆիզիկայի ֆակուլտետում, այն ուսանողները, որոնք ուզում էին, ամռանը ջոկատներով գնում էին Խորհրդային միության տարբեր երկրներ և երկու ամիս զբաղվում շինարարական աշխատանքով: Եվ ես՝ ծնված լինելով  Երևանում, մեկ էլ ընկնում եմ մի երկիր, որ կոչվում է ՝ Ղազախստան, մի գյուղ՝ Կոմսոմոլսկոե, ու դու այդտեղ պետք է ապրես ու երկհարկանի տուն, գոմ կառուցես: Մարդիկ, որոնք նույնիսկ բահ չէին վերցրել, պիտի տուն կառուցեին: Մենք փռում էին գծագրերն ու ծիծաղով ասում, թե՝ անասնագոմ է, թեպետ կարող էր և թռչնանոց դառնալ: Մեզ համար այս ամենը դառնում էր նախագծային ուսուցում, և այն, որ ես հիմա չեմ վախենում գծագրելուց, կառուցելուց, գալիս է ուսանողական տարիների շինարարական աշխատանքներից:

Այսպիսի ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս, ասում է՝ համեցե՛ք, մտե՛ք այդ աշխատանքի մեջ: Կա այդպիսի արտահայտություն՝ «Արա ինձ համար, սովորիր քեզ համար», այսինքն՝ դու անում ես կրթահամալիրի համար, բայց սովորում՝ քեզ համար: Այն քեզ տալիս է կարևոր կարողություններ, հմտություններ, որ հետո քո կյանքում պետք կգան: Զարգացման ծրագիրը, իհարկե, ենթադրում է ձեր ակտիվ մասնակցումը բոլոր փուլերում՝ որոշում կայացնելուց մինչև իրագործումը: եվ դուք չպիտի խեղճանաք և սովորելը պիտի նպաստի նրան, որ դուք ավելի ինքնավստահ, նախաձեռնող լինեք, որպեսզի լիարժեք օգտագործեք ձեր կյանքը՝ որպես աստվածատուր մի հնարավորություն:

-Հիմա շատ է շրջանառվում քննությունների հարցը: Գիտեմ, որ կողմ չեք քննություններին, Իսկ եթե ոչ քննություն, ապա ի՞նչ: Ինչպե՞ս հասկանանք՝ տարիների սովորածը ապարդյու՞ն է, թե՞՝ ոչ:

— Իսկ ինքնագնահատակա՞նը: Դու կարող ես գոհ լինել քեզնից, միջավայրից, քո աշխատանքից, բայց երբեմն էլ կարող ես դժգոհ լինել: Շատ էլ լավ է: Կարող ես ուսուցչի հետ քննարկել, մի որևէ  բան այլ կերպ անել: Եվ ուսուցիչը կգնա ընդառաջ,  արձակուրդներին, շաբաթ-կիրակիներին կպարապես, և դու սովորում ես, որովհետև քեզ համար հետաքրքիր է, դա դառնում է քեզ համար մասնագիտություն, կարողություն: ինքնագնահատականը դարձել է երկրորդական մեզ համար: Այս միջավայրը մենք առաջին հերթին ստեղծում ենք, որ ինքնագնահատականի վրա ազդի: Եթե մի բան ես չեմ հավանում, դժգոհ եմ, կներեք, բայց արդեն հետաքրքիր չի մյուսների հարցը: ես այդպես եմ մտածում:

Սովորողների մտածումները, առաջարկներն ու հարցադրումները՝

Միլենա Գոգինյանի լուսաբանումը

Մարկ Միկաիլի լուսաբանումը

Էլեն Մկրտչյանի լուսաբանումը

Անահիտ Բաղդիկյանի լուսաբանումը

Արշիլ Խաչատրյանի լուսաբանումը

Նանե Վարդումյանի լուսաբանումը

Այդինյան Էմիլյայի լուսաբանումը

Նկարը՝ Արմինե Թոփչյանի

Այս նյութը հրատարակվել է Մանանա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s