ԽՈՍՔԻ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

. Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

. Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես եւ այլ կապերը:

. Փոխաբերություն

Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալեւոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:

. Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է հորովել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:

. Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչեւ էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:

. Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երեւույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձեւով:

Վահան Տերյան
Վահան Տերյան. բանաստեղծություններ

Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s