Առաջադրանքներ (7-11.05.2018)

30776593_2029206374004427_1543144234_n7. 05.2018 

               ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր երևաց աշակերտներին, խոսեց Աստծո
արքայության մասին: Քառասուներորդ օրը նրանց հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ,
վերջին պատգամները տվեց սիրելի աշակերտներին, ապա ձեռքերը դեպի երկինք տարածեց, օրհնեց նրանց և լեռան գագաթից սկսեց համբառնալ երկինք:
Շուտով մի լուսավոր ամպ իջավ և ծածկեց նրան առաքյալների տեսողությունից:
Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց և,
պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի
տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի:
Առնելով մարդկային մեր բնությունը` Քրիստոսն իր գալուստով մաքրեց ու օրհնեց
անեծքով դատապարտված արարածներին: Մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում`
մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո` օդն ու կրակը: Նա մարդկային
բնությունը միավորեց Աստծո Խոսքին: Օրվա շարականը հիշատակում է Համբարձման
դեպքը և ակնարկում նաև Ս. Հոգու գալստյան մասին. «Նստեք Երուսաղեմ քաղաքում,
մինչև որ վերևից զորություն ստանաք»:
Եթե Զատկի տոնին առանձնանանում , զատվում են բնության գույները, ավարտվում
ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու
փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով,
ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության
բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է
գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն,
իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու
բնությունից ակնկալում հատուցում:
Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ
մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում
ունի:

. Կարդա՛, ծանոթացի՛ր Համբարձման մասին նյութին, սովորի՛ր պատմել
. Հարցազրույց ունեցիր տան անդամներից մեկի կամ մի  հարազատների, ընկերների հետ, որի միջոցով փորձիր պարզել, թե մարդիկ ինչ գիտեն այս տոնի մասին, ինչպես են նշել կամ նշում այն (եթե կդժվարանաս ռադիոնյութ պատրաստել, կարող ես պատումի ձևով ներկայացնել, թե տոնի մասին ում հետ ես զրուցել և ինչեր ես պարզել)

8.05.2018

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սև սարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի,
Ով որ քեզ սիրի, աղջիկ,

. Հատվածը Հովհաննես Թումանյանի ՙՙԱնուշը՚՚ պոեմից է: Սովորի՛ր անգիր:
. Հատվածից առանձնացրու մակդիրները և բացատրի՛ր դրանց նշանակությունները

 

9.05.2018

Վիճակի երգ

1. Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

. Սովորի՛ր անգիր այս երգև և համացանցից գտի՛ր ու բացատրի՛ր, թե ի՞նչ է վիճակի երգը, ովքե՞ր, ե՞րբ էին երգում, ի՞նչ նշանակություն ուներ: Կարող ես ընկերներիդ հետ կամ մենակ բնության մեջ  ձայնագրել, հրապարակել բլոգում

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s