Նկարիչներ

Թորոս Ռոսլին

220px-Roslin_statue_(Matenadaran)_-_crop.jpg

13-րդ դարի երկրորդ կեսի մանրանկարիչ և գրիչ է: Ապրել և ստեղծագործել է Կիլիկիայի հայկական թագավորության Հռոմկլա բերդաքաղաքում 700 տարի առաջ: Թորոս Ռոսլինը համաշխարհային մանրանկարչության պատմության մեջ առաջին նկարիչներից մեկն էր, որ կրոնին նվիրված մանրանկարներում պատկերեց ոչ թե հորինված, այլ իրական մարդկանց: Մեզ են հասել նրա ծաղկած յոթ ձեռագիր մատյաններ, որոնցից հինգը գենց ինքն է արտագրել: Այդ յոթից մեկը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, չորսը՝ Երուսաղեմում, մեկը՝  Թուրքիայում, մեկը՝ ԱՄՆ-ում:

roslin5.jpgպ.jpgկ.jpgգ.jpgլ.jpg

Թորոս Ռոսլինի ձևվորված մատյանները մանրանկարչության իսկական գլուխգործոցներ են: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում ամենանրբին արվեստով: Մագաղաթի վրա նրա գեղազարդած խորաններն ու լուսանցազարդերը, միահյուսված զանազան տեսարաններով, ապշշեցնում ու հիացնում էին դիտողին:  Նրա մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տաճար է մանրակերտում: Նա սիրում էր կապույտ գույնը: Սյուների կապույտ շերտեր, կապույտ նախշեր, կապույտ թիկնոցներ, կապույտ գետեր:

Թորոս Ռոսլինը կապված է եղել պալատական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր Լևոն III-ի երկու դիմանկարները։ Առաջիը նրան պատկերում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը Կեռան թագուհու հետ հարսանյաց հանդեսին: Թորոս Ռոսլին ձեռագրեր է նկարազարդել Հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:

Մատենադարանի մուտքի առաջ կանգնեցված քարե վեց արձաններից մեկը Թորոս Ռոսլինի արձանն է:

Հովհաննես Այվազովսկի

181162.jpg

«Ծովն իմ կյանքն է»,- խոստովանում էր Իվան Այվազովսկին՝ անգերազանց ծովանկարիչ, որի մասին գիտեն բոլորը, նույնիսկ մարդիկ, որոնք շատ հեռու են արվեստից: Վարպետ, որի կտավներում ծովը կենդանի է՝ արևով ողողված, հանդարտ, խիստ կամ ալեկոծված: «Բախտը ժպտաց ինձ»,- կյանքի ավարտին ասում էր մեծ նկարիչը: Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:

Այվազովսկու հարազատ Թեոդոսիայում մինչ օրս կենսունակ են լեգենդները տղայի մասին, որն ածուխի կտորով նկարներ էր անում հայկական թաղամասի տների ճերմակ պատերին:

Ինչպես պատմում է առասպելը, քաղաքապետ Ալեքսանդր Կազնաչեևը դանդաղ զբոսնելով Թեոդոսիայի հանգիստ փողոցներով, հանկարծ ապշեց զարմանքից: Տան սպիտակ պատի վրա սովորական ածուխով մի զարմանալի բնապատկեր էր նկարված՝ հին ամրոցի փլատակները, որոնք հեքիաթային պալատ էին հիշեցնում, կողքում՝ ալեկոծված ծովն էր, որի ճերմակ փրփուրի տակ երևում էին հնադարյա քարերը: Եվ ավելի շատ զարմացավ՝ տեսնելով, թե ով է այդ հրաշքի հեղինակը… Տան մոտ կանգնած 8-ամյա տղան ավարտում էր բնապատկերը, որն իր վարպետությամբ համեմատելի էր պրոֆեսիոնալ նկարչի գործի հետ:

photo_181162_6bfeb3a4e.jpg

 

 

Այվազովսկու մանկությունն անցել է աղքատության մեջ, սակայն նրա տաղանդն աննկատ չմնաց: Կազնաչեևի աջակցությամբ տաղանդավոր տղան 1831-ին ընդունվեց գիմնազիա, իսկ հետո՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որն Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով: Իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար արժանանալով պարգևների, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպա։ Գարնանը նա վերադարձավ Թեոդոսիա, որտեղ արհեստանոց բացեց ու սկսեց աշխատել:

1840-ին ակադեմիան նրան գործուղեց արտասահման` կատարելագործվելու. նա եղավ Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցեց ցուցահանդեսների, արժանացավ համընդհանուր ճանաչման:

Այս լեգենդն Այվազովսկու համաշխարհային փառքի մասին է.

Այվազովսկին էտյուդներ էր անում Իսպանիայում ծովի ափին: Սակայն, այդ ժամանակ Իսպանիայում գահի երկու հավակնորդների միջև դաժան պատերազմ էր: Տեսնելով, որ ծովի ափին նստած է նկարիչը, երկու կողմերի առաջնորդները, որոնք պատրաստ էին արյունահեղության, հետաքրքրվեցին, թե ով է նա: Իմանալով, որ Այվազովսկին է, կողմերի երկուստեք համաձայնությամբ, ճակատամարտը տեղափոխվեց այլ տեղանք, որպեսզի մեծն նկարչին չխանգարեն:

800px-Devjatyj-val.jpg

Նրա կտավները մեծ հետաքրքրություն էին առաջացնում: Այվազովսկուն ողջունում էին Իտալիայում ապրող գրող Գոգոլը, նկարիչ Իվանովը, Պետեբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Իորդանը, հայտնի անգլիացի ծովանկարիչ Ջ. Թըրները:

Բեռլինում մեծ ծովանկարչի ցուցահանդեսն էր: Հանդիսատեսը ցնցված էր նրա գեղանկարների անսովոր երանգներով: Մամուլում միանգամից ենթադրություններ հայտնվեցին, որոնք փորձում էին բացատրել այդ հրաշագեղ էֆեկետները: Ոմանք գրում էին, թե Այվազովսկու նկարներն արհեստականորեն լուսավորվում են ինչ-որ տեղ թաքնված մոմերով: Մյուս «մասնագետներն» Այվազովսկու գեղանկարչության ազդեցության ուժը բացատրում էին նրանով, թե նկարչի մայրը, իբր, խուլ ու համր է, ուստի բնությունը լսողության պակասը հատուցել է գույնի զարմանալի զգացողությամբ, որը սովորական մարդկանց անհասանելի է:

1844-ին, արտերկրում 4 տարի մնալուց հետո, Այվազովսկին վերադարձավ հայրենիք արդեն որպես ճանաչված վարպետ, Հռոմի, Փարիզի ու Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս: Վերադարձից հետո նա դարձավ Պետերբուրգի ակադեմիայի ակադեմիկոս, նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845-ից մշտապես բնակվում էր Թեոդոսիայում, ստեղծում 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ»՝ 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը»՝ 1859), պաշարված Սևաստոպոլում բացեց ցուցահանդես, նաև ոգևորում ու օգնում էր քաղաքի պաշտպաններին:

Այվազովսկին շրջագայում էր նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, 1868-ին ուղևորվում է Կովկաս. նա ստեղծել էր լեռնային բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլ գործեր: 1869-ին Թիֆլիսում բացեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, ստեղծեց իր «Ինքնանկարը»: 1890-ականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն արտահայտեց ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակում էր Ղրիմ փախած հայ գաղթականներին:

Այվազովսկին մի քանի պատկեր էր նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով էր պարգևատրել Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականներին հայերի կոտորածներ էին, նկարիչը թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և նետեց ծովը։

photo_181162_cadee88ca.jpg

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այվազովսկու գործերն աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով:

Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Նա ոչ միայն իր կտավներով փառաբանում էր քաղաքը, այլև մկրտում բնակիչների երեխաներին, ամուսնացնում օժիտ չունեցող աղջիկներին, ֆինանսավորում հուղարկավորությունները… Բացի այդ Այվազովսկու միջոցներով քաղաքն ունեցավ ջրագիծ ու երկաթուղի, հիանալի շատրվան: Զարմանալի չէ, որ ամեն մի առիթով քաղաքի բնակիչներն իրենց բարերարի տունը պատում էին ծաղիկներով, որոնք այդտեղ էին բերում սայլերով:

Այվազովսկու անունով է կոչվում Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգին: Երևանում և Թեոդոսիայում նրա հուշարձանները կան:

Առասպելներից մեկն էլ պատմում է, որ նկարիչ Արխիպ Կուինջին Այվազովսկու աշակերտներից էր: Իրոք, 13-ամյա պատանին 1855-ին Մարիուպոլից եկավ Թեոդոսիա, սակայն Այվազովսկու արհեստանոցում նա ոչնչով աչքի չընկավ, Կուինջին նույնիսկ ներկերը խառնել չգիտեր: Նրա ուսուցումն ավարտվեց ցանկապատը ներկելով ու վարպետի խորհրդով՝ երբեք չզբաղվել գեղանկարչությամբ:

Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մրկտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց՝ անմահ հիշատակ»:

Մարտիրոս Սարյան

hqdefault

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29 – ին Ռուսաստանում,   Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր  Նախիջևան քաղաքում (այժմ`  Դոնի  Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին  վերաբնակվել  միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով  անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին  Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:
Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:

Մարտիրոս Սարյանը կարծում էր, որ բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ։ Սարյանը բնությունը ներկայացնում էր իր ամբողջ գունապնակով` վառ ու հիասքանչ։

«Ես չգիտեմ, թե երբ է իմ մեջ ծնվել նկարիչը։ Հնարավոր է` այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի մեր տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»,- մի առիթով ասել է Սարյանը։

4
Մարտիրոս Սարյանը համոզված էր, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Նրա մեծ սերը եղել է մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը, նրա խոսքով, արտահայտվել է արվեստի միջոցով։

«Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ տեսել եմ իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու բաց կլինի։ Ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է հայ մեծանուն նկարիչը։

Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունները առաջացրին Արևելքի նկատմամբ մեծ հետաքրքրություն, ինչը երևում է նրա նկարներում: Արևելյան փողոցների ամենօրյա կյանքը Սարյանի համար դառնում է գեղանկարչական հայտնությունների հիմք: «Պոլսում ապրեցի համարյա երկու ամիս և այդ ընթացքում բավական աշխատեցի, — հիշում է Սարյանը: — Ամենամեծ հետաքրքրությունն ինձ համար ներկայացնում էր փողոցը՝ նրա կյանքի ռիթմը, վառ ամբոխը և շները… որոնք ապրում էին այստեղ ընտանեկան խմբերով»։

Նրա ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

download

Նկարչի գործերը հիմնականում պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում:

1967թ.-ից Երևանում գործում է Սարյանի տուն-թանգարանը, 1955թ.-ից Հալեպում (Սիրիա)` «Սարյան ակադեմիան»: Հայաստանում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ:

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972 թվականին։
. Կարդա՛, ծանոթացի՛ր նկարիչներին
. Քո բլոգում պատմի՛ր այն նկարչի մասին, որի աշխատանքները ամենաշատը հավանեցիր: Բացատրիր՝ ինչու՞:
Կատարի՛ր այս աշխատանքներից մեկը՝ քո ընտրությամբ.

Աշխատանք 1- հարցազրույց ունեցիր քո մտերիմներից մեկի հետ նկարիչներից մեկի մասին
Աշխատանք 2- համացանցից որոնիր, գտիր հետաքրքիր տեղեկություններ որևէ նկարչի կամ նկարիչների մասին, խմբագրիր, հրապարակիր բլոգում
Աշխատանք 3- պատրաստիր ռադիոնյութ նկարիչներից մեկի կամ մի քանիսի մասին
Աշխատանք 4- pover point ծրագրի օգնությամբ պատրաստիր պրեզենտացիա որևէ նկարչի մասին, հրապարակիր բլոգում
Աշխատանք 5- Մի օրով դարձիր նկարիչ, եղիր Երևանի որևէ տեսարժան վայրում կամ հենց քո բակում ու տանը, նկարիր շուրջբոլորը և այդ ամենը լուսաբանիր բլոգում վիդեո կամ ռադիո պատումի տեսքով

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s