Բարեկենդան- կենդանություն, բարի կյանք

bd5ed949c9e727addb702e790b583b0d

Բարեկենդանի տոնին նվիրված մեդիափաթեթ և հանձնարարություններ՝                               Բարեկենդանի և Տեառնընդառաջի ծեսերի երգեր, պարերգեր
Բարեկենդանի տոնի մասին
Բուն Բարեկենդան
Բարեկենդանի ծեսը Հայաստանում
Բուն Բարեկենդան.վիդեոնյութ
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — BAREKENDAN
Բարեկենդանի խաղեր

. Ընթերցի՛ր Բարեկենդանի մասին  տեղեկությունները: Առավել հետաքրքիր մտքերը տար քո բլոգ, պատմիր, թե դո՞ւ ինչպես ես նշում այդ տոնը, ունե՞ք ընտանեկան սովորույթներ:

. Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)

.Նկարի՛ր, թե ինչպես եք նշում Բարեկենդանը, ֆոտոպատումը ներկայացրու բլոգում

Երգեր՝

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծըն ու թուփը,

Թուփըն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրըն ու արջը,

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգըն ու թուրը,

Թուրըն ու արջը,

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

 

Կռունկ ջան, արի, արի

Կըռունկ ջան, արի, արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ձախ թևին արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Կըռունկ աջ թևին արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ սարերով արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի

Գընա արի, ման արի,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Ցոլա ամպերի տակին,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Ծաղիկ — ծառների տակին,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Կըռունկ, գարնան արևին,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Էկար մըտար մեր այգին:

Կըռունկ ծափ տու ու թըռի:

Արևը դարի վըրա,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Մամուռը քարի վըրա,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Էրկու կըռունկ եմ տեսել,

Կըռունկ ծափ տու ու թըռի,

Արագած սարի վըրա,

Կըռունկ ծափ տու ու թըռի:

 

Հաց կը թխեմ

Հաց կըթխեմ գարի ա, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Կըրակը թռավ քարից, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ես կըմեռնեմ քո դարդից, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Լիքը հաց ա մեր տաշտը, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Երեսիդ կարոտել եմ, երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,

Ոնց որ վարդ մանիշակին, շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

 

Իլիլի, դիլիլի

Հինգ էծ ունեմ ուլերով,

Իլիլի, դիլիլի,

Կաթ կըկըթեմ դույլերով,

Իլիլի, դիլիլի,

Սեր կըչափեմ կալ չափով,

Իլիլի, դիլիլի,

Եղ կըհանեմ լվի տըկով,

Իլիլի, դիլիլի:

 

 

 

Նկարը՝ qahana.am կայքից

Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s