«Դպրոց բնության գրկում» հայրենագիտական-մարզական եռօրյա ճամբար. նախագիծ

18788258_1532535800152582_2001107968_n

Մարզական-ընթերցողական ճամբար ,,Ժայռ,, լողափում

Ճամփորդության ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Հռիփսիմե Գալստյան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-7-8-րդ դասարանի սովորողներ
Գիշերակացը՝ ,,Ժայռ,, լողափի տնակներում:
Հաղթահարվող բարձունք՝ Արեգունու կապույտ արահետներ : Արեգունու լեռները եզերում են Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից: Լեռնաշղթայի մի հատվածը, որ կոչվում է Արեգունու կապույտ արահետներ՝ ճանապարհի երկայնքով աճող կապույտ ծաղիկների պատճառով, նախագծի ընթացքում կհաղթահարեն մասնակից սովորողները:

Արդյունքը՝ հաշվետու պատումներ, ռադիոթողարկումներ, տեսանյութեր. նյութերը հրապարակվում են բլոգներում, կայքում:
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում
  • Ուսումնասիրել երթուղին, google map քարտեզի օգնությամբ գծել, տեղադրել բլոգում՝ պարզաբանումներով:
  • Գտնել տեղեկություններ Սևանա լճի մասին, լճից սկիզբ առնող գետի մասին, էկոլոգիական հիմնախնդիրների մասին:
  • Արեգունու լեռներ . ուսումնասիրություն, հետազոտական աշխատանքՆախապատրաստական աշխատանք՝

    Մոնիկա Օհանջանյան- Սևանա լիճ, Արեգունի լեռներ
    Արտյոմ Աղեկյան- Սևանի մասին առասպելներ

Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է 6.000 դրամ
Սնունդը՝ ծնողների միջոցով, մեկ օրվա սնունդը 1000 դրամ

Տրանսպորտ՝ ծնողների միջոցով , 40.000

Անհրաժեշտ իրեր՝
  • Առաջին օրվա սնունդ. բրդուճներ, միրգ, ջուր:
  • Հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության իրերը պահելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք. ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ(նախընտրելի է երեք օրվա համար մեկանգամյա օգտագործման)
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Անկողնու սպիտակեղեն. սավան, ծածկոց, բարձի երես , անհատական քնապարկ, կարիմատ,  գիշերազգեստ
  • Ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, անձեռոցիկ, սանր
  • Սպորտային կոշիկներ՝ հարմար քայլելու համար
  • Տաք հագուստ
  • Արևապաշտպան քսուք, գլխարկ, ակնոց
  • Լողազգեստ
  • Գնդակ, ինտելեկտուալ խաղ, սիրելի գիրք

Ծրագիր

21.09.2018

09:00` Մեկնում  Մայր դպրոցից
10:30` Ժամանում «Ժայռ», տեղավորում, տեղանքի ծանոթացում
11:00` բարձունքի հաղթահարում
15:00 ` ճաշ
16: 00  լող,  լողափնյա գործունեություն
19.00-20.00-ընթրիք
20.30 — 22.00 ինտելեկտուալ խաղեր, երաժշտական ժամ
22․00 — 22․30 հիգիենայի ժամ
22.30 քուն
22.09.2018
8.00 — 9.00  վերկաց, նախավարժանք, մարզական խաղեր
9.00 — 9.30  հիգիենայի ժամ
9.30 — 10.00  նախաճաշ
10.00 — 12.00 լողափնյա   ընթերցանության (կարդում-քննարկում ենք Վիլյամ Սարոյան ,,Հինգ հասուն տանձեր,, ): Ընթերցանության նյութը մեզ մոտ կա տպած տարբերակով, էլ. տարբերակը սովորողներին ուղարկված է, կունենան նաև հեռախոսների, պլանշետների մեջ:
12.00-14.00 քայլարշավ, մարզական խաղեր
14.00 — 15.00  ճաշ
15.00 — 16.00  խաղեր
16.00 — 19.00  լող, հանգիստ լողափին, լողափնյա պլեներ
19:00 — 20:00  ընթրիք
20.00 — 22.00 երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 — 22.30  հիգիենայի ժամ
22.30   քուն
23.09.2018
8.00 — 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30  նախաճաշ
9.30 — 10.30  իրերի հավաքում
10.00 — 12.00 լող
12.00 — 14.00 վերադարձ Երևան
Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s