Կարդում ենք Ռուբեն Սևակ

maxresdefault

Նախագծի ժամանակահատվածը՝  մայիս 29- հունիս 15

Նախագծի մասնակիցները՝  ճամբարային ջոկատի մասնակիցներ

Նախագծի նպատակը՝ Ռուբեն Սևակի ստեղծագործությունների ընթերցում-վերլուծում-տարածում

Նախագծի Խնդիրները՝   Ռուբեն Սևակի  անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
. Ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում
. Բառապաշարի հարստացում

Ակնկալվող արդյունք՝ վերլուծություններ, ստեղծագործական պատումներ, ռադիոնյութեր, աուդիո-վիդեո հոլովակներ, բացօթյա ընթերցումներ

Նախագծի ընթացքում օգտագործվող նյութեր՝

Կենսագրություն

բանաստեղծություններ

ֆիլմ 

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․

 

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

 

Ինչո՞ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…

 

ԳԻՇԵՐՆ ԻՋԱՎ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
– Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն…

ՈՒ կձայնե մատուռն հստակ.
– Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն…

 

***
Եկուր սիրենք, եկուր սիրվինք,
Եկուր պատմեմ քեզ մեկուսի,
Գաղտնի, ահեղ սեր մը սըրինգ,
Որ տակավին մեկուն չըսի…
Երթանք կապույտ սարն հեռակա,
Մարդերեն վեր, աստղերուն տակ,
Մեր լացին լոկ սերը վըկա,
Ու ձայնակից ըլլա վըտակ…

 

ՍԵՐՈՎ, ՍԵՐՈՎ…

Սերով, սերով խոցեցիր զիս,
Սիրտըս սերով խոցեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Դագաղի պես գոցեցիր…
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերով լափեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր…
Երգով, վերքով օրրեցիր զիս,
Սրտիս տատասկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր…

 

***
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես,
Ուր խավարներ կը փոթորկին մոլեգին,
Երկու աչերդ` աստվածներու սկիհին պես,
Տուր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր.
Եկո’ւր, ես մութ բաներ պիտի քեզ ըսեմ,
Սիրո պես քաղցըր ու Մահվան պես հըզոր.
Գերեզմանիս լացող սյուքին պես նսեմ,
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր…

 

ԵՐԹԱ՜Լ…

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ անձայն, անհանդես,
Երթա՜լ առվի՛ն պես՝ մարգերու տակ անտես.
Կապույտին մեջ՝ հե՜զ, հողմնավար ամպին պես…:

Երթա՜լ՝ առա՛նց գիտնալու թե դեպի ո՞ւր,
Երթա՜լ՝ հեռո՛ւ ոստաններեն այս տխուր.
Երթալ՝ խավար գիշերին մեջ թաքթաքուր…:

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ՝ առա՛նց սուգի, լացի, փափաքի.
Երթա՜լ՝ առա՛նց սովի, առա՛նց պապակի…

Երթա՜լ՝ մարդոց կույտին մեջեն լռելյայն.
Օտար մըն ալ իրենց Ցավին, Գիտության.
Երթա՜լ տգե՛տ, խո՛ւլ, հա՛մըր, կո՛ւյր հավիտյան…:

Չը գիտնա՛լ որ հոս Իդեալը չիկա՜…:
Ուխտագընա՜ց երթալ ափերն հեռակա
Դեպի ուղին Երջանկության մշտակա…:

Աննյութանա՜լ, անրջանա՜լ, վըսե՜մ, վե՜ս.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթա՛լ վերջապես.
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պես…:

Երթա՜լ, երթա՜լ, չը ճանչնալ Մա՛րդ ու Աստվա՛ծ,
Զո՜ւյգ երթալ՝ ձեռքըդ քո՜ւյր ձեռքի մեջ դըրած
Անրջանքի՜ն ու Սիրույն պես – աքսորվա՜ծ…

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s