Նշում ենք պոեզիայի համաշխարհային օրը

d5aad5bad5bfd5b8d5b2-d5a3d5abd680d5bcՃամփորդության օրը՝ մարտի 21

Ճամփորդության նպատակը՝ մասնակցել «Գրանիշ գրական համայնք»-ի կազմակերպած պոեզիայի տոնին, թափառումներ և ընթերցումներ երևանում

Ճամփորդության երթուղին՝ Սարյանի այգի-Թումանյան փողոց («The Club» ակումբ)

 

Ճամփորդության պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան

Արդյունքում՝  լուսաբանումներ սովորողների բլոգներում, միջին դպրոցի ենթակայքում, ռադիոնյութ

Մասնակիցներ՝ 

Մարիետա Դալալյան
Անահիտ Չրաղլյան
Ինգա Առաքելյան
Մարկ Միկաիլ
Լիլիկ Երիմյան

Միջոցառման ընթացքում հենց հեղինակների կատարմամբ կլսենք Ներսես Աթաբեկյանի, Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի, Կարեն Անտաշյանի և Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները, որոնք կուղեկցվեն երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս Միրզոյանի, Միքայել Ոսկանյանի երաժշտական ազատ իմպրովիզացիաներով: Կվայելենք նաև հրաշալի երգչուհի Գայանե Ավդալյանի կատարումները:

Հրավերը՝ այստեղ

Պոեզիան վերահաստատում է մեր մարդկային նույնական էությունը՝ բացահայտելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները: Պոեզիան բանավոր ավանդույթի կարևոր մասն է կազմում և դարեր շարունակ կարողացել է փոխանցել տարբեր մշակույթների ամենանվիրական արժեքները:

Մարտի 21-ը նշելով որպես Պոեզիայի համաշխարհային օր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է պոեզիայի այն եզակի էությունը, որով նա գրավում է մարդկային մտքի ստեղծարար ոգին:

Մարտի 21-ը որպես Պոեզիայի համաշխարհային օր նշելու որոշումն ընդունվել է 1999 թվականին Փարիզում կայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ:

Օրվա հիմնական առաքելությունն է բանաստեղծական արտահայտման միջոցով լեզվական բազմազանության պահպանումը և վտանգված լեզուներին լսելի դարձնելու հնարավորությունը:

Պոեզիայի համաշխարհային օրը նաև նպատակ ունի աջակցել բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի հանրայնացմանը, պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի՝ ինչպես, օրինակ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն, երկխոսության կայացմանը: Տոնը ձգտում է աջակցել փոքր հրատարակիչներին՝ ստեղծելով գրականության և պոեզիայի գրավիչ կերպար հանրային տեղեկատվական դաշտում, որպեսզի այն այլս չդիտարկվի որպես արվեստի հնացող ճյուղ:

Այս նյութը հրատարակվել է Ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s