Նոյեմբեր ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Տնային աշխատանք 30.11.2018

. Բլոգում գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում ընթերցած ստեղծագործության մասին:
. Կրկնի՛ր մակբայ խոսքի մասը:
. Ընթերցի՛ր հետևյալ նյութը, որից հետո կարդա՛ նաև Գրիգոր Զոհրապի երկու նովելները:Նովելը փոքրածավալ, արձակ ստեղծագործություն է: Ունի քիչ հերոսներ, նկարագրում  է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ:
Ի տարբերություն պատմվածքի՝ նովելում դեպքերն ու իրադարձությունները զարգանում են շատ արագ, ունենում են անսպասելի վերջաբան: Եթե պատմվածքում հեղինակը կարող է շեղվել թեմայից եւ պատկերել ինչ-որ պատկերներ, ապա նորավեպը չունի այդպիսի պատկերումներ:

Հանգստյան օրերի ընթերցանության ստեղծագործություններ՝

Գրիգոր Զոհրապ․ նովելներ՝

Տնային աշխատանք 29.11.2018. Ընթերումների համար ձեզ հետ ունեցեք գրքեր:
. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։ 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

. Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

. Ընդծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

. Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

. Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Տնային աշխատանք 28.11.2018

. Կարդա՛, սովորի՛ր մակբայ խոսքի մասին վերաբերող նյութը:
. Կազմի՛ր տասը նախադասություն՝ օգտագործելով մակբայներ:

         Մակբայը որպես խոսքի մաս

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության  հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հա-
զիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիո-
վին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ,
օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), –
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Տնային աշխատանք 27.11.2018

. Պատրաստվի՛ր ստուգողական թեստին: Վերհիշի՛ր հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա ընթացքում անցած բոլոր ստեղծագործություններն ու բայ խոսքի մասին վերաբերող  առաջադրանքները: Ուշադի՛ր եղեք, որ դասին բոլորի համակարգիչները լիցքավորված լինեն և նախապես միացված:

. Վերանայի՛ր բլոգդ և լրացրու՛ կիսատ կամ չկատարված աշխատանքները: Շաբաթվա ընթացքում բլոգները գնահատվեու են:

Տնային աշխատանք 26.11.2018

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրո՛ւ չկատարված առաջադրանքները:
. Կրկնի՛ր բայ խոսքի մասը: 
. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը՝ ընտրությամբ։

. Առանձնացրո՛ւ ենթադրական  եղանակի հինգ բայաձև յուրաքանչյուր շարքում։

  • Կսովորեմ, սովորում եմ, չեմ սովորի, կսովորենք, սովորելիս, չենք սովորի, չեմ սովորել, սովորելու եմ, կսովորի, սովորող
  • Չեմ խաղա, կխաղամ, խաղալու եմ, խաղամ, խաղալիս, կխաղայի, կխաղանք, խաղացել ենք, պիտի խաղար, չէր խաղա
  • Կշարժվի, պիտի շարժվի, չի շարժվի, շարժվի, կշարժվեր, շարժվի՛ր, կշարժվենք, շարժվեց, կշարժվեին, շարժվող

. Առանձնացրո՛ւ ըղձական եղանակի հինգ բայաձև յուրաքանչյուր շարքում։

  • Երգում եմ, երգեմ, չեմ երգի, չերգեմ, երգի՛ր, երգենք, երգեի, պիտի երգեմ, երգեին, երգած
  • Մոտեցա, մոտեցի՛ր, մոտենամ, կմոտենամ, չմոտենանք, չեմ մոտենա, մոտենայինք, մոտենաս, մոտենայիր, մոտենալիս
  • Չեմ մեծանա, մեծանամ, մեծանայինք, չմեծանա, մեծացող, մեծանալիս, մեծանանք, մեծանալու ենք, մեծանայի, պիտի մեծանամ
  • Ընկա, չեմ ընկնի, ընկնեմ, կընկնեմ, ընկնես, ընկնենք, մի՛ ընկիր, ընկնելիս, ընկնեիր, ընկներ
  • Փախել է, փախչեմ, փախավ, փախչենք, փախչեի, փախչող, չեմ փախչի, կփախչեմ, չփախչեի, փախչեին
  • Գրվել է, կգրվի, գրվի, պիտի գրվի, գրվենք, գրվեք, չգրվեր, գրված,  գրվեինք, գրվելիս
  • Փախցնում եմ, կփախցնեմ, փախցնեմ, փախցնենք, չեմ փախցնի, փախցնող, չփախցնող, չփախցնեմ, չփախցնի, փախցնելիս, փախցնի
  • Կտրատեցի, կտրատեմ, չկտրատենք, պիտի կտրատենք, չեմ կտրատի, կտրատեի, կտրատեինք, կտրատի՛ր, կտրատելիս, կտրատի

Տնային աշխատանք 23.11.2018

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրո՛ւ չկատարված առաջադրանքները:
. Կրկնի՛ր բայ խոսքի մասը: 

. Ընթերցի՛ր Մարկ Տվենի  «Պատմվածք լավ տղայի մասին»ստեղծագործությունը:
. Բնութագրի՛ր պատմվածքի հերոսին:
.  Գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
. պատրաստվի՛ր քննարկման:

Տնային աշխատանք 22.11.2018

. Տանից ձեզ հետ բերում եք գիրք՝ ընթերցողական նախագծի համար:
. Կատարեք աշխատանք՝ հետևյալ նախագծերից մեկով.

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Տնային աշխատանք 21.11.2018

Արտագրի՛ր նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն
գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ ….,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոսնել, բերել)
8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը ….
հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի
մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Չդժվարանալու համար նախքան գրելը կարդա հետևյալը՝ 

Սահմանական եղանակի Անցյալ կատարյալը կազմվում է 2 տիպի վերջավորություններով։
Դրանք հետևյալներն են.
-ի -ա
-իր -ար
— կամ -եց -ավ
Ընդհանուր վերջավորություններն են —ի, -իր, — (կամ –եց), -ինք, -իք, -ին,
օրինակ՝ գրեց-ի, գրեց-իր, գրեց, գրեց-ինք, գրեց-իք, գրեց-ին։ 

. Դո՛ւրս գրիր դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը և խոնարհումը։

Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։
Մարո Մարգարյան

. Լրացուցիչ աշխատանք

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Տնային աշխատանք 20.11.2018

. Ընթերցի՛ր  «Հացը» պատմվածքը,

Կատարի՛ր  առաջադրանքները.

  1. Բացատրի՛ր բառարանի օգնությամբ հետևյալ բառերը՝  քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ (ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ
  2. Բնութագրի՛ր հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած հատվածներով։
  3. Գտի՛ր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում։
  4. Նկարագրի՛ր անտառի շնչառությունը։
  5. Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի  է եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ և  հիմնավորի՛ր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

  • -Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:
  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը», դու ինչպե՞ս  կվերնագրեիր։

Դասարանական աշխատանք

. Ընդգծի՛ր հրամայական եղանակի բայաձևերը: Կազմի՛ր դրանց եզակիի և արգելականի ձևերը:

Դրե՛ք սիրտս վիրավոր
Հարազատ օրրան,
Օրորեցե՛ք վիրավոր
Սիրտս նաիրյան…
Նվագներով պարզ ու նուրբ
Գովեցե՛ք նրան,
Հայրենական երգով սուրբ
Սգացե՛ք վրան…
Ոսկե թևեր ուներ նա,
Ուներ բոցեր բորբ,
Արյունաներկ է հիմա
Ու երկրիս պես որբ:
Դրե՛ք սիրտս վիրավոր
Հարազատ օրրան,
Օրորեցե՛ք վիրավոր
Սիրտս նաիրյան…

. Կազմի՛ր հետևյալ բայերի հրամայականները:

նստել, հարգել, հավատալ, մնալ, իջնել, ընկերանալ, հագենալ, բերել, թողնել, ուտել գալ, լինել, ասել, դնել:

Տնային աշխատանք 19.11.2018

Բայի եղանակը

Բայի եղանակն արտահայտում է խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

Հայերենում բայն ունի հինգ եղանակ.

  1. սահմանական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության ստույգ, իրական լինելը՝ գրում եմ, գրել եք, գրելու էի, գրեցի,
  2. Ըղձական եղանակ, որ արտահայտում է խոսողի համար գործողության ցանկալի լինելը՝ գրեմ, գրեիր,
  3. ենթադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության ենթադրելի, հավանական, երբեմն էլ՝ հաստատ լինելը՝ կգրեմ, կգրեինք, չես գրի
  4. հարկադրական եղանակ, որ արտահայտում է խոսողի տեսակետից գործողության անհրաժեշտ, պարտադիր լինելը՝ պիտի գրեմ, պետք է գրեին:
  5. Հրամայական եղանակ, որ արտահայտում է գործողության կատարման  հրաման, հորդոր կամ խնդրանք՝ գրի՛ր, մի՛ գրեք:

Տե՚ս նաև այստեղ՝ Ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներ :

Այստեղ նույնպես:

. Յուրաքանչյուր եղանակով գրի՛ր հնգական բայ:

Տնային աշխատանք 16.11.2018

. 8.3 դասարանի սովորողները բլոգներում վերլուծեն Րաֆֆու «Գեղեցիկ Վարթիկը» պատմվածքը:
. 8.3 և 8.5 դասարանների սովորողների համար՝
Կարդա՛ Ստեփան Զորյանի պատմվածքը, կատարի՛ր առաջադրանքները․
․ Անծանոթ բառերը դու՛րս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
․ Ի՞նչն է մտատանջում հերոսին։
․ Բնութագրի՛ր Հակոբին։
․ Քո մեջ ինչպիսի՞ զգացում առաջացրեց այս կերպարը՝ համակրա՞նք, հակակրա՞նք, խղճահարությու՞ն, թե՞․․․։ Պատճառաբանի՛ր պատասխանդ։

Տնային աշխատանք 15.11.2018

. Այս ուրբաթ ընթերցումներ չենք ունենա:
. 8.3
դասարանի սովորողները կատարում են իրենց ընտրությամբ թարգմանություն՝ pritchi.ru  կայքից: Անգլերեն լեզվով թարգմանելու համար օգտվեք այս կայքից:
. 8.5 դասարանի սովորողները բլոգներում վերլուծեն Րաֆֆու «Գեղեցիկ Վարթիկը»:

Տնային աշխատանք 14.11.2018

. Կարդա՛ Րաֆֆու «Գեղեցիկ Վարթիկը» պատմվածքի Գ և Դ հատվածները, պատրաստվիր քննարկման:
. Կրկնի՛ր գոյականի հոլովները:
. Բայի դիմավոր և անդեմ ձևերն ավելի լավ պատկերացնելու համար, ուշադիր նայի՛ր հետևյալ գծագրին.

Դերբայներ                         ե խոնարհման բայեր                   ա խոնարհման բայեր
Անորոշ                                  նկարել                                           կարդալ
Ենթակայական                    նկարող                                         կարդացող
Հարակատար                       նկարած                                       կարդացած
Համակատար                       նկարելիս                                      կարդալիս
Ակատար                              նկարում                                        կարդում 
Վաղակատար                     նկարել                                           կարդացել
 Ապակատար                     նկարելու                                        կարդալու
 Ժխտական                        նկարի                                             կարդա

 

Տնային աշխատանք 13.11.2018

. Կարդա՛ Րաֆֆու «Գեղեցիկ Վարթիկը» պատմվածքի Ա և Բ հատվածները:
. Համացանցից գտի՛ ր և կարդա՛  Րաֆֆու մասին տեղեկություններ:

Լրացուցիչ աշխատանք

. Քո ընտրությամբ կարդա՛ Րաֆֆու մի որևէ պատմվածք, վերլուծի՛ր բլոգում:

Տնային աշխատանք 12.11.2018

. Կարդա Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» պատմվածքը: Կատարի՛ր առաջադրանքները:

Դասարանական աշխատանք

Ձևաբայեր

Բաղադրյալ ժամանակաձևերի հիմնական բաղադրիչները կոչվում են ձևաբայեր (կախյալ դերբայներ): Դրանք չորսն են.

  1. անկատար ձևաբայ, որ կազմվում է անորոշի հիմքից -ում վերջավորությամբ (գր-ում, կարդ-ում) և արտահայտում է գործողության անավարտություն, շարունակականություն, ընթացքի մեջ լինելը՝ գրում եմ, կարդում էին,
  2. ապակատար ձևաբայ, որ կազմվում է՝ անորոշ դերբային -ու վերջավորություն ավելացնելով (գրելու, կարդալու) և արտահայտում է գործողության կատարելիություն, չսկսված լինելը՝ գրելու եմ, կարդալու էիք:
  3. վաղակատար ձևաբայ,  որ կազմվում է անորոշի հիմքից -ել կամ -ացել վերջավորությամբ (գրել, կարդացել) և արտահայտվում է գործողության ավարտվածություն, կատարվածություն՝ գրել էր, կարդացել էր:
  4. ժխտման կամ ժխտական ձևաբայ,  որ կազմվում է անորոշ հիմքից կամ վերջավորությամբ (գրի, կարդա) և արտահայտում է գործողության ոչ կատարելիություն՝ չի գրի, չէին կարդա:

Կարդա նաև սրանք՝
Անկատար դերբայ
վաղակատար դերբայ
ապակատար դերբայ

. Հետևյալ բայերը խոնարհի՛ր անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար, անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևերով.

Օծվել, գրել, միացնել, մտնել, թռչել, մոտենալ, հեռանալ, աղալ:

Տնային աշխատանք 07.11.2018

.  Վան Կարնոյի ստեղծագործություննեը-ից մեկը քո ընտրությամբ սովորիր անգիր:
.  Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ «Ես սեբաստացի եմ» կամ  «Ես ինչով եմ սեբաստացի» թեմաներով:


Տնային աշխատանք 06.11.2018

. Հորինի՛ր պատմություն, որտեղ կօգտագործես անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար դերբայներ:

. Կարդա-ուսումնասիրիր ժամանակակից գրող Վան Կարնոյի ստեղծագործություննեը: Բլոգում գրի՛ր կարծիք նրա ստեղծագործության մասին, թե ո՞րը քեզ առավել դուր եկավ, ի՞նչ ասելիք ուներ, ո՞րը դուր չեկավ, ինչո՞ւ: Փորձիր մի քանի բանաստեղծություն վերլուծել:

Տնային աշխատանք 05.11.2018

. Ովքեր չէին կատարել  «Ուսումնական աշուն» նախագծով հանձնարարությունը, անպայման կատարեն և տեղադրեն բլոգում:
. Ավարտի՛ ր նախագծային աշխատանքդ:
. Վերհիշի՛ ր բանաստեղծությունը.

Սիլվա Կապուտիկյան

Լավություն արա ու ջուրը նետիր

Լավություն արա ու ջուրը նետիր ,

Լավություն արա ու մի երկմտիր ,

Թաքուն մի հուսա հատուցում ու վարձ ,

Նետիր գետերը ու նետիր անդարձ ,

Գետը կտանի , կխառնի ծովին ,

Քո նետած լավը աշխարհի լավին ,

Որ ծովը մի քիչ ավել քաղցրանա ,

Որ ծովից լավի շոգին բարձրանա ,

Որ լավով լցվի ամպը երկնքում ,

Որ բարությունը ` հողին ու հոգուն ,

Անձրևի փոխված տեղա անխտիր :

Լավություն արա ու ջուրը նետիր …

 

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s