Մարտ ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան

Տնային աշխատանք 21.03.2019

. Ավարտիր, բլոգում հրապարակիր նախագծային աշխատանքդ:
. Ստեղծագործական աշխատանք՝

«Սովորականը միշտ անսովոր է…»

Տնային աշխատանք 20.03.2019

. Կարգի բեր բլոգդ, լրացրու չկատարված աշխատանքները:
. Կարդա Լեոնիդ Ենգիբարյանի հետևյալ գործը: Մտածիր թեմայի ասելիքի մասին: Կարող ես նույն թեմայով ստեղծագործել և դու:
. Բլոգում գրիր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով՝ նկարագրելով, թե քեզ համար ինչերն են հրաշալիքներ մեր կրթահամալիրում.

. Կրթահամալիրի յոթ  հրաշալիքները
. Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

Տնային աշխատանք 19.03.2019

.  Կարգի բեր բլոգդ:
. Կրկնիր հետևյալ թեմաները՝

. ենթակա-ստորոգյալ
. որոշիչ-որոշյալ
. հատկացուցիչ-հատկացյալ
. բացահայտիչ-բացահայտյալ

Տնային աշխատանք 18.03.2019

.Կարդա՛  Խորխե Բուկայի հետևյալ գործը և փորձի՛ ր բլոգումդ  շարունակել՝ գրելով, թե դու ինչ ես ցանականում:
. Կարդա՛  նաև հետևյալը ու պատրաստվի՛ ր քննարկման.

Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Տնային աշխատանք 15.03.2019

Սովորի՛ր, կատարի՛ր առաջադրանքները:

բացահայտիչ (2)

. Կարդա Չարենցի «HOMO SAPIENS» չափածո նովելը: Մտածիր նովելի մտքի մասին: Պատրաստվիր քննարկման:

Տնային աշխատանք 14.03.2019

. Տիարի հետ հանդիպած բոլոր սովորողները գրում են հանդիպման մասին, հրապարակում իրենց կարծիքները, տպավորությունները, հղումն ուղարկում ինձ:
. Վաղն անպայման ձեզ հետ ունենում եք գրքեր:
. Ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

. Ինձ անհրաժեշտ է…
. Սիրեք և դուք կլինեք սիրելի
.Մտքերը ցանկությունների ծառաներն են
.Ինչ էլ որ պատահի՝ ամեն ինչ լավ է
.Երջանկությունը միշտ ձեզ հետ է…
. այլ

Տնային աշխատանք 13.03.2019

. Ընթերցիր կրթահամալիրի տնօրենի հետևյալ գիրը: Բլոգում ներկայացրու՛ կարծիքդ, հարցադրումներդ որևէ հատվածի վերաբերյալ (հետաքրքիր կլինի, եթե կարծիքդ գրես կրթահամալիրի հրաշալիքների մասին, թե քեզ համար դրանք որոնք են, ինչպես նաև կրթահամալիրի զարգացման ծրագրի մասին, թե քո կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ կրթահամալիրն է՛լ ավելի ծաղկի, զարգանա): Աշխատանքը հրապարակի՛ր բլոգում և ուղարկի՛ր էլ. հասցեին:

Տնային աշխատանք 12.03.2019

.Գրի՛ր տեղեկություն Եղ․ Չարենցի «Տաղարան» շարքի մասին․ անգի՛ր սովորիր «Էլի գարուն կգա» և «Կուզեմ հիմի փչե զուռնեն»  տաղերը։

Տնային աշխատանք 11.03.2019

. Կարդա՛  և կատարի՛ ր առաջադրանքները

Բացահայտիչ:

Տնային աշխատանք 7.03.2019

.Վերհիշի՛ ր, անգիր սովորի՛ ր Եղիշե Չարենցի հետևյալ բանաստեղծությունները.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

. Կարդա՛  Չարենցի բանաստեղծությունները: Ընտրի՛ ր մի բանաստեղծություն, որ քեզ ավելի շատ դուր եկավ՝ դասարանում ներկայացնելու համար:Տնային աշխատանք 6.03.2019

Գտի՛ր հատկացուցիչները և կետադրի՛ր:

.Ուր գնում էր, լսում էր հայրենիքի հոգի կեղեքող հեծեծանքները և շղթաների ահ ներշնչող շառաչյունը:

. Թռչունը կտուցով ծակեց ծառի՝ հարյուրամյակների ընթացքում կաշտացած կեղևը՝ նրա տակ միջատներ գտնելու հույսով:

. Գյուղացիները գտնում են Շաքրոյի թշնամիների կողմից խոշտանգված մարմինը:

. Չէի կարողանում մոռանալ օրիորդի ամոթից շիկնած դեմքը, գեղեցիկ շարժուձևը:

. Հակոբ վարդապետը ամեն առավոտ մաքրում էր իր խցի քարերով սալարկված հատակը, ապա ձեռնամուխ լինում եկեղեցու իրեն վերաբերող առօրյա գործերին:

. Բազմության հետաքրքրությունից վառվող աչքերում երևաց  զարմանքի  արտահայտությունը:

. Եվս տասը տրոհվող հատկացուցիչ ունեցող նախադասություն հորինի՛ր ինքդ:

Տնային աշխատանք 5.03.2019

Գործնական քերականություն

. Սովորի՛ ր և կատարի՛ ր առաջադրանքները.

Հատկացուցիչ:

Տնային աշխատանք 4.03.2019

Կարդա՛ նշված երկու ստեղծագործությունները: Պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:
Ստեղծագործություն առաջին
ստեղծագործություն երկրորդ

Բլոգում վերլուծի՛ր դրանք: Անպայման զուգահեռ տար երկու ստեղծագործությունների ասելիքների միջև՝ արդյոք կա՞ր նմանություն, գործերն իրար լրացնու՞մ էին: Գրիր նաև քո կարծիքը՝ արծարծված թեմաների վերաբերյալ:

Տնային աշխատանք 1.03.2019

. Բլոգում ներկայացրու՛ ուրբաթյա նախագծով ընթերցած ստեղծագործությունը:
. Համացանցում որոնի՛ր, գտի՛ր Վահան Տերյանի ժողովածուները: Կարդա՛ դրանք: Առաձնացրու՛ քեզ դուր եկած բանաստեղծությունները, դրանցից երկուսը փորձիր վերլուծել:
.Անգի՛ր սովորիր հետևյալ բանաստեղծությունները.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Եղիշե Չարենց

***
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

 

 

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s