Արձակուրդային առաջադրանքներ

tonattarՍիրելի′ սովորող, տոնական այս օրերը ոչ միայն հանգստյան, ժամանցի, այլ նաև ուսումնական են: Հույս ունեմ, որ առաջադրանքները քեզ դուր կգան: Ընտրի′ր սրանցից որը կուզես (ուրախ կլինեմ, եթե բոլորն էլ կատարես), կատարի′ր, հրապարակի′ր բլոգում և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Աշխատանքները կարող եք ներկայացնել ինչպես պատումների, այնպես էլ վիդեո, ռադիո նյութերի տեսքով:

Նախագծի նպատակը

Ամանորը մեզանում։ Ինչպես է 21-րդ դարի քաղաքացին տոնում Ամանորը։ Ամանորը մարդու անձնային, ընտանեկան, հասարական կյանքում․ ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ, ինչ անդրադարձ է կատարվում, ինչն ու ինչու կարևորվում։

Նախագծի նպատակը նշված թեմայով խնդիրների ներկայացումն է, կրթահամալիրի մեդիամիջավայրում դրանց ներկայացումը, հանրայնացումը։

Խնդիրները, նախագծային ուղղությունները

Մաս I

  • Պատրա՞ստ է Երևանը տոնին
  • Մեր տոնական բակը, թաղը, քաղաքաքը
  • Նախապատրաստվում ենք Ամանորին․ ի՞նչն ենք կարևուրում, ինչո՞ւ
  • Ամանորի նախապատրաստում տանը
  • Ինչո՞վ և ինչպես ենք տոնական տեսք հաղորդում տանը, քաղաքին, թաղին։

Մաս II

  • Ամանորն իմ ընտանիքում․ ընտանեկան մերօրյա ավանդույթներ
  • Ամանորի իմ ուրախությունը
  • Ամանորն իմ քաղաքում՝ խնդիրներ, ուրախություն․ ձևավորում, տրանսպորտ, մաքրություն, լուսավորություն, հնչող երաժշտություն
  • Ամանորի թոհուբոհն իմ տեսախցիկում, գրում
  • Ամանորի ուտեստներն իմ տեսախցիկում, գրում
  • Իմ բնակավայրն ու Ամանորը․  խնդիրներ, անհանգստություններ
  • Ամանորը՝ արածի ամփոփում․ հաշվետու պատումներ, խոստովանություններ, անդրադարձեր
  • Ամանորը ընթերցելու հնարավորություն․ Ամանորի ընթերցարաններ, Ամանորի ընթերցումներ
  • Ամանորի իմ նամակը
  • Այլ․․․

Ակնկալվող արդյունքը

Պատումներ, հաշվետու պատումներ, նամակներ, տեսանյութեր, նկարաշարեր, ռադիոնընթերցումներ, հրապարակախոսական նյութեր, վերլուծություններ։

Հրապարակումը

Արդյունքները հրապարակվում են սովորողների, դասավանդողների բլոգներում, խմբային բլոգներում, ամսագրերում։

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s