Փետրվար ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Տնային աշխատանք (28.02.2018)

.  Կարգի բեր բլոգդ, չկատարված աշխատանքները կատարիր և հրապարակիր
. Անգի՛ր սովորիր Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
. Վերուծի՛ր պոեմը՝ փորձելով գտնել Հ. Թումանյանի ասելիքը, համեմատելով Նադիր Շահին և Թաթուլին, բնութագրելով Թաթուլի կնոջը, նրա վարմունքը, վերլուծելով Թաթուլի երազը:
. Համացանցից որոնիր ու տեղեկություններ գտիր Թմբկաբերդի մասին:

Տնային աշխատանք (27.02.2018)

. Կարգի բեր բլոգդ, չկատարված աշխատանքները կատարիր և հրապարակիր
. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը սովորի՛ր անգիր (անգիր պետք է իմանան բոլորը)
. Կարդա՛ Հովհաննես Թումանյան «Թմբկաբերդի առումը» պոեմը

. Առանձնացրու՛ փոխաբերությունները, մակդիրները, համեմատությունները
. Գտի՛ր պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ

Տնային աշխատանք (26.02.2018)

. Անգի՛ր  սովորիր Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը
. Բալլադից դու՛րս գրիր պատմողական, հրամայական, հարցական և բացականչական նախադասությունները

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Լրացուցիչ աշխատանք

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի կամ Վահան Տերյանի ստեղծագործություններից, հրապարակի՛ր բլոգում
. «Մայրենի լեզվի օրեր» ստուգատեսին նվիրված կատարիր հետևյալ առաջադրանքներից մեկը.

  1. Հեռուստատեսային լեզվի ուսումնասիրություն կոնկրետ մեդիատեքստի՝ սերիալի, ժամանցային, մշակութային կամ որևէ այլ հաղորդման, էլեկտրոնային թերթի, ամսագրի, հեռուստաշոուի և այլնի օրինակով
  2. Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում
  3. Լեզվաբանական խաղ-մրցույթներ («Սովորող-սովորեցնող» բաղադրիչ)
  4. Արդի հայ գրողի գրականության լեզվաշերտի ուսումնասիրություն․ նորաբանություններ, դիպվածային բառեր
  5. Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, բնականուններ, ներքաղաքային անվանումներ և այլն) վերլուծություն
  6. Լեզվական փոխառությունները հայերենում
  7. Դասական և արդի ուղղագրություն․ մտորումներ-ուսումնասիրություններ
  8. Ժարգոնային լեզվաշերտը համացանցում

 

Տնային աշխատանք (23.02.2018)

.Պատմի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին, գրի՛ր կարծիքդ
.Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
. Փորձի՛ր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով նաև տվյալ հարցերին 
. Ըստ քեզ՝ որքանո՞վ է կատարվածը արդիական, իրական մեր օրերում
. Եղե՞լ է Փարվանա ամրոցը (Փարվանա լճի մասին ի՞նչ գիտես)
. Աղջկան արժանի շուքով ամուսնացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում Փարվանա արքան:
. Ինչպե՞ս են կտրիճները մրցում Փարվանա դստերըը տիրանալու համար
. Ի՞նչ է պահանջում աղջիկը մրցույթի ելած կտրիճներին (քո վերաբերմունքը այդ պահանջին)
. Ինչու՞ են խորտակվում Փարվանա դստեր երազանքները: Ինչու՞ չեն իրականանում նրա ցանկությունները:

 Կարդա նաև՝ Բալլադը (գեղոն) չափածո խոսքի տեսակ է: Կազմված է քնարական և պատմողական մասերից: Բալլադը որպես գրական տեսակ ձևավորվել է միջնադարյան Եվրոպայում: Բալլադ էին կոչում երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները: Այդ իսկ պատճառով ժամանակին այն հայերեն թարգմանվել է պարերգ, պարերգություն: Բալլադը ոչ մեծ ծավալի ստեղծագործություն է: ՈՒնի լարված ու արագընթաց դիպաշար, նյութը անսովոր ու երևակայական բովանդակություն ունեցող որևէ ավանդություն է:

Տնային աշխատանք (21.02.2018)

. Վերլուծի՛ր Հովհաննես Թումանյանի  «Եղջերուն» և «Եղջերուի մահը» ստեղծագործություններից մեկը կամ երկուսը միասին
. Քո ընտրությամբ անգիր սովորիր Թումանյանի բանաստեղծություններից մեկը

Տնային աշխատանք (20.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Եղջերուն» և «Եղջերուի մահը» ստեղծագործությունները
. Պատրաստվի՛ր քննարկման: Մտածիր՝ ի՞նչ թեմաներ է արծարծել գրողը, ի՞նչ ասելիք ունեն ստեղծագործությունները
. Ստեղծագործություններից հանի՛ր անծանոթ բառերը, գտի’ր դրանց բացատրությունները
(Բարբառային բառերի համար կարող ես օգտվել <<Հայ գավառական բառարան>>-ից)

 

Տնային աշխատանք (19.02.2018)

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք
«Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»
քո ընտրությամբ
. կատարի՛ր  թարգմանական, ստեղծագործական, ռադիոնյութ, վիդեոնյութ, հարցազրույց, վերլուծական աշխատանք՝ նվիրված մայրենիի օրվան կամ Հովհաննես Թումանյանի ծննդյանը: Կարող ես նաև յուրօրինակ շնորհավորանք գրել կամ ձայնագրել:

Տնային աշխատանք (16.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը մինչև վերջ
. Վերլուծի՛ր պատմվածքը
. Ավարտի՛ր բարբառային բառերին նվիրված աշխատանքը

Տնային աշխատանք (14.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը մինչև 4-րդ հատվածը:

.  Գրի՛ր եկվոր, խառնիխուռն, տապ անել, դմակ, բողազ, մադիան, կճղակավոր բառերի բացատրությունները և սովորի՛ր:
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանից կամՀայոց լեզվի հոմանիշների բառարանիցդո՛ւրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները և սովորի՛ր

անցորդ-
խուլ-
նահատակ-
զարկել-
խամ-
կաղկանձել-

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛՝  Հովհաննես Թումանյանը պատմության հետքերով
Հովհաննես Թումանյանը և հայոց մեծ ողբերգությունը

Տնային աշխատանք (13.02.2018)

. Հովհաննես Թումանյանի օրինակով՝ գրի՛ր քո ինքնակենսագրականը: Վերնագիրը, ձևը, բովանդակությունը որոշիր ինքդ:
. Սովորի՛ր համադասական և ստորադասական շաղկապները անգիր

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛, ձայնագրի՛ր Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից

Դասարանական աշխատանք

Նախադասությունները կամ նախադասության անդաները իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Շաղկապները լինում են երկու տեսակ` համադասական և ստորադասական:
Համադասական

կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ:

Հայերենի համադասական շաղկապերն` և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, սակայն, ուրեմն, մինչև իսկ,  բայց և այնպես, և´… և՛, թե´…թե՛, կա´մկա՛մ, ո´չո՛չ, ապա թե ոչ, ինչպես և:
Օրինակ`   Բակն ու այգին թաղվելն էին ձյան տակ:
Օրինակ`    Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը:

Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, բացի և, ու կամ շաղկապներից: Եվ, ու, կամ շաղկապներից առաջներից առաջ դնվում է ստորակետ միայն այն դեպքում, երբ հաջորդ համադաս նախադասության ենթական փոխված է լինում:
Օրինակ`   Նա ամրացրեց այգու դռնակը, և Արամը օգնեց նրան շալակելու փայտը:
Օրինակ`   Դավիթը կոտրում էր փայտերը, իսկ նրա ընկերները հավաքում էին դրանք:

 Ստորադասական կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
Հայերենի ստորադասական շաղկապներն են` որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, քանի որ, հենց որ, մինչև որ, մինչև, նախքան, երբ որ, թեև, թեպետ, թեկուզ, քանի դեռ, չնայած որ, մինչդեռ, քան թե, թեպետ և այլն:
Օրինակ`     Թեև նա վաղուց էր գնացել, մենք նրան սիրով էինք հիշում:
Օրինակ`     Նա մտածում էր, որ մի օր կգրի թագավորի ճամփորդության մասին:

Համադասական նախադասություններ:
1. Ես ու դու մնալու ենք այստեղ:

  1. Ես հոգնած էի,բայցշարունակում էի խաղալ:
    3.  Անին գնաց տուն և հետ վերադարձավ իր հետ բերելով իր տետրը:
    4. Կա՛մ ես թատրոն, կա՛մ մենք միասին կմնանք տանը:

Ստորադասական նախադասություններ:
1. Հայր հարցրեց, թե ուր եմ գնալու
2.  Գարեգինի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը
3.  Ես սկսել եմ ուսումնասիրել անգլերեն լեզուն ավելի խորը, քանի որ ինձ հետագայում շատ է  պետք այդ լեզուն:
4. Ես սիրում եմ զրուցել Արամի հետ շատ, որովհետև ինձ նրա հետ խոսելը հաճելի է:
5. Ես սիրում եմ վազել, նախքան դասի գալը:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Տնային աշխատանք (12.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրականը
. Ավարտի՛ր Հովհաննես Թումանյանի քառյակների վերլուծությունը

Լրացուցիչ աշխատանք

. թարգմանություն (ռուսերենից, անգլերենից, այլ…)
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործության վերլուծում
. ստեղծագործական շարադրություն
. ընթերցանություն, ձայնագրում
. հարցազրույց, ակնարկ, հոդված՝ նվիրված Թումանյանին, Տերյանին

 

Դասարանական աշխատանք

. Ծանոթացի՛ր Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը, առավել հետաքրքիր և կարևոր տեղեկությունները տար քո բլոգ
. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի քառյակները, փորձիր վերլուծել դրանցից մի քանիսը:

Տնային աշխատանք (9.02.2018)

. Գրի՛ր խոհերդ գրադարանում կարդացած ստեղծագործության մասին
. Փոխադրի՛ր  «Հեքիաթ երգի մասին» պատմությունը

Լրացուցիչ աշխատանք

.Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)
.Կարդա՛ Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր և հրապարակի՛ր բլոգում

Տնային աշխատանք (7.02.2018)

. Ուշադիր նայի՛ր  «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
.Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրու՛ ֆիլմի բովանդակությունը
.Առանձնացրեք ֆիլմի՝  ձեզ առավել դուր եկած հատվածը և փորձեք հիմնավորել՝ ինչո՞ւ:

Լրացուցիչ աշխատանք

.Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)
.Կարդա՛ Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր և հրապարակի՛ր բլոգում

Տնային աշխատանք (6.02.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
. Ժողովածուից առանձնացրու՛ 

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաերազկոտ

բանաստեղծությունները

. Առանձնացրու՛ պատկերավորման միջոցները
. Քո ընտրությամբ բանաստեղծություններից մեկը  սովորի՛ր անգիր

 

Տնային աշխատանք (5.02.2018)

. Ընթերցի՛ր Բարեկենդանի մասին  տեղեկությունները: Առավել հետաքրքիր մտքերը տար քո բլոգ, պատմիր, թե դու ինչպես ես նշում այդ տոնը, ունե՞ք ընտանեկան սովորույթներ: 

Բարեկենդանի տոնի մասին
Բուն Բարեկենդան
Բարեկենդանի ծեսը Հայաստանում
Բուն Բարեկենդան.վիդեոնյութ

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)

Տնային աշխատանք (2.02.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի Գ, Դ, Ե հատվածները
. Նախորդ աշխատանքում գրածդ խոհերը ամփոփիր, մտքերդ ներկայացրու ամբողջ  հոդվածի վերաբերյալ
.  Ստեղծագործական աշխատանք
  . Հոգևոր Հայաստան 

Տնային աշխատանք (31.01.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի Ա և Բ հատվածները
. Խոհերդ արտահայտիր հոդվածի վերաբերյալ՝ գրելով
. ի՞նչ թեմաներ է արծարծել գրողը
. որքանո՞վ է գրվածը արդիական մեր օրերում
. դու՞ ինչ մտքեր ունես «Հոգևոր Հայաստան»-ի մասին

. Անգիրը ուժի մեջ է

Լրացուցիչ աշխատանք

. Դիտի՛ր Վահան Տերյանի կյանքի մասին ֆիլմը
. Կարդա՛ Վ. Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր և տեղադրի՛ր բլոգում

 

Տնային աշխատանք (30.01.2018)   

. Գրքերից, համացանցից գտի՛ր Վահան Տերյանի կյանքին վերաբերող տեղեկություններ, սովորի՛ր
. Անգիր սովորիր բանաստեղծությունը

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

. Դու՛րս գրիր անծանոթ բառերը, սովորի՛ր

Լրացուցիչ աշխատանք

Դիտի՛ր Վահան Տերյանի կյանքի մասին ֆիլմը

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s