Մայիս ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

21.05.2018

Անձնական դերանուններ
Անձնական դերանունները ցույց են տալիս խոսող, խոսակից կամ մի երրորդ
անձ։ Անձնական դերանուններն են՝ ես, դու, նա, ինքը (եզակի թիվ), մենք, դուք,
նրանք, իրենք (հոգնակի թիվ)։ Այս դերանուններն ունեն դեմքի կարգ. առաջին
դեմքը ցույց է տալիս խոսողին (ես, մենք), երկրորդ դեմքը՝ խոսակցին (դու, դուք),
երրորդ դեմքը՝ մի երրորդ անձի (նա, նրանք, ինքը, իրենք)։
Ցուցական դերանուններ
Ցուցական դերանունները ցույց են տալիս առարկա (երբեմն անձ) կամ հատ-
կանիշ առանց դրանք կոնկրետ անվանելու։ Ցուցական դերանուններն են սա, դա,
նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես,
նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան,
նույնքան, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեղ, այսչափ, այդչափ, այնչափ,
նույնչափ։ Ի տարբերություն անձնական դերանունների՝ ցուցական դերանունները
չունեն դեմք, բայց արտահայտում են տարածական և ժամանակային հարաբերու-
թյուն, այսինքն՝ կարող են արտահայտել խոսողին, խոսակցին կամ մի երրորդ
անձի (առարկայի) մոտ գտնվող առարկա կամ այդ առարկայի հատկանիշը, ինչպես
նաև խոսելու նյութի հետ ժամանակային հարաբերությամբ կապ ունեցող իրո-
ղություն, օրինակ՝ այս գիրքը (խոսողին մոտ գտնվող գիրք), այդ գիրքը (խոսակցին
մոտ գտնվող գիրքը), այն գիրքը (երրորդ անձին կամ առարկային մոտ գտնվող
գիրքը), այս տարի, այդ տարի, այն տարի և այլն։ առարկայանիշ ցուցական դեր-
անուններն ունեն նաև եզակի և հոգնակի թվեր։

Փոխադարձ դերանուններ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս իրար փոխադարձաբար կապված
անձեր, առարկաներ, երևույթներ։ Փոխադարձ դերանուններն են իրար (իրարու),
միմյանց, մեկմեկու (մեկմեկի)։ Սրանք չունեն եզակի թիվ, որովհետև ցույց են տա-
լիս իրար կապված մեկից ավելի իրողություններ։

Հարցական դերանուններ
Հարցական դերանուններն արտահայտում են խոսողի հարցումը որևէ իրողու-
թյան մասին։ Հարցական դերանուններից են՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞ւր, ո՞ր, որտե՞ղ,
ինչպիսի՞, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ, ինչպե՞ս, որքա՞ն և այլն։ Հարցա-
կան դերանուների մի մասը չի հոլովվում, իսկ մյուս մասը հոլովվում է գոյականների
նման (օրինակ՝ ի՞նչ-ինչի՞-ինչի՞ն-ի՞նչ-ինչի՞ց-ինչո՞վ-ինչո՞ւմ)։

Հարաբերական դերանուններ
Հարաբերական դերանունները ձևով նույն հարցական դերանուններն են,
սակայն ոչ թե հարցում են արտահայտում, այլ ստորադաս և գերադաս նախադա-
սությունները տարբեր հարաբերություններով կապում են իրար օրինակ՝ Նա
կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։ Աշխատանքը կատարեց այնպես,
ինչպես պահանջել էին։ Շենքը կառուցեցին այնտեղ որտեղ նախկինում ամայի
տարածություն էր։ Հետևաբար հարաբերական դերանունների վրա հարցական
նշան չի դրվում։

Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները առանց կոնկրետ անվանելու ցույց են տալիս տվյալ
դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դր
ջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առան-
ձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),
յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշա-
յին իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ ար-
տահայտողները հոլովվում են։

Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ
անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուն-
ներից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և
այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի
քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն
դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝
Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը
ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք
առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց
հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց-ոմանցից-ոմանցով։

Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող
անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտա-
կան դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է,
որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք
չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլով-
վում են գոյականների նման, օրինակ՝ ոչինչ – ոչնչի – ոչնչին ոչինչ – ոչնչից – ոչնչով –
ոչնչում։ Արևմտահայերնում ժխտական դերանունների հետ բայերը դրվում են դրա-
կան խոնարհումով, օրինակ՝ Ոչ ոք ըսավ.- հե՛գ տղա, արդյոք ինչո՞ւ կմխա (Պետրոս
Դուրյան)։ Պետք է չշփոթել ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևը՝ ոչ ոքի (օրինակ՝
Ոչ ոքի չասես), և ոչ-ոքի ձևի մակբայը (օրինակ՝ Խաղն ավարտվեց ոչ-ոքի)։

 

. Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները, որոշի՛ր թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհան-
գիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուր-
ները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նո-
րից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի
հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայա-
կան կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ
ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալա-
տականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երի-
տասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից
բերան անցնելով, դառնում է ձմերուկ։28
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

. Գտի՛ր փոխադարձ դերանունները
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան

. Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

 . Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

18.05.2018

. Ավարտիր փոխադրությունը, ստուգիր, հրապարակիր բլոգում և ուղարկիր էլեկտրոնային հասցեով
. Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին, ի՞նչ սովորեցիր ստեղծագործությունից

16.05.2018

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

 

15.05.2018

. Կարդա՛ «Անուշ» պոեմի նշված հատվածները և երեք հատված (քո ընտրությամբ) սովորիր անգիր

Լրացուցիչ աշխատանք

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

11.05.2018

. Գրի՛ր խոհերդ գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին

9.05.2018

. Կարդա՛ պատմվածքը, բլոգում մեկնաբանիր դրա ասելիքը՝ ներկայացնելով քո վերաբերմունքը Դանիել Պենակի մոտեցմանը

«Կարդալ» բայը չի սիրում հրամայական

Դանիել Պենակ

«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:

 


8.05.2018

Դասարանական աշխատանք

Քո ընտրությամբ՝
. թարգմանական աշխատանք
. ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ բնաբանով

Եթե նոտան ասեր. «Մի նոտայով երաժշտություն չի գրվում», ոչ մի նվագ գոյություն չէր ունենա…
Եթե բառն ասեր. «Մի բառով միտք չի արտահայտվում», գրքեր գոյություն չէին ունենա…
Ինչպես երաժշտությունը յուրաքանչյուր նոտայի կարիքն ունի, ինչպես գիրքը՝ յուրաքանչյուր բառի, նմանապես, մարդկությունը քո կարիքն ունի….

Տանը՝

. Կարդա՛ Համբարձման տոնի մասին տեղեկատվությունը
. Փորձիր հորինել վիճակի երգեր, հրապարակիր բլոգում

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Շատերը Համբարձումը կապում են Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է):

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
Դրանից հետո չամուսնացած աղջիկները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:
Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:
Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն.ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի: Կանայք վաղ առավոտյան, հիվանդություններից ազատվելու նպատակով գետում գաղտնի լոգանք են ընդունում: Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:

Նյութը ՝ Մովսիսյա  Նունեի բլոգից

7.05.2018

Աշխատանք դասարանում և տանը

. Վերհիշի՛ր Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշ՚՚ պոեմի տրված հատվածները
. Հատվածներից առանձնացրու՛ պատմողական, բացականչական, հրամայական, հարցական նախադասությունները
. Հատվածներից առանձնացրու փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը և փորձիր բացատրել
.  Դու՛րս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք
. Քո ընտրությամբ երկու-երեք հատված սովորիր անգիր

2-րդ մաս

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի

 

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

3-րդ մաս

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։
4-րդ մաս

— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

5-րդ մաս

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

6-րդ մաս

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

7-րդ մաս

— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

8-րդ մաս

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,

Ա՛յ սարի սովոր աղջիկ,

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Ով որ քեզ սիրի, աղջիկ,

9-րդ մաս

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։

10-րդ մաս

Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։

Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։

11-րդ մաս

― Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր։

Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,

Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած։

12-րդ մաս

Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին․․․

13-րդ մաս

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

 

 

 

5.05.2018

Դասարանում

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ թավշյա հեղափոխությունը» վերնագրով
. թարգմանություն

Տանը՝

. Անգի՛ր սովորիր Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշը՚՚ պոեմի հետևյալ հատվածը

1-ին մաս

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըոչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։
– Եկե՛ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեո։
Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լոտ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընղիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,

Ափսո՛ս էդ ծով աչքերին…:

4.05.2018

. Գրի՛ր խոհերդ գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին
.  Ծանոթացի՛ր  Համբարձման տոնի մասին տեղեկատվությանը և բլոգում հրապարակիր ռադիո կամ վիդեոնյութ՝ նվիրված տոնին

 

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s