Մարտ ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Ուսումնական գարուն

Սիրելի՛ սովորող, արձակուրդային օրերի ընթացքում առաջարկում եմ ընթերցել Մուրացանի    «Նոյի ագռավը » պատմվածքը, բլոգում գրել խոհերը պատմվածքի մասին և պատրաստվել քննարկման:

Տնային աշխատանք (21.03.2018)

. Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: Քո ընտրությամբ ընթերցի՛ր սիրելի գրողի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր, հրապարակի՛ր բլոգում
.   Շարունակում ենք նախագծով աշխատել. կատարի՛ր քո ընտրությամբ նախագծային աշխատանք, տեղադրի՛ր բլոգում

Դասարանական աշխատանք

Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

. Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասու-
թյուններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

 

Տնային աշխատանք (20.03.2018)
. Դիտի՛ր Ծաղկազարդին նվիրված տեսանյութը
. Կրկնի՛ր ածական խոսքի մասը: Կարդա՛ դասարանական աշխատանքը:
. Դո՛ւրս գրիր ածականները. դրանցից երեքը գործածի՛ր
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Վահագն Դավթյան

. Կապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ
Օր՝ ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-
մորը սիրող-
մարդկանց ատող-
միշտ փթթած-
միրգ տվող-
նոր տնկած-
շահույթ բերող-
ինչքից զուրկ-
ջուր տանող-
ոսկուց ձուլված-
շատ շնորհներ ունեցող-
նվեր տվող-

Տնային աշխատանք (19.03.2018)

. Ավարտի՛ր դասարանում կատարած աշխատանքդ
. Ծանոթացի՛ր Ծաղկազարդի տոնին: Ռադիոնյութի, վիդեոնյութի, հարցազրույցի կամ քո ընտրությամբ ձևով ներկայացրու տոնը

Ծաղկազարդ
Ծաղկազարդ կամ Ծառզարդար
Ծաղկազարդ
Տիրոջ մուտքը երուսաղեմ

Տնային աշխատանք (16.03.2018)

.Գրի՛ր գրադարանում ընթերցած գրքի մասին

Որոշյալ և անորոշ առումներ

Գոյականի առումը կամ առկայացման կարգը ցույց է տալիս խոսքային տվյալ
իրադրությունում գոյականի հայտնի կամ անհայտ լինելը։ Բերենք հետևյալ նա-
խադասությունները. Մի մարդ եկավ։ Գիրք կարդացի։ Գիրքը կարդացի։ Նախա-
դասություններից առաջինում եկած մարդը տվյալ դեպքում անհայտ, անորոշ է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար, երկրորդում խոսողը նկատի ունի այնպիսի գիրք,
որը խոսակցին է անհայտ, իսկ երրորդում նկատի ունի այնպիսի գիրք, որի մասին
գիտեն և՛ ինքը, և՛ խոսակիցը։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսող կողմերի համար
առարկայի հայտնի, որոշակի լինելը դրսևորվում է երեք հարաբերությամբ. ա)
առարկան անհայտ, անորոշ է խոսողի և խոսակցի համար. բ) առարկան որոշակի
է խոսողի համար, բայց անորոշ՝ խոսակցի համար. գ) առարկան որոշակի է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար։ Սրա հիման վրա էլ առանձնացվում են գոյականի
որոշյալ և անորոշ առումները։ Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս
տվյալ դեպքում խոսողին և խոսակցին հայտնի առարկաներ, իսկ անորոշ
առումով գոյականները՝ անհայտ առարկաներ։ Սակայն որոշյալ առումով գոյա-
կանները կարող են ցույց տալ նաև տվյալ առարկայի տեսակն ընդհանրապես։
Օրինակ՝ Մեր պարտեզում աճող ճերմակ վարդը բացվել է նախադասության մեջ
վարդը ներկայացվում է որպես խոսող կողմերին հայտնի առարկա, իսկ Վարդը
գեղեցիկ ծաղիկ է նախադասության մեջ վարդ-ը ցույց է տալիս ծաղկի այդ տե-
սակն ընդհանրապես։
Անորոշ առումով գոյականները քերականական մասնիկներ չեն ստանում
(օրինակ՝ տուն)։ Դրանց հետ կարող է գործածվել մի անորոշ դերանունը (օրինակ՝
մի տուն)։ Մի բառի հետ գոյականները դրվում են եզակի թվով։
Որոշյալ առումն արտահայտվում է ն, ը որոշիչ հոդերի միջոցով, օրինակ՝
տունը տունն։
ա) Եթե բառն ավարտվում է ձայնավորով, ապա պարտադիր ստանում է ն
հոդը, ինչպես այգին, առուն, բարդին, երեկոն, կատուն։
բ) Եթե բառն ավարտվում է բաղաձայնով, և նրան հաջորդող բառն էլ սկսվում
է բաղաձայնով, ապա պարտադիր գործածվում է ը հոդը, օրինակ՝ Բերքը շատ է։
Բերքը որակյալ է։
գ) Եթե բառն ավարտվում է բաղաձայնով, իսկ հաջորդ բառն սկսվում է
ձայնավորով, մեծ մասամբ դրվում է և նախընտրելի է ն հոդը, սակայն կարող է
գործածվել նաև ը հոդը, օրինակ՝ Բերքն առատ է։ Բերքը առատ է։ Այս դեպքում
կարևոր են տրամաբանական շեշտի դիրքը և խոսքի տեմպը, քանի որ ն և ը
որոշիչ հոդերից յուրաքանչյուրի գործածության դեպքում արտասանական
տարբեր դադարներ են լինում։
Պետք է հաշվի առնել, որ նկատի է առնվում հաջորդող բառի սկզբնա-
հնչյունը, այլ ոչ թե սկզբնատառը։ Օրինակ՝ պետք է ասել Աշակերտը եկավ, քանի
որ եկավ բառն սկսվում է յ հնչյունով։ Նույն պատճառով էլ ճիշտ է Ֆիլմն սկսվեց
նախադասության մեջ ֆիլմ բառի ն հոդով գործածությունը, քանի որ սկսվել բառի
սկզբում կա գաղտնավանկի ը, այսինքն՝ ձայնավոր (որը կարող է գրվել տո-
ղադարձի կամ վանկատման ժամանակ)։
Որոշ բառաձևեր որոշիչ հոդ չեն ստանում, օրինակ՝ մարդիկ, կանայք,
տիկնայք, պարոնայք, անձինք, այլք։ Որոշիչ հոդ չեն ստանում նաև -անք, -ենք, –
ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն,
գերդաստան են ցույց տալիս (օրինակ՝ Վարդանանք, Արշակենք, ձերոնք,
Վեդունք), ինչպես նաև –ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված այն բառերը, որոնք
ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ (օրինակ՝ գյուղացիք,
քաղաքացիք)։
Ը և ն հոդերից բացի՝ կան նաև ս և դ հոդերը։
Ս, դ, ն (ը) հոդերը կարող են արտահայտել ստացական իմաստ, այսինքն՝
ցույց տալ պատկանելություն, ինչպես՝ գիրքս (իմ գիրքը), գիրքդ (քո գիրքը),
գիրքն(ը) (նրա գիրքը)։
Ս, դ հոդերը կարող են ունենալ նաև դիմորոշ գործառույթ, այսինքն՝ հա-
ղորդել առաջին կամ երկրորդ դեմքի իմաստ, ինչպես՝ ես՝ ուսանողս, դու՝
ուսանողդ։
Ս հոդը կարող է արտահայտել նաև ցուցականություն, այսինքն՝ արտա-
հայտել այս դերանվան իմաստը, ինչպես՝ Օրերս (այս օրերին) վերադարձել է
մայրաքաղաքից։ Վերջիններս կարողացան հաղթել մրցույթում։


Առանձին սյունակներով դո՛ւրս գրիր որոշյալ և անորոշ առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկու-
թյուններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Տնային աշխատանք (14.03.2018)

. խմբային աշխատանքը ուժի մեջ է

. Չարենցի մասին՝ 

Հավերժ Չարենց
Չարենցն էր
Եղիշե Չարենց. պոետ քաղաքացին
Արփենիկ Չարենց․ Հուշեր հայրիկիս մասին
« Չարենցը լեգենդ էր». Մարտիրոս Սարյանը` Եղիշե Չարենցի մասին
Չարենցի իրերը
Ռուբեն Զարյանի հուշերը Եղ․ Չարենցի մասին

. Ռուբայաթներ՝ http://armenianhouse.org/charents/yerker/20-rubayat.html
Ռուբայաթի մասին
. Սիմվոլիզմ գրական ուղղությունը

. «Տեսիլաժամեր» շարքը
. «Իրիկունը» շարքը
. «Առավոտ» շարքը
. «Տաղարան» ժողովածու:

. Ընդգծի՛ր 5 գոյական, որոնք հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ

ա. հորեղբայր, արծվաբույն, ծառաբուն, հրացան, վագր, քանքար, ասուլիս, հողամաս, վիրաբույժ, աշխատավարձ
բ. ազդր, խաչակիր, նորածին, ընչացք, մեղվաբույծ, եզր, նախամարդ, սարսուռ, ձեռնափայտ, անասնակեր
գ. մանկավարժ, գործարք, փաքրատառ, գրահիր, պահանջատեր, աշխատատեղ, սարալանջ, ջրավազան, արժեթուղթ, նիզակակիր
դ. ականջօղ, թումբ, գինետուն, թանաքաբիծ, լեռնագնաց, ժամագործ, ուցափեղկ, օրենսդիր, վարկառու, կարմրախայտ

Տնային աշխատանք (12.03.2018)

. Շարունակի՛ր դասարանական խմբային աշխատանքը
. Եղիշե Չարենցի ծննդյանը նվիրված՝ կարդա՛, վերհիշի՛ր հետևյալ ստեղծագործությունները: Որևէ մեը, որ չգիտես, սովորիր անգիր՝ Չարենց

Դասարանական աշխատանք 

. Չարենցի մասին՝ 

Հավերժ Չարենց
Չարենցն էր
Եղիշե Չարենց. պոետ քաղաքացին
Արփենիկ Չարենց․ Հուշեր հայրիկիս մասին
« Չարենցը լեգենդ էր». Մարտիրոս Սարյանը` Եղիշե Չարենցի մասին
Չարենցի իրերը
Ռուբեն Զարյանի հուշերը Եղ․ Չարենցի մասին

. Ռուբայաթներ՝ http://armenianhouse.org/charents/yerker/20-rubayat.html
Ռուբայաթի մասին
. Սիմվոլիզմ գրական ուղղությունը

. «Տեսիլաժամեր» շարքը
. «Իրիկունը» շարքը
. «Առավոտ» շարքը
. «Տաղարան» ժողովածու:

 

Տնային աշխատանք (7.03.2018)

. Ավարտի՛ր մորը նվիրված ստեղծագործական աշխատանքդ և տեղադրիր բլոգում
. Հանգստյան օրերին դիտի՛ր «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմը: Բլոգումդ գրիր զգացողություններիդ մասին և թե ինչն առավել շատ քեզ դուր եկավ, ինչ նոր ու հետաքրքիր տեղեկություններ իմացար Չարենցի Մասին:

Տնային աշխատանք (6.03.2018)

Հովհ․ Թումանյանի «Անուշը» պոեմից անգի՛ր սովորիր նախերգանքը կամ քո ընտրությամբ հատված
. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

Տնային աշխատանք (5.03.2018)

. Վերլուծի՛ր Հովհ․ Թումանյանի «Անուշը» պոեմը՝անդրադառնալով ամեն երգին առանձին: Անդրադարձի՛ր սիրո թեմային, ծեսերին, նահապետական գյուղի ադաթներին ու սովորույթներին, Անուշի, Սարոյի, Մոսիի կերպարներին:
  . Կատարի՛ր թեստը: Սովորի՛ր Անծանոթ բառերի նշանակությունն ու դրանց գրությունը:

1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում է 

1) դող-րոցք, առ-ջ, այժմ-ական, հանրաքվ-

2) ան-ական, ելև-ջ, հյուսկ-ն, ոստր-

3) հն-աբան, մանր-, ա-կ, -րեբունի

4) լուս-ղ, աշտ-, վայր-ջք, քր-ական

 

2.Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է

1) հն-բանական, -տիչ, չ-ինք, Սևանհ-կ

2) ջր-ջք, մանր-ածին, առօր-ական, երբև-

3) ան-անալ, Մանու-լ, գոմ-շ, այգե-տ

4) ինչև-, նախօր-, ամենա-ժան, լուսն-ջք

3. Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է

1) ամենա-ական, քրիստոն-ություն, երբևից-, ինչև-

2) հն-աբան, պատն-շ, չ-ինք, առ-ջաթել

3) եղ-րերգ, ափ-ափ, չ-նք, լայն-կրան

4) դող-րոցք, Հրազդանհ-կ, չ-ի, ան-

 

4. Որ շարքի բոլոր բառերում է գրվում ե

1) չ-ղյալ, ան-րկբա, ակն-րև, ովև-

2) րոպ-ական, հր-շ, ան-ություն, կինո-կրան

3) մանր-աբան, ելև-ջ, քր-ածին, երբիևից-

4) օրըստօր-, գետ-զր, միջօր-ական, թ-ական

5. Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ

1) -թյակ, տն-րեն, օրըստ-րե, օր-ր

2) աման-րյա, քնքշ-րոր, բաց-թյա, թիկն-թոց

3) բար-րություն, ջր-րհնեք, հ-գուտ, հ-դս ցնդել

4) հանապազ-րդ, բն-րրան, նախ-րե, ամեն-րյա

 

 

Տնային աշխատանք (2.03.2018)

. Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին
. Կարդա՛ Հովհ․ Թումանյանի «Անուշը» պոեմը : Պատրաստվի՛ր քննարկման: 
. Ստեղծագործությունից դուրս գրիր անծանոթ բառերը, գտիր դրանց բացատրությունները:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s