«Դպրոց բնության գրկում» հայրենագիտական-մարզական եռօրյա ճամբարի ամփոփում

42278082_2205091192897036_6777185074254184448_n

Մի քանի անգամ հասցրել եմ լինել «Ժայռ» լողափում, հիանալ բնությամբ, վայելել մաքուր օդն ու Սևանի ծփանքը: Այս ճամփորդությունը յուրովի էր իր ապրումներով, հաղթահարումներով, սեր սովորողներով:

Առաջին հաղթահարումը Սևանում գտնվող Արեգունու բարձունքն էր, որ շատերը հաղթահարեցին մինչև վերջ, շատերը թուլացան, քչերն էլ՝ ծուլացան: 

 

Մյուս կարևոր հաղթահարումը իմ և Տաթև Աբրահամյանի սնունդ պատրաստելու փորձությունն էր: Գյումրի կատարած ուսումնական ճամփորդությունից հետո ավելի ինքնավստահ էինք, բայց այս ճամփորդությունը ստիպեց վստահ լինել, որ իսկապես կարող ենք: Ապացույցը սովորողների զանգերն էին ծնողներին, որոնց ընթացքում ճամբարականները ծնողներին ասում էին, թե պատրաստեն նույն ուտելիքները, ինչ ընկեր Տաթևն ու Հռիփսիմեն են պատրաստում: Ա՜յ թե հրճվանք էր լսելը:
20180922_095230.jpg

Ճամփորդությունը ճամբարականների համար կարևոր էր լողի ժամերով: Այն, որ սեպտեմբերն իսկական եղանակ է լողալու համար, համոզվեցի այս ճամփորդությամբ:

 

 

Ճամփորդության ուսումնական մասում կարևոր էին ընթերցանության ժամերը, քննարկումները, որ ունեցանք տիար Գևորգի հետ: Մշատական բաղադրիչ էր նաև միջավայրի խնամքը, որ սեբաստացիների համար կենսակերպ է դարձել:

 

Երիտասարդ մանկավարժի համար այս ճամփորդություններն իսկական փորձություններ են՝ հաղթահարելու վախը, զգալու դիմացինի հոգեբանությունը, ավելի օգնող, ուշադիր, հոգատար ու պարտաճանաչ դառնալու, հեշտ կողմոնորշվելու և գնահատելու ունեցածը: Սիրում եմ մեր ճամփորդությունները: Իսկ ճամփորդության ընթացքը կարող եք տեսնել սովորողների պատումներում և լուսանկարներում:

Տե՚ս  նաև՝ Բագրատ Խանբաբյանի ֆոտոպատումը:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Ճամփորդություններ, Նախագծերի ամփոփումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s