Նոյեմբեր ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան

Տնային աշխատանք 30.11.2018

. Բլոգում գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած գրքի մասին:
. հանգստյան օրերի ընթերցանության նյութ՝

Ղ․ Աղայան՝  «Խիզախը կամ աներկյուղը» :
Տնային աշխատանք 29.11.2018

. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:

Բ. Դեղձ, դադձ, դեդձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

 Գտի՛ր սխալ գրությամբ բառերր և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խորոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ. ճեդքել կմաղք աղքատ կողպեք, վղտալ,եղբայր,սանդուղք:

. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նղհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

. Կետերի փոխարեն գրի՛ր  դ, կամ  թ:

Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ,  ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,

…ակալ, …նաշար,

…ուբարք, …աբեկել,

…տադրուժ, …ատեր,

վարքու…, …ություն,

…իմացություն, ձյունա…,

համ…, …ավոր:

Տնային աշխատանք 28.11.2018

. Կարդա ստեղծագործությունը: Պատրաստվիր կլոր սեղան-քննարկման:
. Բլոգում կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 

    . Բնութագրի՛ր Մարտինոին:

    . Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:

    .Մեկնաբանի՛ր այս միտքը՝   ՙՙՊատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց,  ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը՚՚:

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհըբաժանվում էր երեք մասի. Առաջինըտանում էր դեպի ծով, երկրորդը՝քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէրտանում: Մարտինոն գիտեր դրամասին, որովհետև բոլորին հարցրելէր, և բոլորն էլ նույն պատասխաննէին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չիտանում: Դրանով քայլելն անիմաստէ:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէրնեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

   Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքըբռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերնուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրափոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանականձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել: Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում իանում էին. կարծեսմութ ու խոնավ թունել լինել, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին ևասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզրէր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ էվերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհըվերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներնու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկպատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբկանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ուտես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեցգեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլորտեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր ևծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կայինադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդտանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահումէր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկուանգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներբաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամպտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էրվազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտմացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որայդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերըտանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

 

 

 

Տնային աշխատանք 27.11.2018

. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը՝ ընտրությամբ։
. Ընտրածդ բանաստեղծությունից դու՛րս գրիր անհասկանալի բառերը,
գրի՛ր բացատրություններն ու սովորի՛ր դրանք:
. Մի քանի բանաստեղծությունից դու՛րս գրիր մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ:

Տնային աշխատանք 26.11.2018

. Պատրաստվի՛ր ստուգողական թեստին: Վերհիշի՛ր նոյեմբեր ամսվա ընթացքում անցած բոլոր ստեղծագործություններն ու առաջադրանքները: Ուշադի՛ր եղեք, որ դասին բոլորի համակարգիչները լիցքավորված լինեն և նախապես միացված:

. Վերանայի՛ր բլոգդ և լրացրու՛ կիսատ կամ չկատարված աշխատանքները: Շաբաթվա ընթացքում բլոգները գնահատվեու են:

Տնային աշխատանք 23.11.2018

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրո՛ւ չկատարված առաջադրանքները:

. Կարդա՛ Մխիթար Գոշի առակներից մի քանիսը՝ քո ընտրությամբ:
. Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած առակը, բլոգում գրի՛ր, թե ինչի՞ մասին էր այն, ի՞նչ խրատ ուներ այդ առակը:
. Առակներից մեկը ընտրիր, որպեսզի ներկայացնես դասարանում: Թե ինչ ձևով այն կներկայացնես (կարող եք աշխատել խմբով, բեմականացնել կամ միասին ընթերցել…) որոշում ես դու:

Տնային աշխատանք 22.11.2018

. Տանից ձեզ հետ բերում եք գիրք՝ ընթերցողական նախագծի համար:
. Կատարեք աշխատանք՝ հետևյալ նախագծերից մեկով.

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

 

Տնային աշխատանք 21.11.2018

. Գրի՛ր «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս» թեմայով ստեղծագործական աշխատանք, որտեղ ներկայացրու, թե մարդկանց ինչպիսի հատկանիշներն են քեզ դուր գալիս, ինչպիսի հատկանիշներ չես հավանում, ի՞նչ բնավորության, տեսակի մարդիկ են, որոնց դու առավել շատ ես սիրում, կա՞ն մարդիկ, որոնց դու չես սիրում և ինչու՞…

Շարադրանքիդ մեջ եղիր ազատ, անկաշկանդ, գրիր հնարավորինս պարզ՝ առանց ավելորդ բառերի, եղիր անկեղծ, մի գրիր պարազպես գրելու համար, այլ մտածիր թեմայի մասին և երբ մտքերդ հավաքես, նոր սկսիր շարադրել և վերջում անպայման ստուգիր գրածդ աշխատանքը:

. Ընթերցիր Արդի հայերենի ուղղագրական-ձեւակազմական բառարանի Ա տառով սկսվող բառերը և առանձնացրու տասը բառ ու սովորիր դրանց գրությունները: Եթե կլինեն բառեր, որ չես հասկանա, գտիր նաև դրանց բացատրությունները և սովորիր:

Տնային աշխատանք 20.11.2018

. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը (գրքից՝ 58, 59 վարժությունները)

. Ընթերցի՛ր Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»պատմվածքը, հղումը տեղադրի՛ր բլոգումդ, վերլուծի՛ր՝ օգտվելով հարցերից։:

  • Ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ «Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են»:
  • Ընկերներիդ հետ քննարկում կազմակերպիր թեմայի շուրջ, փորձիր ձայնագրել ձեր զրույցը և պատմվածքի առանձին հատվածների ընթերցմամբ տեղադրել բլոգումդ։

 

Տնային աշխատանք 19.11.2018

. Բառերը, որոնք դասարանում ստուգեցինք, սովորում եք: Դասարանում հարցնելու եմ դրանց գրությունները:
. Բլոգում փորձի՛ր վերլուծել Հովհաննես Թումանյանի «Ուշինարա» հեքիաթը:
Վերլուծության մեջ անպայման ունեցիր հետևյալ հարցերի պատասխանները.
. Ինչպիսի՞նչ էր Ուշինարան:
. Ինչպե՞ս կբնութագրես նրա արարքը:
. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
. Մեկնաբանի՛ր Անգղի հետևյալ միտքը. «Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս»:
. Ինչպե՞ս կներկայացնես Ուշինարայի հետյալ արարքը.
Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…
. Ներկայացրու՛ ստեղծագործության  հիմնական գաղափարը:

6.3 դասարան

Դդում, հայրենիք, կարևոր, էական, անհրաժեշտ, չորրորդ, տասներորդ, տասնինը, համակարգիչ, անձրև, այժմյա, բարև, եղբայր, երբեմն, ազգօգուտ, ալոճ, աղբ, աղքատ, ամբողջ, անասնաբույժ, անդորր, անդրադառնալ, աներևույթ, անէական, անէանալ, անօգուտ, աջ, առողջ, արձակ, արձակուրդ, արևմուտք, բարօրություն, բարձունք, բացօթյա, բուրդ, գիշեր-ցերեկ, գույժ, դադար, դարձյալ, դյուրընթեռնելի, դժոխք, դրախտ, եղջերու, եղրևանի, երդվել, երփներանգ, զմրուխտ, էլեկտրաէներգիա, էկսկուրսիա, ընդմիջում, թատերական, թյուրիմացություն, թրջել-ջրով, ժխտել, իբրև, իննսունինը, լեփ-լեցուն, խաղաթուղթ, խարիսխ, խոնարհ, կիթառ,  կրկնօրինակ, համարձակ, հաճախորդ, հանապազօրյա, մատյան, մեջընդմեջ, ողջունել, որակյալ, չորրորդ, պանթեոն, ռնգեղջյուր, վայրկյան, քաղցրահնչյուն, օլիմպիադա, օրըստօրե, օրրան։

6.2 դասարան

Ալոճ, աղբ, ահռելի, անշնորհք, արտասուք, արյուն, աջ, արփի (արև), բախտ, բնօրրան, բուրդ, երբևիցե, դդում, երրորդ, չորրորդ, տասներորդ, տասնինը, երփներանգ, զարդ, զգույշ, զեղչ, էքսկուրսիա, ընկույզ, թանգարան, թրջել-ջրով, թուղթ, թույն, ինքնըստինքյան, խաղընկեր, խարիսխ, խշշալ, կրկնօրինակ, համբույր, հայելի, ձվածեղ, մարդ, մարդկային, մեջք, միլիարդ, նաև, շագանակ, որակյալ, սխտոր, վրդովել, փառք, փոխադարձ, քաղաքակիրթ, օվկիանոս, օթևան, քվեարկել:

Տնային աշխատանք 16.11.2018

. Ինքնուրույն ուղղի՛ր դասարանում գրված բառերի սխալները և սովորի՛ր ճիշտ գրությունները։
․ Կարդա՛ Ավետիք Իսահակյանի տրված ստեղծագործությունը, կատարի՛ր հետևյալ առաջադրանքները․
   ․Դու՛րս գրիր անծանոթ բառերը, գրի՛ր բացատրությունները և սովորի՛ր։
   ․Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր։
   ․Բնութագրի՛ր Ուշինարային։
   ․ Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ խտացված է զրույցի հիմնական ասելիքը։ 
   ․ Ա՛յլ կերպ վերնագրիր զրույցը։

                                                   Ուշինարա

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Տնային աշխատանք 15.11.2018

. Այս ուրբաթ ընթերցում չենք ունենա:
. 6.2 դասարանի սովորողները գրում են ճամփորդական պատումներ: Ովքեր ճամփորդությանը ներկա չէին, կատարում են 6.3 դասարանի տնային աշխատանքը:
. 6.3 դասարանի սովորողները կատարում են իրենց ընտրությամբ թարգմանություն՝ pritchi.ru  
կայքից: Անգլերեն լեզվով թարգմանելու համար օգտվեք այս կայքից:

Տնային աշխատանք 14.11.2018

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով: Փորձիր գրել հնարավորինս անկեղծ, անմիջական, պարզ լեզվով՝ առանց ավելորդ բառերի:

«Ես կուզեի, որ…»:
«Զգայուն  գլխարկ»:
«Իսկ դու գիտե՞ս, որ…»:
«Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է»:
«Ես քեզ կնվիրեմ իմ…»:

Տնային աշխատանք 13.11.2018

.Կարդա՛ Գուրգեն Մահարու տրված բալլադը:
. Բացատրի՛ր գզրոց, լաթ, սրմա, պչրուհի, սլվլուն, դարչին, թավ, որթատունկ բառերը:
. Համացանցից որոնի՛ր և գտի՛ր, թե ինչ է բալլադը:
. Բլոգում ներկայացրու՛, թե ինչի՞ մասին է բալլադը:
. Նկարագրի՛ր Չալոյին, նրա հանդեպ բալլադի հերոսի ջերմ սերը: Իսկ դու՞ ինչ վերաբերմունք ունես տնային կենդանիների հանդեպ:
. Ո՞վ փոխարինեց Չալոյին:

ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
1
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրմա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ, հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն
Ու ծածկում սար ու դաշտեր:

2
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՚ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո,
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,–
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամբին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց…
Շուրջը մեռնում էր վերջին աշունը,
Չմնաց ինձ ո՛չ մի ընկեր…

3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխուժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի, .
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն էր հասնում:

Նստեցինք մենք թավ որթատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե՛ր իմ, սե՛ր իմ…– ինձ հառել էին
Բիբերը նրա մլարուն.–
Չալո՛ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անհուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել, կորած ընկերըս,
Քեզ չեմ մոռացել, իմ շո՛ւն…
……………………………………
Օրերի հեռվում նրա հաջոցը
Հնչում է կարծես լալով…

Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո…

 

Տնային աշխատանք 12.11.2018

. Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» և կատարիր առաջադրանքները:
. Գրքից  ավարտիր 66 և 67 առաջադրանքները: Դասարանում ստուգելու ենք:

Տնային աշխատանք 09.11.2018
. Քո ընտրությամբ ընթերցիր մի որևէ ստեղծագործություն և տպավորությունների մասին գրիր բլոգում:
. Ճափորդության մասնակցած սովորողները գրում են ամփոփում-պատումներ:

Տնային աշխատանք 07.11.2018

.  Վան Կարնոյի ստեղծագործություննեը-ից մեկը քո ընտրությամբ սովորիր անգիր:
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ «Ես սեբաստացի եմ» կամ  «Ես ինչով եմ սեբաստացի» թեմաներով:
.Ստուգի՛ր-սովորի՛ր հետևյալ բառերի գրությունները՝  Դավիթ, Հովհաննես, Լուիզա, Լևոն, Մեծ Բրիտանիա, Արփինե, Հռիփսիմե, Արևիկ, Սուսաննա, Սյուզաննա, Սամվել, Մանվել, Ասյա  (անձնանուն), Վիկտորյա (անձնանուն), Վարդուհի, Էմմա,  Վիկտորիա (ջրվեժ), Տավուշի մարզ, Վայոց ձոր, Իջևան, Գյումրի, Ստեփանակերտ, Աղվերան, Մալաթիա, Ֆիլիպիններ, Գերմանիա, Իտալիա, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Սիսիան, Արարատ:

 

Տնային աշխատանք 06.11.2018

. Կարդա-ուսումնասիրիր ժամանակակից գրող Վան Կարնոյի ստեղծագործություննեը: Բլոգում գրի՛ր կարծիք նրա ստեղծագործության մասին, թե ո՞րը քեզ առավել դուր եկավ, ի՞նչ ասելիք ուներ, ո՞րը դուր չեկավ, ինչո՞ւ:Փորձիր մի քանի բանաստեղծություն վերլուծել:

. Գրքից կատարի՛ր 49 և 50 առաջադրանքները:

Դասարանական աշխատանք

. Գրքից կատարի՛ր 39, 40, 46, 48 առաջադրանքները:

Տնային աշխատանք 05.11.2018

. Ովքեր չէին կատարել  «Ուսումնական աշուն» նախագծով հանձնարարությունը, անպայման կատարեն և տեղադրեն բլոգում:
.  Թարգմանի՛ր այս առակները: Վերջում ընթերցողի աչքով կարդա՛ թարգմանությունդ: Մտածի՛ր ասելիքի մասին:
Առաջին առակ
Երկրորդ առակ
Երրորդ առակ
Առակ չորրորդ

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s