Ստամբուլում հրապարակվող հայկական պարբերականներ: Ժամանակ

jamanak-110-634x445

«ԹՎԱՑՅԱԼ ՍԱՀՄԱՆՆԵՐ #2»  նախագծով ուսումնասիրություն

«Ժամանակ» օրաթերթ

էլեկտրոնային տարբերակը՝ jamanak.com
տեսաֆիլմ՝ այստեղ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: 

110 տարի առաջ Կ. Պոլսում սկսեց լույս տեսնել մի օրաթերթ, որ պիտի անխափան ընթացք ունենար և կարճ ընթացքում դառնար պոլսահայ համայնքի առօրյայի անբաժան մասն ու ընկերը: Ստեղծման օրվանից «Ժամանակը» դարձավ ժամանակի շունչը, քայլեց, պատմություն ստեղծեց, վավերագրություն դարձավ և՛ ժամանակի մեջ, և՛ ժամանակից անդին: Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրները, որ Պոլսում հայտնի անհատականություններ էին, հայ կյանքի, թուրքահայ իրականության լավ գիտակներ, հիմնադրեցին մի թերթ, որը ոչ միայն նկարագրում, ներկայացնում էր համայնքի կարևոր իրադարձություններն ու երևույթները, այլև ընթերցողին հաղորդակից դարձնում հայ մտավորականների գրչին ու մտքին: Միսաք Գոչունյանը, կամ ինչպես ընդունված էր նրան դիմել համայնքում՝ Քասիմը, իմաստուն մարդ լինելով՝ իր շուրջ հավաքեց ժամանակի հայ մտավորականների սերուցքին՝ Գրիգոր Զոհրապին, Զապել Եսայանին, Երվանդ Օտյանին, Ռուբեն Սևակին, Վահան Թեքեյանին, Ռուբեն Զարդարյանին, Երուխանին, երևելի շատ այլ այրերի, որ հայեցի կրթում և հայկականություն էին սերմանում հայության մեջ: Պատմում են, որ թերթը տնից տուն է անցել, և առանձնահատուկ եղել նաև նրանով, որ դարձել է պոլսահայ համայքնի բոլոր շերտերի խոսափողը:

«Ժամանակը» միշտ  փորձել է լինել նորարական ու հետաքրքիր: Հպարտությամբ կարելի է նշել, որ հասարակական գործիչ, գործարար Սարգիս Գոչունյանը Թուրքիայի առաջին գովազդային գործակալություններից մեկի հիմնադիրն էր, մի երևույթ, որ դեռևս հատուկ էր միայն եվրոպական զարգացած ազգերին: Նա օժտված է եղել ստեղծագործ ջիղով, գործարար մտածողությամբ և բազմակողմանի զարգացած անհատ է եղել: Դեռևս դար առաջ «Ժամանակը», չզիջելով արևմտյան հայտնի պարբերականներին, հրապարակում էր գովազդներ ու վիճակահանություններ:

Թերթի այսօրվա խմբագիրն ու արտոնատերը՝ Արա Գոչունյանը, լինելով Սարգիս Գոչունյանի ծոռը, շարունակում է կրել այդ ազգասեր ընտանիքի ոչ միայն ազգանունը, այլև ավանդույթները: Այսօր, երբ տպագիր թերթերի դարաշրջանը կարծես թե նահանջում է, նա կարողանում է պահել թերթի որակները՝ ցուցաբերելով նորանոր մոտեցումներ: Թերթն այսօր ունի նաև իր էլեկտրոնային տարբերակը, և jamanak.com կայքի միջոցով մենք ծանթանում ենք պոլսահայ համայնքի առօրյային, եկեղեցական, մշակութային լուրերին: Պարբերականը մշտապես անդրադառնում է Հայաստանում ընթացող իրադարձություններին. 1988-ի երկրաշարժը, անկախացումը, Արցախյան հերոսամարտը պատշաճ լուսաբանվել են թերթի էջերում, և այսօր էլ բազում հայաստանյան լուրեր  տպագրվում են «Ժամանակում»:  Գոչունյանները արդեն 110 տարի հավատարիմ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին:

Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր, Իմ գործունեությունը, Լրագրության ընտրության խումբ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s