Հայը Ստամբուլում

Ստամբուլը բազմամշակութային քաղաք է, ու մշակութային շերտերում հայկականը, հային գտնելը բարդ չէ:
Բոսֆորի եվրոպական կողմում, ստամբուլյան սահմանին գտնվող  Բեշիկթաշ եւ Կաբաթաշ թաղամասերում տեղակայված է Թուրքիայի  Դոլմաբահչե ամրոցը: Գաղտնիք չէ, որ շատերին դեպի Ստամբուլ բերող այս ամրոցը մեր հայրենակից Կարապետ Պալյանն է կառուցել:

 

 

 

 

Ստամբուլի շատ պատմական շինություններ են հեղինակել մեր հայրենակիցները, հատկապես՝ Պալյանների հռչակավոր տոհմը: Պալյան գերդաստանի ճարտարապետների 9 սերունդ մոտ 300 տարի շարունակ նախագծել են բազմաթիվ նշանակալի շինություններ, մզկիթներ, պալատական կառույցներ, առանձնատներ, ռազմական հաստատություններ, որոնց ծավալը հավասար է այսօրվա Երեւանի կենտրոնի կրկնակի չափերին:

Ստամբուլում հային հիշեցնող հիմնական կառույցներից, թերևս ամենակենդանի կառույցներից են հայկական վարժարանները: Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: 20180510_125450 (1)

Մեզ հնարավորություն ընձեռնվեց լինել Տատյան և Կենտրոնական վարժարաններում:
Կենտրոնական վարժարանը տպավորիչ էր նրանով, որ այստեղ են ուսում ստացել Մեծարենցն ու Աճառյանը, իսկ Տատյան վարժարանը չսիրել հնարավոր չէր՝ իր ուսուցիչներով, սովորողներով, որոնք ջերմ ընդունելության արժանացրին մեզ: Հարուստ առևտրական Հովհաննես Տատյանի կառուցածն է այս շինությունը: Տեղի ուսուցիչները պատմեցին, որ թուրք սուլթանին ծառայություն մատուցելու համար՝ նրան որպես նվեր թույլ են տվել անել՝ ինչ կուզի: Վաճառականն էլ հիմնել է «Պաքըրգիւղ»-ի շրջանը, ուր կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և այս վարժարանը: Այս շրջանում շատ են հայերը, որոնց երեխաներն էլ սովորում են վարժարանում:

Բայց Ստամբուլում  հային հիշեցնող էլի վայրեր կան, որոնցից երեքում մենք եղանք՝ «Թվացյալ սահմաններ» նախագծի շրջանակներում: Դրանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աստվածածնի անունը  կրող երկու եկեղեցիներն են: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Հերկելյանի օգնությամբ տեսանք, ծանոթացանք այդ եկեղեցիներին, տեղի կյանքին ու ապրուստին: Տեսանյութը՝ ստորև

 

Այս նյութը հրատարակվել է Մանանա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s