Պե՞տք է պատժել սովորողին

20180122_112028

Սովորողի պատժի, ընկերների վրա դրա ազդեցության մասին են գրում ութերորդ դասարանի սովորողները:

Իմ կարծիքով, պետք չէ սովորողին խիստ նկատողություն տալ դասից ուշանալու համար: Ինչու՞.  այդ ամենից տուժում է հենց ինքը՝ սովորողը:  Եթե ես լինեի ուսուցիչ, խոսքով կբացատրեի սովորողին, որ դասից չուշանա, իսկ, եթե չազդի այդ բանավոր զգուշացումը, թքած, միևնույն է այդ ամենից  տուժում է միայն սովորողը: Պատժելով աշակերտին՝ մենք ազդում ենք միայն նրա վրա: Ես անձամբ իմ փորձից եմ ասում՝ խիստ գործողություններ անելով՝ աշակերտը միայն կոտրվում է, ուրիշ ոչինչ:

Արսեն Դանղյան

Ես համամիտ եմ , որ սովորողին պետք է պատժել ՝ չանցնելով սահմանները, քանի որ դաժան և խիստ պատիժը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ:

Սովորողին պատժել, իհարկե, պետք է, որ հասկանա իր սխալը և հաջորդ անգամ չկրկնի: 

Պատժելու ազդեցությունը սովորողի և իր ընկերների վրա կանդրադառնա այնպես, որ նրանք էլ կմտածեն, որ այդ նույն պատիժը կարող է նաև լինել իրենց հետ: Իրենց ընկերոջ օրինակով նրանք կսկսեն զգուշանալ և խուսափել ավելորդ խնդիրներից:

Ռոզա Խաչատրյան

Իմ կարծիքով, եթե սովորողը դասը չի հասկանում, ապա պետք չի իրեն պատժել։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Պետք է նրան նորից բացատրել։ Իմ կարծիքով, եթե սովորողին չհասկանալու համար պատժեն, ինքը կսկսի էլ չփորձել դասը հասկանալ, սովորել։

Իմ կարծիքով, պետք է սովորողին պատժել այն ժամանակ, երբ նա ինչ-որ վատ բան է արել՝ իմանալով, որ ինքը վատ բան է անում։ Օրինակ՝ եթե իր դասընկերոջը անընդհատ վիրավորի կամ էլ դասից հատուկ ուշանա։ Բայց պետք չի պատժել, եթե ուշացել է, բայց չի իմացել, որ ուշանում է, կամ նրա կամքից անկախ է դա պատահել։ Իմ կարծիքով, երբեք չի կարելի ֆիզիկապես պատժել։ Նաև կարծում եմ, որ չի կարելի մյուսներին ասել, որ, օրինակ, պատժվողից հեռու մնան։ Իմ կարծիքով դա ամբողջովին կփչացնի հարաբերությունները, կարող է նույնիսկ հարաբերությունները դարձնել բացասական։

 

Այս նյութը հրատարակվել է ՈՒսումնական աշխատանք-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s