Սեպտեմբեր ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Տնային աշխատանք 28.09.2018

. Կոմիաստի բանաստեղծություններից  քո ընտրությամբ որևէ մեկը սովորի՛ր անգիր:
. Ընթերցի՛ր Վահան Թոթովենցի ,Ներման աղոթքը, վերլուծի՛ր այն բլոգումդ։ Համառոտ ներկայացրո՛ւ ստեղծագործությունը, կերպարներին։

Տնային աշխատանք 27.09.2018

. Կատարի՛ր կիսատ թողած առաջադրանքները: Բլոգդ պատրաստի՛ր ստուգման:
. Կատարի՛ր աշխատանք նախագծով:

Դասարանական աշխատանք

Դո՛ւրս գրիր տեքստում եղած թվականները, դրանք  գրի՛ր բառերով և նշի՛ր տեսակները։ 
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հե-
նապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահա-
տակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորա-
մանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորին-
վածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պա-
տով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրակա-
նացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամ-
փոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամա-
գիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

 Գրի՛ր բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

Տնային աշխատանք 26. 09.2018
.  Դիտի՛ ր Կոմիտասի մասին ֆիլմը: Ֆիլմից ստացած տեղեկությունները գրառիր, սովորի՛ր:
. Համացանցից գտի՛ր և սովորի՛ր թվական անունը:
. Ծնողներիդ, ընկերներիդ, բարեկամներիդ հետ զրուցիր Կոմիտասի մասին, տե՛ ս, թե ի՞նչ տեղեկություններ ունեն նրա մասին, ի՞նչ երգեր, բանաստեղծություններ գիտեն: Ռադիոնյութի, վիդեոնյութի կամ պատումի տեսքով բլոգումդ ներկայացրու՛ զրույցդ:

Տնային աշխատանք 25. 09.2018

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով.

  1. «Իմ երազանքների երկիրը»
  2. «Հաղթական երկրի լուսաբացը»
  3. «Խենթերի ու երազողների երկիրը»:

Բլոգումդ խոհերդ արտահայտի՛ր հետևյալ թեմայով.
Պե՞տք է պատժել սովորողին: Եթե պատժել, ապա ինչպե՞ս: Դրա ազդեցությունը ինչպե՞ս կանդրադառնա սովորողի, ընկերների վրա: 

Տնային աշխատանք 24. 09.2018

. Գտնի՛ր այն ածականները, որոնց գերադրական աստիճանըգույն մասնիկով չի կազմվում։

Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

. Գրի՛ր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Գտի՛ր որակական ածականները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Գտի՛ր ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

 

Տնային աշխատանք 20.09.2018

Կարդա՛ պատմվածքը.

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:

Ահա նայի՛ր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ։ Բայց անցիր նրա երկրով։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնա~ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող։ Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։Բարի է առհասարակ, շոյի՜ր, և կկողոպտվի, բայց և առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։  Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՜ հասարակության, թե՜ պետության, թե՜ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։  Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ,  անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում …«Ջարդի՛ր ինձ,- ասում է նա,- ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված, և դա այն արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի ուզում: Չի սիրում ո՜չ ստրկություն, ո՜չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից:

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր լուծը, ձե լինի ձեր երջանկությունը, գնացե՜ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ Ազատությունը»:

.  Քո բլոգում զուգահեռ վերլուծություն անցկացրո՛ւ  Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը»  և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»  պատմվածքների միջև։

  1. Ինչպիսի՞ն է հայի տեսակը՝ ըստ Վ․ Սարոյանի պատմվածքի։ Իսկ ինչպե՞ս այդ տեսակը դու ինքդ բնութագրես:
  2. Ի՞նչ կարևոր տարրեր կան, որոնք հային հայ են պահում, տեսակը պահպանում, աշխարհի որ ծայրում էլ լինի։
  3. Հայի ո՞ր տեսակի ու հատկանիշների մասին է խոսում Դ․Դեմիրճյանը։ Ո՞ր մտքերի հետ  համամիտ չես, ո՞րի հետ՝ համամիտ։ Ինչո՞ւ, արտահայտի՛ր փաստացի կարծիք-վերաբերմունքդ։

Տնային աշխատանք 19.09.2018

. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը» պատմվածքը:
. Գտի՛ր թուխ, հասկանալ, գտնել, կսկիծ, երիտասարդ, զորավոր, կործանել բառերի հականիշները:
. Բացատրական բառարանից գտի՛ր կսկիծ, գաղտուկ, կործանել, ումպ, ջանալ, ոխ բառերի բացատրությունները:
. Մեկնաբանիր Սարոյանի հետյալ միտքը՝ «Ես կսկիծով եմ ասում,  բայց չկա Հայաստան, պարոնա՛յք, կան միայն մարդիկ որ այս աշխարհում որպես իրենց երկրում են ապրում:Եվ Ամերիկա էլ չկա, պարոնայք, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա՛յք »:
. Պատրաստվի՛ր քննարկման:

Տնային աշխատանք  18.09.2018

. Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի հետևյալ ստեղծագործությունը.

Լինել ծնված

Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից:

Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:

Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին: Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղըտեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:
Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն: Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:

. Մի քանի նախադասությամբ կարծիքդ գրիր ստեղծագործության գաղափարի վերաբերյալ: Շարադրիր քո մտքերը նույն թեմայի մասին:
. Դու՛րս գրիր և սովորի՛ր անծանոթ բառերի բացատրությունները:

Տնային աշխատանք  17.09.2018

Անգի՛ր սովորիր հետևյալ աշնանային բանաստեղծություններից մեկը՝ քո ընտրությամբ: Կարող ես համացանցից գտնել և այլ բանաստեղծություն սովորել:

. Սովորածդ բանաստեղծությունից գտի՛ր և առանձնացրու՛ մադկիրները:

Հիշի՛ր՝ Մակդիրը այն բառն է կամ բառակապակցությունը, որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը, արտահայտում է որոշակի վերաբերմունք:

Օրինակ` գունեղ մտքեր, մեծ սեր և այլն:

Դասարանական աշխատանք

Վերհիշում ենք նախորդ տարվա սովորածը
. Կատարի՚ր բոլոր առաջադրանքները

. Գրի՚ր տասը իրանիշ և անձնանիշ գոյականներ, տասը վերացական և նյութական գոյականներ:

. Փակագծերում տրված բաղադրիչը հանելով՝ բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով:

  • Կողք (կողքի), երեք (հարյուր) ամյա, մուգ (կարմիր), գյուղե (գյուղ), ինչ (որ) բան:
  • Հինգ (վեց), վեց (անկյունի), ուս (տարի), մարդ (մուրդ), ի (սկզբանե), ի (զուր), ի (սպառ):
  • Բարձր (աշխարհիկ), ծափ (ծիծաղ), նոփ (նոր), սեփ (սև), աման (չաման), տաք (տաք):
  • Սերնդե (սերունդ), փոքր (ի շատե), ց (պահանջ), հարգել (պատվել), մեկից (մեկ):
  • Օրին ի (բուն), ահել (ջահել), խելք (խելքի), հարավ (ամերիկյան), հյուսիս (արևելք), ի (զեն):
  • Ափե (ափ), գյուղե (գյուղ), շին (վարչություն), խելք (խելքի) տալ, հեռու (մոտիկ), ի (հեճուկս):. Ընդգծի՛ր 5 գոյական, որոնք հոգնակին կազմում են -եր վերջավորությամբ։
    • Ոտնաձայն, հեռագիր, կողմնացույց, աստղ, հեռագրասյուն, սպունգ, պատմագիր, հատակագիծ, լեզվաբան, միջանցք։
    • Անցաթուղթ, հեռախոս, հողաթումբ, շարասյուն, դուստր, թաղամաս, ակնաբույժ, գրասեղան։
    • Բեռնակիր, քաղաքադուռ, գործատեր, նախագիծ, հանքափոր, հանքահոր, օդանավ, պարերգ, սպա։

Տնային աշխատանք 14.09.2018

. Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին: Փորձիր ներկայացնել զգացողություններդ, ի՞նչ հաղորդեց գիրքը քեզ, ո՞րն էր ստեղծագործության ասելիքը:
.Այսօր՝ ժամը 19:00-ին, մասնակցիր հայոց լեզվի ֆլեշմոբին: Բարի ժամանց:
. Ովքեր շաբաթվա ընթացքում ունեն բաց թողած տնայիններ, անպայման լրացնեն և ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին:

Տնային աշխատանք 13.09.2018

. Կատարի՛ր աշխատանք նախագծով:

Տնային աշխատանք 12.09.2018

. Թարգամնի՛ր հետևյալ առակը:
. Բնութագրի՛ր առակի երկու հերոսներին:
. Զուգահեռ անցկացրու  Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը»  ստեղծագործության հետ: Փորձիր համեմատել երկու հերոսներին՝ որ ստեղծագործությունում գողությունն ինչպես է ներկայացված: Արդյո՞ք երկուսն էլ գողություն էին:

Տնային աշխատանք 11.09.2018

. Ընթերցի՛ր  Վիլյամ Սարոյան «Հինգ հասուն տանձերը»

  1. Համառոտ՝ 6-7 նախադասությամբ պատմի՛ր պատմվածքի բովանդակությունը:
  2. Դուրս գրի՛ր քեզ ամենաշատը դուր եկած հատվածները:
  3. Բնութագրի՛ր փոքրիկ հերոսին՝ մեղադրի՛ր նրան և  արդարացրու՛:
  4. Քեզ դո՞ւր եկավ պատմվածքը: Պատասխանը հիմնավորի՛ր:

 

Տնային աշխատանք 10.09.2018

. Նայի՛ր Վիլյամ Սարոյանի մասին ֆիլմը: Համառոտ տեքստային փոխադրումով ներկայացրու՛, թե ինչի՞ մասին է ֆիլմը։
. Գրի՛ր, թե ի՞նչ ակնկալիքներ ունես նոր ուսումնական տարուց, ի՞նչ ես ուզում ուսումնասիրել հայոց լեզու և գրականություն առարկաների շրջանակներում

Դասարանական աշխատանք

Ո՞ր բառի հնչյուններն են տառերից շատ. 

Սարդոստայն, որբևայրի, ով, պարզերես, տասներկու։

Գրի՛ր տասը բառ, որոնց հնչյունների քանակը հավասար են տառերի քանակին

Գրի՛ր տասաը բառ, որոնց հնչյունների քանակը հավասար չեն տառերի քանակին

Գրի՛ր չորս բառ, որոնց մեջ մեկ տառ փոխելով ուրիշ բառ կստանաս (օրինակ՝ բարկ-բարք)։    

Տրված ածանցներից ու բառերի արմատներից կազմի’ր հնարավորինս  շատ բառեր (բառը պետք է ունենա միայն մեկ ածանց).

  • Գեղաշուք, տնատեր, չարալեզու, մահագույժ, բարձրարժեք, անօրեն
  • -եղ, -ական, -ացու, -անի, -կան։

Փակագծում տրված բառերից տեղադրի՛ր նա, որը համապատասխանում է նախադասության իմաստին։ 

  • Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ վստահելը։
  • Ով իր խղճի դեմ է գործում, չի կարող նրա խայթոցից (1. զուրկ, 2. զերծ) մնալ։
  • Պատգամավորը մի շարք (1. փաստեր, 2. փաստարկներ) բերեց՝ հիմնավորելու համար օրենսդրական փոփոխությունները։
  • Հարկավոր է լրջությամբ (1. վերաբերել, 2. վերաբերվել) բոլոր առաջարկներին։

 

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s