Փետրվար ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան

Տնային աշխատանք 28.02.2019

. Սովորի՛ր և կատարի՛ր  հետևյալ աշխատանքը:

Դսարանական աշխատանք 

. Կատարիր նախագծային աշխատանք:
. Կարգի բեր բլոգդ:

Տնային աշխատանք 26.02.2019

. Վաղը գնահատման օր է: Կարգի բեր բլոգդ:
. Կարդա և սովորիր հետևյալը ՝ Որոշիչ:
. Ավարտի՛ր նախագծային աշխատանքը: Հրապարակի՛ր բլոգում:

Տնային աշխատանք 25.02.2019

Աշխարհի լեզունները բաժանվում են մեկ տասնյակից ավելի լեզվաընտանիքների: 

. Բլոգում ներկայացրո՛ւ  ուսումնասիրություն՝ հետևյալ լեզվաընտանիքներից մեկի մասին.

. հնդեվրոպական (հայերենն այս ընտանիքի առանձին ճյուղ է)
. իբերո-կովկասյան
. ուգրո-ֆիննական
. աֆրիկյան
.ամերիկյան
. թուրքական
. մոնղոլական

Տնային աշխատանք 22.02.2019

. Ովքեր չեն սովորել, սովորեն և կատարեն նախորդ օրվա տնայինը:
. Բլոգում ներկայացրո՛ւ դպրոցում ընթերցած ստեղծագործությունը:
. Կատարի՛ր թարգմանական աշխատանք: Կարող ես օգտվել հետևյալ կայքերից.

կայք 1
կայք 2
կայք 3

Տնային աշխատանք 21.02.2019

. Սովորի՛ր և կատարիր առաջադրանքները:

Տնային աշխատանք 20.02.2019

. Սովորի՛ր և կատարիր առաջադրանքները:

Տնային և դասարանական աշխատանք 19.02.2019

. Դասարանում ընթերցի՛ր Թումանյանի որևէ ստեղծագործություն և ներկայացրու՛ բլոգում:

. Թումանյանի հեքիաթներից առանձնացրու՛ երեքական նախադասություններ՝ բոլոր տեսակներով:

Հիշիր Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման՝

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Տնային աշխատանք 18.02.2019

. Պատրաստվում ենք «Թումանյան 150» նախագծով ճամփորդությունը.
Յուրաքանչյուրդ կարդացեք, վերհիշեք և ծանոթ եղեք բերանացի ասելու նյութին: Նյութն ունեցեք ներբեռնած հեռախոսներում:
. Ամփոփեք և մինչ օրվա ավարտն ինձ ուղարկեք Թումանյանին նվիրված նախագծային աշխատանքը.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Տնային աշխատանք 15.02.2019

. Բլոգում ներկայացրո՛ւ ուրբաթ օրը դասարանում ընթերցած ստեղծագործությունը:
. Վերհիշիր բանաստեղծությունը՝

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գնում ենք մեր ճամփով,
Մրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

. Սովորիր նաև հետևյալ բանաստեղծությունը: Կարող ես լսել նաև երգը.

Ա՜խ, ի՜նչ լավ են

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Տնային աշխատանք 14.02.2019

Անգիր սովորիր տվյալ բանաստեղծությունը.
Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գնում ենք մեր ճամփով,
Մրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

. Ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Կարն ու չկարը
  • «Ինչ չափով չափեք, նույն չափով կսահմանվի ձեզ համար»
  • «Փորձում ենք հասնել լռության»
  • «Իմ մտքերն այնտեղ են, ուր դուք հասնել չեք կարող…»
  • «Ապրեք լուսավոր կողմում»
  • «Հայաստանում լավն ու համովը շատ է»
  • «Քո մտքերը ձևավորում են քո ճակատագիրը»
  • Այլ թեմայով

 

Տնային աշխատանք 13.02.2019

. Ընթերցի՛ր  «Տերն ու ծառան» հեքիաթը

  • Ի՞նչ գիտես մարդու աշխատանքային իրավունքների մասին․ կա՞ այդ իրավունքների խախտման դրսևորում այս հեքիաթում․ գրի՛ր հիմնավորված պատասխանՙ
  • Նկարագրի՛ր տիրոջ և ծառայի հարաբերությունը պատմվածքում
  • Բնութագրի՛ր կերպարներին։ Ո՞վ էր արդար վարվում, ինչու՞։
  • Տեղեկություններ գրի՛ր համանուն ֆիլմի մասին։
  • Փորձիր վերլուծել «Տերն ու ծառան» հեքիաթը և ֆիլմը:

Յուրաքանրյուրդ մինչև փետրվարի 18-ը ներկայացնում ենք նախագծային նյութ՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

 

Տնային աշխատանք 12.02.2019

Շաղկապ

Նախադասությունները կամ նախադասության անդաները իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Շաղկապները լինում են երկու տեսակ` համադասական և ստորադասական:
Համադասական

կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ:

Հայերենի համադասական շաղկապերն` ևուբայցիսկկամբայց ևսակայնուրեմն, մինչև իսկ բայց և այնպեսև´… և՛թե´…թե՛, կա´մկա՛մ, ո´չո՛չապա թե ոչինչպես և:
Օրինակ`   Բակն ու այգին թաղվելն էին ձյան տակ:
Օրինակ   Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը:

Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, բացի և, ու կամ շաղկապներից: Եվ, ու, կամ շաղկապներից  առաջ դրվում է ստորակետ միայն այն դեպքում, երբ հաջորդ համադաս նախադասության ենթական փոխված է լինում:
Օրինակ`   Նա ամրացրեց այգու դռնակը, և Արամը օգնեց նրան շալակելու փայտը:
Օրինակ  Դավիթը կոտրում էր փայտերըիսկ նրա ընկերները հավաքում էին դրանք:

 Ստորադասական կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
Հայերենի ստորադասական շաղկապներն են`  որթեեթեորպեսզիորովհետևքանիորհենց որմինչև որմինչևնախքաներբ որթեևթեպետթեկուզ, քանի դեռչնայած որմինչդեռքան թեթեպետ և այլն:
Օրինակ`     Թեև նա վաղուց էր գնացել, մենք նրան սիրով էինք հիշում:
Օրինակ`     Նա մտածում էր, որ մի օր կգրի թագավորի ճամփորդության մասին:

Համադասական նախադասություններ:
1. Ես ու դու մնալու ենք այստեղ:

  1. Ես հոգնած էի,բայցշարունակում էի խաղալ:
    3.  Անին գնաց տուն և հետ վերադարձավ իր հետ բերելով իր տետրը:
    4. Կա՛մ ես թատրոն, կա՛մ մենք միասին կմնանք տանը:

Ստորադասական նախադասություններ:
1. Հայր հարցրեց, թե ուր եմ գնալու
2.  Գարեգինի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը
3.  Ես սկսել եմ ուսումնասիրել անգլերեն լեզուն ավելի խորը, քանի որ ինձ հետագայում շատ է  պետք այդ լեզուն:
4. Ես սիրում եմ զրուցել Արամի հետ շատ, որովհետև ինձ նրա հետ խոսելը հաճելի է:
5. Ես սիրում եմ վազել, նախքան դասի գալը:

. Գտի՛ր շաղկապները և խմբավորի՛ր (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և,  բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, քանի որ։

. Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Տնային աշխատանք 11.02.2019

. Ովքեր անգիրը չէին սովորել, անպայման սովորեն:

Ածական անուն

թվական անուն

Դերանուն

Տրված բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության.

Օրինակ՝  լայնարձակ- որակական ածական, բարդ բառ, դրական աստիճան
երկուական- ածանցավոր, բաշխական թվական
ինչու՞- ածանցավոր, հարցական դերանուն

երրորդ, կաղ, երկաթյա, որտեղ, ավելի ուժեղ, քսանմեկ, մեկ չորրորդ, սա, այս, մենք, զվարթագին, լուռ, հինգական, առևտրային, երեք-երեք, ո՞վ, սույն:

Ողջ ամսվա համար լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծություններ

Տերյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Թումանյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Չարենցյան ընթերցումներ, ձայնագրություններ

Տնային աշխատանք 8.02.2019

. Բլոգում ներկայացրու՛ ուրբաթ օրը դպրոցում ընթերցածդ ստեղծագործությունը:

. Կարդա՛ Թումանյանի քառյակները և առանձնացրու՛ երկուական քառյակ՝ ըստ հետևյալ թեմաների.

  • զրույց Աստծո-Տիեզերքի հետ
  • զրույց Մարդու հետ

. Քո ընտրությամբ վերլուծի՛ ր երեք քառյակ:
. Եվս երեքը սովորի՛ ր անգիր:

Ողջ ամսվա համար լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծություններ

Տերյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Թումանյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Չարենցյան ընթերցումներ, ձայնագրություններ

 

Տնային աշխատանք 7.02.2019

. Աշխատանքը կարող եք կատարել նաև զույգով կամ խմբով:

Յուրաքանչյուրդ ձեր բլոգում ռադիոնյութով, վիդեոնյութով կամ գրավոր տարբերակով ներկայացնում եք աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Հայերենի բառարաններ, տեսակներ
  • Բառարանները nayiri.com-ում
  • Բառարանների ընտրություն, ընթերցում
  • Բառարանաստեղծում՝ թումանյանական, տերյանական, չարենցյան, … բառերի բառարան, էպոսաբառարան,  խաղողագործ-գինեգործության բառարան, քանդակագործի բառարան և այլն
  • Բառարանագովք-բառարանագովազդ

Կարող եք նաև ներկայացնել, թե ձեր ընթերցած, ուսումնասիրած բառարանում ո՞րնք են ձեզ համար ամենահետաքրքիր, ամենազարմանալի, ամենազվարճալի, ամենահուզիչ, ամենախորը, ամենանշանակալից… բառերը:
. Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք տիրապետում են որևէ բարբառի, կարող են խոսել այդ բարբառով կամ տեղյակ են տվյալ բարբառից, կարող եք ունենալ նաև հարցազրույց՝ ներկայացնելով այդ բարբառի առանձնահատկությունները, թե ինչ քերականական, հնչյունային առանձնահատկություններ կան, ի՞նչ հետաքրքիր բառեր կան տվյալ բարբառում:
. Կարող եք գտնել տարբեր բարբառներով ստեղծագործություններ և ընթերցել, ձայնագրել ու հրապարակել բլոգներում:

Յուրաքանրյուրդ մինչև փետրվարի 18-ը ներկայացնում ենք նախագծային նյութ՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Աշատանքը կարող եք կատարել հարցազրույցի, զրույցի, ռադիոնյութի, վիդեոնյութի, ներկայացման (պրեզենտացիա) միջոցով կամ՝ գրավոր տարբերակով:

Փորձում եք կատարել հնարավորինս հետաքրքիր, անմիջական՝ փորձելով ներակայացնել նաև ձեր զգացումները, ապրումները, մտորումները:

 

Տնային աշխատանք 6.02.2019

. Ովքեր անգիրը չէին սովորել, անպայման սովորեն:

. Ընթերցում եք Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և առանձնացնում տասը բարբառային բառ ու գրում դրանց բացատրությունները: Բառերի բացատրությունները կարող եք գտնել Հայոց լեզվի բարբառային բառարանում: Եվս տասը բարբառային բառ մտածեք ընտանիքի, ընկերների հետ:

. Իսկ դուք Հայաստանի տարբեր մարզերում լինու՞մ եք: Նկատու՞մ եք բառապաշարի, հաղորդակցման տարբերությունը: Ի՞նչ եք կարծում՝ բարբառները լեզվին  անհրաժե՞շտ են: Ինչու՞:  Ի՞նչ բարբառների եք ծանոթ: Թումանյանը ի՞նր բարբառ է կիրառում իմ ստեղծագործություններում:

Յուրաքանրյուրդ մինչև փետրվարի 18-ը ներկայացնում ենք նախագծային նյութ՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Աշատանքը կարող եք կատարել հարցազրույցի, զրույցի, ռադիոնյութի, վիդեոնյութի, ներկայացման (պրեզենտացիա) միջոցով կամ՝ գրավոր տարբերակով:

Փորձում եք կատարել հնարավորինս հետաքրքիր, անմիջական՝ փորձելով ներակայացնել նաև ձեր զգացումները, ապրումները, մտորումները:

Տնային աշխատանք 5.02.2019 

. Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմը: (Ընթացքում ձեզ մոտ նշումներ արեք, որպեսզի դասարանում կարողանաք ներկայացնել ձեզ համար կարևոր տեղեկատվությունը)
. Վերհիշի՛ր Թումանյանի տրված բանաստեղծությունը.

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ողջ ամսվա համար լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծություններ

Տերյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Թումանյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Չարենցյան ընթերցումներ, ձայնագրություններ

Տնային աշխատանք 4.02.2019

. Կարդա՛ հետևյալ ստեղծագործությունը.
.Բլոգում ներկայացրո՛ւ միջավայրը
. Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսներին
. Ո՞րն է ստեղծագործության գափարը
. Համամի՞տ ես արտահայտված գաղափարի հետ
. Առանձնացրո՛ւ հինգ գոյական, ենթարկի՛ր ձևաբանական վերլուծության .

ԵՐԿԱԹՈՒՂՈԻ ՇԻՆՈԻԹՅՈԻՆԸ

1898 թվին նոր էր բացվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղին։ Լոռու գյուղերից մեկում մի իրիկնադեմ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էինք անում։ Ուհանես բիձեն մեզ պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը։

«Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ճալումը ճիպոտ էինք կտրում»։— Էսպես էր պատմում նա։

«Մին էլ տեսանք մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ ներքևից դուրս եկան ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին։

— Ասի՝ հե՛ Սիմոն։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ էստեղ մի բան կա։

— Թե՝ ի՞նչ պըտի ըլիլ, ճամփորդ մարդիկ են, կարելի ա ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են։

— Ասի՝ չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս։

Եկանք տեսանք Տերսանց ջաղացի կտերը մի սիպտակ փետ ա տնկած։

— Ասի՝ հե՛ Սիմոն։

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսնո՞ւմ ես։

— Թե՝ էս ի՞նչ ա որ։

— Ասի՝ հալա դեռ կաց, ետնա կիմանաս․․․

Սրանից մի քանի ժամանակ անցկացավ— մին էլ տեսնենք կազեթ եկավ, թե՝ բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում․․․

— Ասի՝ հե՛ Սիմոն։ — Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսա՞ր՝ խոսքս որտեղ դուրս եկավ…

— Ա՛յ լեզուդ պապանձվեր, հա՛,— ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը։

— Ա՛յ աղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին,— մեջ մտան մի քանի գյուղացի։

— Վնաս չի, բա ի՞նչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան։

— Պախրեն ու կխտարը չէ որ, հավատա, ես էլ կկորչեմ,— խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր։— Գնում եմ քարի գլխին կանգնում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի…

— Չէ՜, շատ բան կփչանա,– սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը։

Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս։

Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ։

— Բարի իրիկուն ձեզ։

— Աստծու բարին, ուստա։

— Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի,— դիմեց օտարականը ամենքիս։

— Ո՞րտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։

— Օսմանլվի հողիցն եմ։

— Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա,— խնդրեց մի գյուղացի։

— Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ,— կրկին հարցրեց Ուհանես բիձեն։

— Սըվազ։

— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կրկնեց Ուհանես բիձեն։

— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա։ — Սըվազ…

— Պա՛հ, քու տունը չքանդվի…— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։

— Էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր իր հարցուփորձը Ուհանես բիձեն։

— Երեք ամսվա։

— Պա հո՜…— միաբերան զարմացան ամենքը։

— Համեցեք, ղարիբ ախպեր, նստի, հաց բերեն, հաց անուշ արա։

— Չէ՛, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա՝ գնամ։

— Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ-գլուխ լցրեք։

Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ։

— Ի՞նչ արժե…

— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։

— Չէ, առաջ մի գինն իմանանք։

— Դեռ ածա, հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դարտակելը հեշտ ա։

Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։

— Դե հիմի ի՞նչ տամ,— հարցրեց ուստեն՝ ծոցից քսակը հանելով։

— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա…— ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։

Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց։

Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի.

— Էն օրը մինն եկել ա, թե՝ մածոն եմ ուզում։ Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե՝ ի՞նչ արժե…

— Ասում եմ՝ ի՞նչը…

Թե՝ մածոնը… — Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ՝ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի…

— Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք… էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞… էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ… էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել… էդ ո՞ւր կերթա,— մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։

— Որ գա՝ մին էլ տուր…— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։

— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։

— Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա՝ չափի տուր, կասես ես նրանց համար եմ աշխատել… Ով գալիս ա՝ բարով, հազար բարի, բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի…

Ու սկսեցին վիճել։ Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ։

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…— ձորերում սուլում էր երկաթուղին։

Նոր էր մտել նա մեր ձորերը։

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s