Մարտ ամսվա առաջադրանքներ. 7-րդ դասարան

ՈՒսումնական գարուն

Սիրելի՛ սովորող, արձակուրդային օրերի ընթացքում առաջարկում եմ ընթերցել Մուրացանի «Հասարակաց որդեգիրը»  պատմվածքը, բլոգում գրել խոհերը պատմվածքի մասին և պատրաստվել քննարկման:

Տնային աշխատանք (22.03.2018)

. Շարունակում ենք նախագծով աշխատել. ավարտի՛ր դասարանում սկսած աշխատանքդ, հրապարակի՛ր բլոգում
. Սովորի՛ր անգիր

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Տնային աշխատանք (21.03.2018)

. Շարունակում ենք նախագծով աշխատել. կատարի՛ր քո ընտրությամբ նախագծային աշխատանք, տեղադրի՛ր բլոգում
. Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է: Քո ընտրությամբ ընթերցի՛ր սիրելի գրողի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր, հրապարակի՛ր բլոգում

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

. Ընդգծի՛ր անորոշ երեք դերանուն
1. մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով
2. իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից
3. մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ-որ

. Ընդգծի՛ր ժխտական երեք դերանուն
1. մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից
2. ոչնչով, ոմանց, ինչ-ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

Տնային աշխատանք (20.03.2018)

.Դիտի՛ր Ծաղկազարդին նվիրված տեսանյութը
. Ավարտի՛ր դասարանում կատարած նախագծային աշխատանքը, կարգի՛ բեր, հրապարակի՛ր բլոգում

Տնային աշխատանք (19.03.2018)

. Ծանոթացի՛ր Ծաղկազարդի տոնին: Ռադիոնյութի, վիդեոնյութի, հարցազրույցի կամ քո ընտրությամբ ձևով ներկայացրու տոնը
Ծաղկազարդ
Ծաղկազարդ կամ Ծառզարդար
Ծաղկազարդ
Տիրոջ մուտքը երուսաղեմ

Փոխադարձ դերանուններ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս իրար փոխադարձաբար կապված
անձեր, առարկաներ, երևույթներ։ Փոխադարձ դերանուններն են իրար (իրարու),
միմյանց, մեկմեկու (մեկմեկի)։ Սրանք չունեն եզակի թիվ, որովհետև ցույց են տա-
լիս իրար կապված մեկից ավելի իրողություններ։ Չունեն նաև ուղղական հոլով։
Փոխադարձ դերանունները հոլովվում են հետևյալ ձևով։
Ուղղական — — —
Սեռական իրար միմյանց մեկմեկու
Տրական իրար միմյանց մեկմեկու
Հայցական իրար միմյանց մեկմեկու
Բացառական իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական իրարում միմյանցում մեկմեկում

Հարցական դերանուններ
Հարցական դերանուններն արտահայտում են խոսողի հարցումը որևէ իրողու-
թյան մասին։ Հարցական դերանուններից են՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞ւր, ո՞ր, որտե՞ղ,
ինչպիսի՞, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ, ինչպե՞ս, որքա՞ն և այլն։ Հարցա-
կան դերանուների մի մասը չի հոլովվում, իսկ մյուս մասը հոլովվում է գոյականների
նման (օրինակ՝ ի՞նչ-ինչի՞-ինչի՞ն-ի՞նչ-ինչի՞ց-ինչո՞վ-ինչո՞ւմ)։ Յուրահատուկ հոլովում
ունի ո՞վ դերանունը։ Այն ունի եզակի (ո՞վ) և հոգնակի (ովքե՞ր) թվեր, սակայն
հոլովվում է մեկ՝ եզակի ձևով, որը գործածվում է և՛ եզակիի, և՛ հոգնակիի համար։
Սեռական հոլովից սկսած՝ անձնական և որոշ ցուցական դերանունների նման փոխ-
վում է ամբողջ հիմքը, սակայն, ի տարբերություն դրանց, այս դերանունը սեռական և
տրական հոլովների համար տարբերակված ձևեր չունի։
Հոլովը Եզակի Հոգնակի
Ուղղական ո՞վ ովքե՞ր
Սեռական ո՞ւմ (ո՞ւմ)
Տրական ո՞ւմ (ո՞ւմ)
Հայցական ո՞ւմ (ո՞ւմ)
Բացառական ումի՞ց (ումի՞ց)
Գործիական ումո՞վ (ումո՞վ)
Ներգոյական — —
Հարաբերական դերանուններ
Հարաբերական դերանունները ձևով նույն հարցական դերանուններն են,
սակայն ոչ թե հարցում են արտահայտում, այլ ստորադաս և գերադաս նախադա-
սությունները տարբեր հարաբերություններով կապում են իրար օրինակ՝ Նա
կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։ Աշխատանքը կատարեց այնպես,
ինչպես պահանջել էին։ Շենքը կառուցեցին այնտեղ որտեղ նախկինում ամայի
տարածություն էր։ Հետևաբար հարաբերական դերանունների վրա հարցական
նշան չի դրվում։ Իրենց քերականական հատկանիշներով (հոլով, թիվ) հարա-
բերական դերանունները չեն տարբերվում հարցականներից։

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական․

  •  ով, ինչ, երբ, սույն
  • ողջ, քանի, ինչու, որ
  • որտեղ, քանի, ինչպես, ինչու
  •  իրար, որերորդ, քանիսը, այ։

Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Լրացուցիչ աշխատանք
Դիտի՛ր դերանունների մասին հոլովակը

Տնային աշխատանք (16.03.2018)

. Սովորի՛ր փոխադարձ դերանունը
. Ընդգծի՛ր փոխադարձ երեք դերանուն
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին մեկմեկի ոչնչով, միմյանցով

. Գտի՛ր փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան

. Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

Լրացուցիչ աշխատանք
. կարդա Եղիշե Չարենցի ստեղծագործություններից, ձայնագրիր և հրապարակիր բլոգում
. հարցազրույց վարիր նվիրված եղիշե Չարենցին

Տնային աշխատանք (14.03.2018)

. Վերանայի՛ր անձնական և ցուցական դերանունները (կարող ես դիտել այս հոլովակը)
. Գտի՛ր դերանունները և որոշիր՛ր դրանց թիվն ու դեմքը

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:

. Ընդգծի՛ր անձնական երեք դերանուն

ա. մյուս, ես, ինքը, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

. Ընդգծի՛ր ցուցական երեք դերանուն

ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

Տնային աշխատանք (12.03.2018)

. Եղիշե Չարենցի ծննդյանը նվիրված՝ կարդա՛, վերհիշի՛ր հետևյալ ստեղծագործությունները: Որևէ մեը, որ չգիտես, սովորիր անգիր՝ Չարենց

Տնային աշխատանք (7.03.2018)

. Ավարտի՛ր մորը նվիրված ստեղծագործական աշխատանքդ և տեղադրիր բլոգում
. Հանգստյան օրերին դիտի՛ր «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմը: Բլոգումդ գրիր զգացողություններիդ մասին և թե ինչն առավել շատ քեզ դուր եկավ, ինչ նոր ու հետաքրքիր տեղեկություններ իմացար Չարենցի Մասին:

Տնային աշխատանք (6.03.2018)

. Սովորի՛ր անգիր Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը
. Բանաստեղծությունից դու՛րս գրիր պատկերավորման միջոցները
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նույն թեմայով և դու էլ պատմիր քո հայրենիքի մասին:

 Տնային աշխատանք (5.03.2018)

. Սիրելի՛ սովորող, այս շաբաթվանից սկսում ենք  ընթերցել Եղիշե Չարենց: Ծանոթացի՛ր Եղիշե Չարենցի կյանքին:Առավել հետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ:
. Կատարի՛ր թեստը: Սովորի՛ր Անծանոթ բառերի նշանակությունն ու դրանց գրությունը:

1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում է 

1) դող-րոցք, առ-ջ, այժմ-ական, հանրաքվ-

2) ան-ական, ելև-ջ, հյուսկ-ն, ոստր-

3) հն-աբան, մանր-, ա-կ, -րեբունի

4) լուս-ղ, աշտ-, վայր-ջք, քր-ական

 

2.Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է

1) հն-բանական, -տիչ, չ-ինք, Սևանհ-կ

2) ջր-ջք, մանր-ածին, առօր-ական, երբև-

3) ան-անալ, Մանու-լ, գոմ-շ, այգե-տ

4) ինչև-, նախօր-, ամենա-ժան, լուսն-ջք

3. Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է

1) ամենա-ական, քրիստոն-ություն, երբևից-, ինչև-

2) հն-աբան, պատն-շ, չ-ինք, առ-ջաթել

3) եղ-րերգ, ափ-ափ, չ-նք, լայն-կրան

4) դող-րոցք, Հրազդանհ-կ, չ-ի, ան-

 

4. Որ շարքի բոլոր բառերում է գրվում ե

1) չ-ղյալ, ան-րկբա, ակն-րև, ովև-

2) րոպ-ական, հր-շ, ան-ություն, կինո-կրան

3) մանր-աբան, ելև-ջ, քր-ածին, երբիևից-

4) օրըստօր-, գետ-զր, միջօր-ական, թ-ական

5. Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ

1) -թյակ, տն-րեն, օրըստ-րե, օր-ր

2) աման-րյա, քնքշ-րոր, բաց-թյա, թիկն-թոց

3) բար-րություն, ջր-րհնեք, հ-գուտ, հ-դս ցնդել

4) հանապազ-րդ, բն-րրան, նախ-րե, ամեն-րյա

Տնային աշխատանք (3 .03.2018)

. Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին
. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի հետևյալ ստեղծագործությունները և առավել հավանածդ ստեղծագործության մասին գրիր խոհերդ՝ ինչու՞ դուր եկավ, հատկապես ինչը դուր եկավ, ինչու՞ խորհուրդ կտաս կարդալ:

«Հսկան»

«Արտույտի երգը»

«Էսպես չի մնա»

Տնային աշխատանք (1.03.2018)

. Ավարտի՛ր գարնան գալուն նվիրված ստեղծագործական պատումդ, հրապարակիր բլոգում:
. Կարդա՛ Սամվել Մարտիրոսյանի «Պոչը» հեքիաթը: Մտածի՛ր ասելիքի մասին:

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s