Մայիս ամսվա առաջադրանքներ. 7-րդ դասարան

24.05.2018

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

21.05.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի տվյալ ստեղծագործությունները, գրիր խոհերդ առավել դուր եկածի մասին

Անագե տոկուն զինվորիկը

Թիթեռնիկը

Հովվուհին և ծխնելույզ մաքրողը

18.05.2018

. Կարդա՛ Ռոդարիի տրված ստեղծագործությունները, բլոգում գրիր հավանածդ ստեղծագործության մասին՝ ի՞նչ էր ուզում ասել հեղինակը, դու ի՞նչ հասկացար, ի՞նչ սովորեցիր

. Դու էլ գրիր մի ստեղծագործություն, որի միջոցով քո ընթերցողին կարևոր խորհուրդ կփոխանցես

16-17.05.2018

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

 

15.05.2018

. Կարդա՛ «Անուշ» պոեմի նշված հատվածները և երեք հատված (քո ընտրությամբ) սովորիր անգիր

Լրացուցիչ աշխատանք

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

11.05.2018

. Գրի՛ր խոհերդ գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին
. Կարդա՛ Դանիել Պենակի ստեղծագործությունը, պատրաստվիր քննարկման

«Կարդալ» բայը չի սիրում հրամայական

Դանիել Պենակ

«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:


10.05.2018

Գործնական քերականություն

  1. Լեզու, օդ, երես բազմիմաստ  բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
  2. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված:Օրինակ՝
    մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
    Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
    Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:
    Ա.Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
    Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարկադրիչ:
    Գ.Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:
    3.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:Ա. Ծաղիկ,ուղի, լույս, բույր, պատ…:
    Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:
    Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:

9.05.2018

. Կարդա՛ պատմվածքը, բլոգում մեկնաբանիր դրա ասելիքը, գրիր կարծիքդ թեմայի մասին 

Քեռի Ֆրանցը

Լյուդվիգ Թոմա

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցր գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորր բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբևէ խաղալու, և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որևէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…

Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործր միշտ էլ տհաճ էր ինձ համար։

Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր. վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ դրա համար պիտի  կաշիս քերթեր։ Քեռի Ֆրանցր նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսության։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։

Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետե նա մայրիկիս ասել էր, որ ինքր կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սուր միտք ունի, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պաաճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրր։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրր։ Բայց խնդիրր չէր լուծվամ։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց ե շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։

Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի չորս ստացած  կլինեմ։ Բայց նորից երկուս էի ստացել։ Էջր լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակր կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրր։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։– Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։– Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետե միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնամ դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակր կարող է անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց:

Հաջորդ օրր ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ եմ վերանայել, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլես չի կիրառվամ։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցամ։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնաթյան էին եկել։ Որովհետե քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումր շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումր ամբողջովին սխալ էր։

Մայրս գրեց ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլես ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվներր նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքր շփոթմանքի մեջ է ընկնում այդ պաաճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։


8.05.2018

. Կարդա՛ Համբարձման տոնի մասին տեղեկատվությունը
. Փորձիր հորինել վիճակի երգեր, հրապարակիր բլոգում

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Շատերը Համբարձումը կապում են Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է):

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
Դրանից հետո չամուսնացած աղջիկները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:
Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:
Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն.ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի: Կանայք վաղ առավոտյան, հիվանդություններից ազատվելու նպատակով գետում գաղտնի լոգանք են ընդունում: Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:

Նյութը ՝ Մովսիսյան Նունեի բլոգից

7.05.2018

Աշխատանք դասարանում և տանը

. Վերհիշի՛ր Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշ՚՚ պոեմի տրված հատվածները
. Հատվածներից առանձնացրու՛ պատմողական, բացականչական, հրամայական, հարցական նախադասությունները
. Հատվածներից առանձնացրու փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը և փորձիր բացատրել
.  Դու՛րս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք
. Քո ընտրությամբ երկու-երեք հատված սովորիր անգիր

2-րդ մաս

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի

 

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

3-րդ մաս

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։
4-րդ մաս

— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

5-րդ մաս

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

6-րդ մաս

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

7-րդ մաս

— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

8-րդ մաս

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,

Ա՛յ սարի սովոր աղջիկ,

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Ով որ քեզ սիրի, աղջիկ,

9-րդ մաս

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։

10-րդ մաս

Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։

Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար։

11-րդ մաս

― Բարձըր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՛յ», սարե՛ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՛ր։

Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,

Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած։

12-րդ մաս

Վուշ-վո՜ւշ, Անո՛ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին․․․
Վուշ-վո՜ւշ, Սարո՛, վուշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին․․․

13-րդ մաս

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Դասարանում

. Բլոգում  մեկնաբանիր Օշոյի ասույթները, քո մտքերը գրիր թեմաների մասին.

Սիրիր, և սիրելը քեզ համար թող նույնքան բնական լինի, որքան շնչելը: Եթե դու սիրում ես մարդուն, նրանից ոչինչ մի պահանջիր, հակառակ դեպքում՝՝ դու հենց սկզբից ձեր միջև պատ կկանգնեցնես:

Ոչնչի մի սպասիր: Եթե ինչ-որ բան ստանում ես, շնորհակալ եղիր: Եթե ոչինչ չես ստանում, ուրեմն պետք էլ չէ, որ  ստանաս, դրա անհրաժեշտությունը չկա: Դու իրավունք չունես սպասելու:

. Թարգմանի՛ր Օշոյի առակը.

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

. Ներկայացրու՛ քո կարծիքը առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:


5.05.2018

. Անգի՛ր սովորիր Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշը՚՚ պոեմի հետևյալ հատվածը

1-ին մաս

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըոչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։
– Եկե՛ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեո։
Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լոտ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընղիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,

Ափսո՛ս էդ ծով աչքերին…:

 

4.05.2018

. Գրի՛ր խոհերդ գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին
. Վերանայի՛ր Համբարձման տոնի մասին տեղեկատվությանը և բլոգում հրապարակիր ռադիո կամ վիդեոնյութ՝ նվիրված տոնին

3.05.2018

. Ավարտի՛ր «Իմ թավշյա հեղափոխությունը» վերնագրով ստեղծագործական աշխատանքը
. Եթե բլոգում ունես չտեղադրված տնայիններ, կատարիր, տեղադրիր բլոգում

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s