Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ. 6-րդ դասարան

Սիրելի՛  սովորող, «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում առաջարկում եմ հետևյալ առաջադրանքները: Բարի հանգիտ:


Տնային աշխատանք 25.10.2018

. Գրադարանում ընթերցելու համար փորձիր տանից գտնել մի հետաքրքիր գիրք և բերել քեզ հետ:
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

«Չարն ու բարին»:
«Բարություն արա և ջուրը գցիր»:
«Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա»:
«Բարություն արեք, քանի դեռ դուք կա»:
«Իմ կարգախոսն է բարի լինելը»:

. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր և սովորիր նշված բառերի բացատրությունները: Սովորիր անգիր: 

Սիլվա Կապուտիկյան

Լավություն արա ու ջուրը նետիր

Լավություն արա ու ջուրը նետիր ,

Լավություն արա ու մի երկմտիր ,

Թաքուն մի հուսա հատուցում ու վարձ ,

Նետիր գետերը ու նետիր անդարձ ,

Գետը կտանի , կխառնի ծովին ,

Քո նետած լավը աշխարհի լավին ,

Որ ծովը մի քիչ ավել քաղցրանա ,

Որ ծովից լավի շոգին բարձրանա ,

Որ լավով լցվի ամպը երկնքում ,

Որ բարությունը ` հողին ու հոգուն ,

Անձրևի փոխված տեղա անխտիր :

Լավություն արա ու ջուրը նետիր …

 

 

Տնային աշխատանք 24.10.2018

. Տրված նախագծովաշխատանքը ուժի մեջ է:
. Թարգմանի՛ր Օշոյի առակը.

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны.

Դասարանական աշխատանք

 Աշո՛ւն էքամի

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,Քամին ամեհի
Ճամփում ամայի…

  1. Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:
  2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
  3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
  4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին: /Տեղադրե՛ք բլոգում/:

Տնային աշխատանք 23.10.2018

. Կատարի՛ր հետևյալ նախագծով  աշխատանք:

Լրացուցիչ աշխատանք

. ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
. կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
. հարցազրույցներ
. թարգմանություն
. լրագրողական նյութի վերլուծություն
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործական աշխատանք
. ստեղծագործության ընթերցում, վերլուծություն

Դասարանական աշխատանք

Թեստը գրելիս եղի՛ր հնարավորինս ուշադիր, կենտրոնցի՛ր, հիշի՛ր այն ամենը, ինչ անցել ենք: Քեզ բոլոր հարցերը ծանոթ են: Բարի աշխատանք: Թեստը՝ այստեղ:

Տնային աշխատանք 22.10.2018

. Վերանայի՛ր բլոգդ, լրացրո՛ւ չկատարած առաջադրանքները:
. Իմ բլոգում բացի՛ր «հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ» բաժինը, վերանայի՛ր, կրկնի՛ր անցածը՝ պատրաստվելով գիտելիքի ստուգման թեստին:

Տնային աշխատանք 19.10.2018

. Գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած գրքի մասին: Ովքեր դասաժամին ներկա չէին, կարող են որևէ ստեղծագոծություն կարդալ և վերլուծել բլոգում:
.  Կարդա՛ Սամվել Մարտիրոսյանի «Պոչը» հեքիաթը: Մտածի՛ր ասելիքի մասին: Պատրաստվիր քննարկման:

Տնային աշխատանք 18.10.2018

. Կարդա՛ առակները:  Քո ընտրությամբ երկուսի մասին կարծիք հայտնիր:
. Սովորիր ևս հինգ դարձվածք:

 

Տնային աշխատանք 17.10.2018

. Ավարտի՛ր քո «Թոփ 10»-ը:
. Ովքեր անգիրը չպատասխանեցին, վաղն անպայման պատասխանելու են:
.  Վերանայի՛ր կատարածդ առաջադրանքները (Գրքից կատարի՛ր 33, 34, 35 առաջադրանքները):
. Քո ընտրությամբ բլոգում առանձնացրո՛ւ տասը դարձվածքը և սովորի՛ր դրանց բացատրությունները: Սովորելուց հետո փորձիր բացատրել, թե, ըստ քեզ, ի՞նչ է դարձվածքը:
Տնային աշխատանք 16.10.2018

 Գրքից կատարի՛ր 33, 34, 35 առաջադրանքները:
. Անգիր սովոի՛ր Եղ․ Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունից դու՛րս գրիր մակդիրներն ու համեմատությունները:

Տնային աշխատանք 15.10.2018

. Գրի՛ ր ստեղծագործական աշխատանք՝ «Ամենապիտանի բանը» թեմայով, որտեղ ներկայացրու, թե քեզ համար ինչն է կյանքում ամենապիտանին:
.  Գրքից    կատարիր 29 և 31 առաջադրանքները: Սովորիր առաջադրանքներում առկա բառերի գրությունները:

Հիշի՛ր՝ 

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույերկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Իսկ այն դեպքը, երբ ձայնավոր հնչյունը, զրկվելով շեշտից, ընկնում է, կոչում ենք՝ սղում:
Օրինակ՝ նկարիչ-նկարչություն: Նկարչություն բառում ի ձայնավորը սղվել է:

 

Տնային աշխատանք 10.10.2018

. Հոկտեմբերի 12-ին, ժամը՝ 19:00, մասնակցիր հայերենի ֆլեշմոբին:
. Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Ամենապիտանի բանը» ստեղծագործությունը: Բացատրի՛ր անհասկանալի բառերը և պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:
. Թարգմանի՛ր հետևյալ առակը: Մեկ նախադասությամբ  ներկայացրու՛ զրույցի իմաստը:

Притча о работе: Желание

Однажды к Учителю пришел человек и попросил научить его добиваться в жизни успеха. Мудрец заставил его залезть в бочку с водой и окунуться с головой. Затем он изо всех сил удерживал его голову так, что тот не мог подняться. Наконец с огромным усилием он встал, преодолев сопротивление, и вздохнул. ‘Что ты хотел, когда преодолевал моё сопротивление?’ — спросил мудрец. ‘Дышать’ — ответил ученик. — А что еще? — Больше ничего. — Вот это и есть сила единого желания. Сможешь так хотеть успеха, сможешь его достичь.

. Կարդա նաև հետևյալ առակը և ներկայացրու դրա իմաստը: Նմա՞ն են երկու առակները միամյանց: Ինչո՞վ:

Մի անգամ փողոցով անցնելիս է լինում մի իմաստուն մարդ։ Նա նայում է շուրջբոլորն ու զմայլվում բնության ու գարնանային զարթոնքի հրաշագեղությամբ։ Հանկարծ տեսնում է մի մարդու, ով ուսերին կրում էր հսկայական բեռ։ Երևում էր, թե ինչպես էին ոտքերը ծանրությունից ծալվում։

Ծերունին հարցնում է․

– Ինչո՞ւ ես ինքնդ քեզ տանջանքների ենթարկում։

-Ես տանջվում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն,- պատասխանում է նա։

– Իմ նախապապը դատապարտել է ինքն իրեն ծանր աշխատանքի հանուն իմ պապի, պապս՝ իմ հոր, իսկ հայրս՝ հանուն ինձ։ Իսկ ես պայքարելու եմ հանուն իմ երեխաների երջանկության։

– Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվում է ծերունին։

– Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հավանաբար կլինեն,-ձայնի երազկոտ հնչերանգով պատասխանում է նա։

– Դժբախտաբար, տգետը կարդալ սովորեցնել չի կարող, իսկ խլուրդը չի կարողանա դաստիարակել արծվին,- հառաչեց իմաստուն ծերունին։ Նախ պետք է ինքդ սովորես լինել երջանիկ, ապա՝ սովորեցնես։ Դա կլինի քո ամենաարժեքավոր նվերը։

Տնային աշխատանք 09.10.2018

Գրքից կարդա՛ մեկ կամ մի քանի առակ, վերլուծի՛ր քո բլոգում: Կարող ես մի քանի առակ ընթերցել և զուգահեռ անցկացնել: 

Լրացուցիչ աշխատանք

. ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
. կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
. հարցազրույցներ
. թարգմանություն
. լրագրողական նյութի վերլուծություն
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործական աշխատանք
. ստեղծագործության ընթերցում, վերլուծություն

 

Տնային աշխատանք 08.10.2018

 

Տնային աշխատանք 05.10.2018

.  Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին: Փորձիր ներկայացնել զգացողություններդ, ի՞նչ հաղորդեց գիրքը քեզ, ո՞րն էր ստեղծագործության ասելիքը:
. Լրացրու՛ շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները:

Տնային աշխատանք 04.10.2018

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետրևյալ թեմաներից մեկով.

. Ստի ոտքը կարճ է:
. Սու՞տ, թե՞ ճշմարտություն:
. Սուտը հաճախ փրկում է, բայց առաջին  հերթին՝ վնասում:
. Երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չեն ստանում:
. Թեմա՝ քո ընտրությամբ:

. Թարգմանիր ստի մասին հետևյալ առակը:


Տնային աշխատանք 03.10.2018

Գրքից  կատարի՛ր 39, 40, 46, 48-րդ առաջադրանքները:

Տնային աշխատանք 02.10.2018

. Կարդա Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» ստեղծագործությունը:
. Նույն վերնագրով ստեղծագործիր և դու:

Լրացուցիչ աշխատանք

. ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
. կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
. հարցազրույցներ
. թարգմանություն
. լրագրողական նյութի վերլուծություն
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործական աշխատանք
. ստեղծագործության ընթերցում, վերլուծություն

Տնային աշխատանք 01.10.2018

. Եթե չես պատասխանել  Կոմիտասի բանաստեղծությունները, կրկնի՛ր:
. Թարգմանիր հետևյալ առակը: կարող ես թարգմանել նաև քո ընտրությամբ որևէ առակ՝ ցանկացած լեզվից:
. Թարգմանելուց հետո մտածի՛ր առակի ասելիքի մասին:

Когда-то давно старик открыл своему внуку одну жизненную истину:

— В каждом человеке идёт борьба, очень похожая на борьбу двух волков. Один волк представляет зло: зависть, ревность, сожаление, эгоизм, амбиции, ложь. Другой волк представляет добро: мир, любовь, надежду, истину, доброту и верность.

Внук, тронутый до глубины души словами деда, задумался, а потом спросил:

— А какой волк в конце побеждает?

Старик улыбнулся и ответил:

— Всегда побеждает тот волк, которого ты кормишь.

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան, Առաջադրանքներ (6-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s