Սեպտեմբեր ամսվա առաջադրանքներ. 6-րդ դասարան

Տնային աշխատանք 28.09.2018թ.

. Ընտանիքիդ անդամների հետ ընթերցի՛ր Կոմիտասի բանաստեղծությունները: Քո ընտրությամբ որևէ մեկը սովորի՛ր անգիր:
. Կատարի՛ր հետևյալ առաջադրանքը:

Տնային աշխատանք 27.09.2018թ.

. Կարդա՛ ստեղծագործությունը: Ունկնդրի՛ր երաժշտությունը:
. Կարգի՛ բեր բլոգդ, որպեսզի գնահատվես:

Տնային աշխատանք 26.09.2018թ.

. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
. Ընտանիքիդ անդամների հետ դիտի՛ ր Կոմիտասի մասին ֆիլմը: Ֆիլմից ստացած տեղեկությունները գրառիր, սովորի՛ ր:
. Ծնողներիդ, ընկերներիդ, բարեկամներիդ հետ զրուցիր Կոմիտասի մասին, տե՛ ս, թե ի՞նչ տեղեկություններ ունեն նրա մասին, ի՞նչ երգեր, բանաստեղծություններ գիտեն: Ռադիոնյութի, վիդեոնյութի կամ պատումի տեսքով բլոգումդ ներկայացրու՛ զրույցդ:

Դասարանական աշխատանք

. Գրքից  կատարի՛ր 18, 19-րդ առաջադրանքները:


25.09.2018թ.

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով.

  1. «Իմ երազանքների երկիրը»
  2. «Հաղթական երկրի լուսաբացը»
  3. «Խենթերի ու երազողների երկիրը»:

Բլոգումդ խոհերդ արտահայտի՛ր հետևյալ թեմայով.
Պե՞տք է պատժել սովորողին: Եթե պատժել, ապա ինչպե՞ս: Դրա ազդեցությունը ինչպե՞ս կանդրադառնա սովորողի, ընկերների վրա: 

24.09.2018թ.

. Եվս մեկ անգամ վերհիշիր պատմվածքները (տանը ընթերցիր բարձրաձայն):
. Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը»  և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»  պատմվածքներից   գտի՛ր բացականչական, պատմողական, հարցական և հրամայական նախադասություններ:

Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման՝

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման
Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:
Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:
Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:
Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

 

Տնային աշխատանք 20.09.2018

.Կարդա՛ պատմվածքը: Մուգ  նշված բառերի բացատրությունները գրի՛ր, բացատրի՛ր:

     Դերենիկ Դեմիրճյան «Հայը» 

Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է:

Ահա նայի՛ր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդն իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը:

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ։ Բայց անցիր նրա երկրով։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնա~ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող։ Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և  կռվում վիշապի նման։Բարի է առհասարակ,  և առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։  Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է:

Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում …«Ջարդի՛ր ինձ,- ասում է նա,- ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված, և դա այն արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի ուզում: Չի սիրում ո՜չ ստրկություն, ո՜չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն:

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր  երջանկությունը, գնացե՜ք, ապրեցեք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան՝ Ազատությունը»:

.  Քո բլոգում զուգահեռ վերլուծություն անցկացրո՛ւ  Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը»  և Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»  պատմվածքների միջև։

  1. Ինչպիսի՞ն է հայի տեսակը՝ ըստ Վ․ Սարոյանի պատմվածքի։ Իսկ ինչպե՞ս այդ տեսակը դու ինքդ բնութագրես:
  2. Ի՞նչ կարևոր տարրեր կան, որոնք հային հայ են պահում, տեսակը պահպանում, աշխարհի որ ծայրում էլ լինի։
  3. Հայի ո՞ր տեսակի ու հատկանիշների մասին է խոսում Դ․Դեմիրճյանը։ Ո՞ր մտքերի հետ  համամիտ չես, ո՞րի հետ՝ համամիտ։ Ինչո՞ւ, արտահայտի՛ր փաստացի կարծիք-վերաբերմունքդ։

Տնային աշխատանք 19.09.2018

. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Հայն ու հայը» պատմվածքը:
. Գտի՛ր թուխ, հասկանալ, գտնել, կսկիծ, երիտասարդ, զորավոր, կործանել բառերի հականիշները:
. Բացատրական բառարանից գտի՛ր կսկիծ, գաղտուկ, կործանել, ումպ, ջանալ, ոխ բառերի բացատրությունները:
. Մեկնաբանի՛ր Սարոյանի հետյալ միտքը՝ «Ես կսկիծով եմ ասում,  բայց չկա Հայաստան, պարոնա՛յք, կան միայն մարդիկ որ այս աշխարհում որպես իրենց երկրում են ապրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա՛յք, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա՛յք »:
. Պատրաստվի՛ր քննարկման:

Տնային աշխատանք 18.09.2018

. Ովքեր չպատասխանեցին կամ լավ չպատասխանեցին անգիրները, սովորեն, որ կրկին պատասխանեն:
. Ձայնագրի՛ր և բլոգում հրապարակի՛ր սովորածդ բանաստեղծությունը:
. Ամբողջացրու՛ նախորդ երկու դասերին կատարած քերականական աշխատանքները, որպեսզի ստուգենք դասարանում: Կրկնի՛ր հայերենի հնչունները:
 Գրքից  գրի՛ր 8, 9, 10, 11 առաջադրանքները:

Տնային աշխատանք  17.09.2018

Անգի՛ր սովորիր հետևյալ աշնանային բանաստեղծություններից մեկը՝ քո ընտրությամբ: Կարող ես համացանցից գտնել և այլ բանաստեղծություն սովորել:

. Սովորածդ բանաստեղծությունից գտի՛ր և առանձնացրու՛ մադկիրները:

Հիշի՛ր՝ Մակդիրը այն բառն է կամ բառակապակցությունը, որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը, արտահայտում է որոշակի վերաբերմունք:

Օրինակ` գունեղ մտքեր, մեծ սեր և այլն:

Դասարանական աշխատանք

.Ներբեռնիր  Գիրքը  և կատարիր  3, 4 առաջադրանքները:

Տնային աշխատանք 14.09.2018

. Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին: Փորձիր ներկայացնել զգացողություններդ, ի՞նչ հաղորդեց գիրքը քեզ, ո՞րն էր ստեղծագործության ասելիքը:
.Այսօր՝ ժամը 19:00-ին, մասնակցիր հայոց լեզվի ֆլեշմոբին: Բարի ժամանց:
. Ովքեր շաբաթվա ընթացքում ունեն բաց թողած տնայիններ, անպայման լրացնեն և ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին:

Տնային աշխատանք 13.09.2018

. Գրի՛ր, թե քանի տառ և քանի հնչյուն ունեն հետևյալ բառերը՝

որբ-
սանր-
սուր-
կենդանի-
համր-
գյուղ-
տասը-
սիրտ-
Բարեկենդան-
դարակ-
Երևան-
արև-
պահարան-

. Կարդա այս նյութը, որից հետո կատարի՛ր առաջադրանքը:

.  Արտագրի՛ր՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ…., ստորոգ….լ, լուսն….կ, կոր…ն, եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ, համբ….ր, եղջ….ր, թ….աման, սառուց….լ, ն….թ, ձ….թ, կ…տ, շաբաթօր…կ։

Լրացրու՝ գրելով իա կամ յա

Բրազիլ..ա, սառուց..լ, քրիստոն.., դաստ..րակություն, պաշտոն.., Ավստր.., հեք..թային, հոգ..կ, լռել..յն, Նորվեգ.., Օֆել.., միմ..նց, ակադեմ.., նյարդ..ին, խարտ..շ, շուրջերկր.., օլիմպ..կան, պատ..ն, քիմ..կան, Արփ..ր, Ամաս..:

Լրացրու՝ գրելով իա կամ եա

Անդր..ս, ակաց.., միլ..րդ, այժմ..կան, քվ..րկել, միջօր..կան, անատոմ.., բիլ..րդ, հր..կան, առօր..կան:

Նախորդ վարժություններից ամեն մեկից ընտրիր 2-ական բառ և կազմիր մեկական նախադասություն:

Տնային աշխատանք 12.09.2018

. Վերհիշի՛ր  Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» ստեղծագործությունը:
. Բառարանից գտի՛ր մոգոնել, ձաղկել, հույժ, բարբարոսություն,  փույթ, թխլիկ, ահաբեկվել, քինախնդրություն բառերի բացատրությունները և սովորի՛ր:
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

. Ազնվությունը ամենալավ սովորությունն է:
. Եղիր քաղցած, բայց ազնիվ:
. Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:
. Մեզ հաճախ սխալ են հասկանում:

Տնային աշխատանք 11.09.2018

. Ընթերցի՛ր  Վիլյամ Սարոյան «Հինգ հասուն տանձերը»

  1. Համառոտ՝ 6-7 նախադասությամբ պատմի՛ր պատմվածքի բովանդակությունը:
  2. Դուրս գրի՛ր քեզ ամենաշատը դուր եկած հատվածները:
  3. Բնութագրի՛ր փոքրիկ հերոսին՝ մեղադրի՛ր նրան և  արդարացրու՛:
  4. Քեզ դո՞ւր եկավ պատմվածքը: Պատասխանը հիմնավորի՛ր:

Տնային աշխատանք 10.09.2018 

. Կարդա՛

Հնչյունաբանություն

Հնչյունները լեզվի նյութական նվազագույն միավորներն են։ Դրանք ինքնին նշանակություն չունեն, սակայն ծառայում են որպես միջոց իմաստակիր միավորներ, օրինակ՝ բառեր կազմելու համար։ Այսպես՝ Հայաստան բառն արտաբերվում է ութ հնչյունների միջոցով՝ Հ, ա, յ, ա, ս, տ, ա, ն։ Այս հնչյունները չենք կարող բաժանել ձայնային ավելի փոքր միավորների։

Տառերը հնչյունների պայմանական նշաններն են գրավոր խոսքում։

Հայերենի հնչյունները երկուսն են՝ ձայնավոր և բաղաձայն:

. Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում:
. Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուններ՝   աէըիօու, որոնք գրվում են ութ տառով. էհնչյունի համար ունենք երկու տառ՝  է և ե, իսկ  օ ձայնավորի համար՝ օ և ո։ 

. Հայերենում բաղաձայն հնչյունների արտասանությունը տարբերվում է ձայնավոր հնչյունների արտասանությունից:  Բաղաձայններն արտասանվում են արգելքներով. սրանց արտասանության ժամանակ մեկ ատամներն են խանգարում, մեկ շրթունքները, մեկ էլ լեզվի հետևի մասն է դառնում ուռուցիկ:

Բաղաձայն հնչյունները ձայնավորների պես երկար ձգել կամ դրանցով երգել չի լինի:

Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

. Գրի՛ր տասը բառ, որոնց հնչյունների քանակը հավասար են տառերի քանակին: Օրինակ՝
պահարան= 7տառ, 7հնչյուն:

. Գրի՛ր տասաը բառ, որոնց հնչյունների քանակը հավասար չեն տառերի քանակին:
Օրինակ՝ որսորդ- 6 տառ,  7 հնչյուն: Ո=վօ:

 

Տնային առաջադրանք 07.09.2018

. Սիրելի՛ սովորող, «Ուրբաթյան ընթերցումներ» նախագծի շրջանակում այսօր ընթերցեցիր քո ընտրությամբ ստեղծագործություն: Բլոգումդ գրիր այդ ստեղծագործության մասին, պատմիր, թե ի՞նչ սովորեցրեց այդ գործը, ի՞նչ տվեց քեզ, ինչու՞ կարդանք կամ չկարդանք այն, ովքե՞ր էին հերոսները, ինչ սյուժե ուներ այն (եթե ուներ): Վերջում մի մոռացիր նշել նաև, թե քեզ դուր եկա՞վ գրադարանում ունեցած դասը:
. Եթե շաբաթվա ընթացքում կատարած տնայիններից մեկը մոռացել ես տեղադրել բլոգում կամ չես կատարել, անպայման կատարիր և բոլոր հղումներն ուղարկիր ինձ:

Լրացուցիչ աշխատանք

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Տնային առաջադրանք 06.09.2018

. Այն սովորողները, որոնք չէին գրել երևակայական հարցազրույց Վիլյամ Սարոյանի հետ, անպայման կատարեն:
. Կարդա՛ ստեղծագործությունը.

Էքզյուպերի.«Բարեկամը նա է, ով…»

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։
Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։

Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։

Աղբյուրը՝  Հովիկ Չարխչյանի բլոգ

• Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Քեզ դուր եկա՞վ: Ինչու՞:
• Բառարանից գտի՛ր, գրի՛ր և սովորի՛ր ընդգծված բառերի բացատրությունները:
•  Կարդա՛ նաև «Բարի սամարացու մասին» առակը ու տար զուգահեռներ՝ ո՞ր գործում ինչպե՞ս է ներկայացվում Բարեկամը:
. Պատրաստվի՛ր քննարկման՝ մտածելով, թե քեզ համար բարեկամն ո՞վ է: Ունե՞ս բարեկամներ: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բարեկամը:

5.09.2018

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը, կատարի՛ր հետևյալ առաջադրանքները.

. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը ‹‹ամեն մարդ քո նմանակն է›› արտահայտությամբ:
. Կա՞ միտք, որին համաձայն չես: Ինչու՞:
. Առանձնացրու՛ միտքը, որ ավելի շատ քեզ դուր եկավ: Բացատրիր՝ ինչու՞:
. Գտի՛ր ապականություն, թաքստոց, արատավոր, պահ մտնել, կսկիծ, մազապուրծ, քաջալերել բառերի բացատրությունները:
. Ձայնագրի՛ր ստեղծագործությունը:
. Կազմի՛ր երևակայական հարցազրույց՝ օգտագործելով Վիլյամ Սարոյանի մտքերը:

Դասարանական աշխատանք

. Գրի՛ր տրված բառերին  իմաստով մոտ (հոմանիշ) և տարբեր (հականիշ) մեկական բառ:
Օր.՝ իրազեկ- տեղեկացված, անտեղյակ
գեղանի-
հնազանդ-
կարծր-
ողորկ-
հարգել-
հնազանդ-
դեռատի-

Գրի՛ր  հականիշները՝ օգտագործելով բառերի արմատները:
Օր.՝ գիտուն-անգետ

Խելացի-
կիրթ-
երջանիկ-
բախտավոր-
գեղեցիկ-

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով

1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և
…. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն ….
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին ….
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում
էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան ….։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ …. ավագը բերել էր հաջորդ …. հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները …. որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

 

 

 

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s