Փետրվար ամսվա առաջադրանքներ. 7-րդ դասարան

Տնային աշխատանք (28.02.2018)

.  Կարգի բեր բլոգդ, չկատարված աշխատանքները կատարիր և հրապարակիր
. Անգի՛ր սովորիր Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
. Վերուծի՛ր պոեմը՝ փորձելով գտնել Հ. Թումանյանի ասելիքը, համեմատելով Նադիր Շահին և Թաթուլին, բնութագրելով Թաթուլի կնոջը, նրա վարմունքը, վերլուծելով Թաթուլի երազը:
. Համացանցից որոնիր ու տեղեկություններ գտիր Թմբկաբերդի մասին:

Տնային աշխատանք (27.02.2018)

. Կարգի բեր բլոգդ, չկատարված աշխատանքները կատարիր և հրապարակիր
. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը սովորի՛ր անգիր (անգիր պետք է իմանան բոլորը)
. Կարդա՛ Հովհաննես Թումանյան «Թմբկաբերդի առումը» պոեմը

. Առանձնացրու՛ փոխաբերությունները, մակդիրները, համեմատությունները
. Գտի՛ր պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ

Տնային աշխատանք (26.02.2018)

. Անգի՛ր  սովորիր Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը
. Բալլադից դու՛րս գրիր պատմողական, հրամայական, հարցական և բացականչական նախադասությունները

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Լրացուցիչ աշխատանք

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի կամ Վահան Տերյանի ստեղծագործություններից, հրապարակի՛ր բլոգում
. «Մայրենի լեզվի օրեր» ստուգատեսին նվիրված կատարիր հետևյալ առաջադրանքներից մեկը.

  1. Հեռուստատեսային լեզվի ուսումնասիրություն կոնկրետ մեդիատեքստի՝ սերիալի, ժամանցային, մշակութային կամ որևէ այլ հաղորդման, էլեկտրոնային թերթի, ամսագրի, հեռուստաշոուի և այլնի օրինակով
  2. Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում
  3. Լեզվաբանական խաղ-մրցույթներ («Սովորող-սովորեցնող» բաղադրիչ)
  4. Արդի հայ գրողի գրականության լեզվաշերտի ուսումնասիրություն․ նորաբանություններ, դիպվածային բառեր
  5. Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, բնականուններ, ներքաղաքային անվանումներ և այլն) վերլուծություն
  6. Լեզվական փոխառությունները հայերենում
  7. Դասական և արդի ուղղագրություն․ մտորումներ-ուսումնասիրություններ
  8. Ժարգոնային լեզվաշերտը համացանցում


Տնային աշխատանք (23.02.2018)

.Պատմի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին, գրի՛ր կարծիքդ
.Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
. Փորձի՛ր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով նաև տվյալ հարցերին 
. Ըստ քեզ՝ որքանո՞վ է կատարվածը արդիական, իրական մեր օրերում
. Եղե՞լ է Փարվանա ամրոցը (Փարվանա լճի մասին ի՞նչ գիտես)
. Աղջկան արժանի շուքով ամուսնացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում Փարվանա արքան:
. Ինչպե՞ս են կտրիճները մրցում Փարվանա դստերըը տիրանալու համար
. Ի՞նչ է պահանջում աղջիկը մրցույթի ելած կտրիճներին (քո վերաբերմունքը այդ պահանջին)
. Ինչու՞ են խորտակվում Փարվանա դստեր երազանքները: Ինչու՞ չեն իրականանում նրա ցանկությունները:

 Կարդա նաև՝ Բալլադը (գեղոն) չափածո խոսքի տեսակ է: Կազմված է քնարական և պատմողական մասերից: Բալլադը որպես գրական տեսակ ձևավորվել է միջնադարյան Եվրոպայում: Բալլադ էին կոչում երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները: Այդ իսկ պատճառով ժամանակին այն հայերեն թարգմանվել է պարերգ, պարերգություն: Բալլադը ոչ մեծ ծավալի ստեղծագործություն է: ՈՒնի լարված ու արագընթաց դիպաշար, նյութը անսովոր ու երևակայական բովանդակություն ունեցող որևէ ավանդություն է:

Տնային աշխատանք (22.02.2018)

. Կրկնի՛ր,  սովորի՛ր Հովհաննես Թումանյանի հետևյալ բանաստեղծությունները

Երկու սև ամպ
Պատրանք
Իմ երգը

. Կարդա նաև Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը հոր մասին

Տնային աշխատանք (21.02.2018)

. Վերլուծի՛ր Հովհաննես Թումանյանի  «Եղջերուն» և «Եղջերուի մահը» ստեղծագործություններից մեկը կամ երկուսը միասին
. Քո ընտրությամբ անգիր սովորիր Թումանյանի բանաստեղծություններից մեկը

Տնային աշխատանք (20.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Եղջերուն» և «Եղջերուի մահը» ստեղծագործությունները
. Պատրաստվի՛ր քննարկման: Մտածիր՝ ի՞նչ թեմաներ է արծարծել գրողը, ի՞նչ ասելիք ունեն ստեղծագործությունները
. Ստեղծագործություններից հանի՛ր անծանոթ բառերը, գտի’ր դրանց բացատրությունները
(Բարբառային բառերի համար կարող ես օգտվել <<Հայ գավառական բառարան>>-ից)

Տնային աշխատանք (19.02.2018)

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» (Եղիշե Չարենց) վերնագրով
. կատարի՛ր  թարգմանական, ստեղծագործական, ռադիոնյութ, վիդեոնյութ, հարցազրույց, վերլուծական աշխատանք՝ նվիրված մայրենիի օրվան կամ Հովհաննես Թումանյանի ծննդյանը: Կարող ես նաև յուրօրինակ շնորհավորանք գրել կամ ձայնագրել:

Դասարանական աշխատանք

Ընդգծի՛ր երեք ածանցավոր թվական

ա. յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ,
բ. քառասուն, ինը-ինը, ութսունվեց, երեսուներկուերոդ, հինգական
գ. ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
դ. հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն

Ընդգծի՛ր երեք բարդ թվական

ա. երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
բ. հինգ-հինգ, վաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
գ. ութսունյոթ, տասնինը, հարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց

Տնային աշխատանք (16.02.2018)

. Ավարտի՛ր և բլոգում հրապարակիր բարբառային բառերի աշխատանքը:
. Մայրենիի օրերին նվիրված՝ կատարիր այս աշխատանքներից որևէ մեկը կամ քո ընտրությամբ աշխատանք.

.  Էմոջիկների(սմայլիկ )լեզվի ուսումնասիրություն, ներկայացում
. Էմոջիկային հեքիաթ-մուլտֆիլմի նկարահանում ( մուլտֆիլմի օրինակներ)
. Ժարգոնային լեզվաշերտը համացանցում, մեր առօրյայում
. Ասույթների, առած-ասացվածների, անեծք-օրհնանքների ուսումնասիրություն
. բարբառային բառերի ուսումնասիրություն
Տնային աշխատանք (15.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը  4-րդ հատվածից մինչև վերջ:
.  Գրի՛ր   մտիկ անել,  թալա, թվանք, ջուխտ, զարզանդել, ցցաչոր, ականջ դնել, կենալ բառերի  բացատրությունները և սովորի՛ր:
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանից կամ Հայոց լեզվի հոմանիշների բառարանից դո՛ւրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները և սովորի՛ր

ցել-
ափաշկարա-
ծմակ-
սակավ-
թաղ-

Կարդա՛՝  Հովհաննես Թումանյանը պատմության հետքերով
Հովհաննես Թումանյանը և հայոց մեծ ողբերգությունը

Տնային աշխատանք (14.02.2018)

. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը մինչև 4-րդ հատվածը:
.  Գրի՛ր եկվոր, խառնիխուռն, տապ անել, դմակ, բողազ, մադիան, կճղակավոր բառերի բացատրությունները և սովորի՛ր:
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանից կամ Հայոց լեզվի հոմանիշների բառարանից դո՛ւրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները և սովորի՛ր

անցորդ-
խուլ-
նահատակ-
զարկել-
խամ-
կաղկանձել-

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛՝  Հովհաննես Թումանյանը պատմության հետքերով
Հովհաննես Թումանյանը և հայոց մեծ ողբերգությունը

Տնային աշխատանք (13.02.2018)

. Թումանյանի օրինակով՝ գրի՛ր քո ինքնակենսագրականը

. Փոխի՛ր թվականների գրության ձևը:

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:

. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Դասարանական աշխատանք

Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ… (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):

Տնային աշխատանք (12.02.2018)

. Ծանոթացի՛ր Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը, առավել հետաքրքիր և կարևոր տեղեկությունները տար քո բլոգ: Սովորի՛ր
. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրականը
. Լսի՛ր թվականի մասին վիդեոդասը

Լրացուցիչ աշխատանք
. Ինքդ քեզ ստուգելու համար կատարիր առաջադրանքները

Դասարանական աշխատանք

. Ծանոթացի՛ր թվական խոսքի մասին և դրա տեսակներին

. Թվականները գրի՛ր տառերով

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը մի ընդարձակ լեռնային երկիր է, որի տարածությունը 40000 քառ. կմ է, միջին բարձրությունը՝ 1700 մ: Նրա կենտրոնում Արարատ լեռան հրաբխային զանգվածն է՝ Մեծ Մասիս (5156 մ) և Փոքր Մասիս (3914 մ) գագաթներով: Իր բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդը Սիփանն է (4434 մ), երրորդը՝ քառագագաթ Արագածը (4090 մ): Վերջինիս Հայաստանի ամենաբարձր լեռն է: Հաջորդը Կապուտջուղն է (3906 մ) Զանգեզուրի լեռնաշղթայում: Հայկական լեռնաշխարի մյուս բարձր լեռներն են Բյուրակնը (3650 մ), Սուկավետը (3445 մ), Թոնդրակը (3542 մ), Ծաղկոց լեռը (3519 մ), Նեմրութը (3050 մ), Թեղենիսը (2846 մ), Նպատը (2332 մ), Մարութա սարը (2962 մ):

Տնային աշխատանք (9.02.2018)

. Գրի՛ր խոհերդ գրադարանում կարդացած ստեղծագործության մասին
. Պատրաստի՛ր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)

Լրացուցիչ աշխատանք
.Կարդա՛ Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր և հրապարակի՛ր բլոգում
. թարգմանություն


Տնային աշխատանք (8.02.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի նամակաները
Վահան Տերյան. անծանոթ նամակը
   Նամակ Մարթա Միսկարյանին

. Կարճ պատումով ներկայացրու՛, թե ինչ թեմաներ է արծարծել Տերյանը իր նամակներում: Դրանք ընթերցելը ի՞նչ է տալիս մեզ: Այս ձևով բացահայտու՞մ ենք Տերյանին:

Լրացուցիչ աշխատանք

.Կարդա Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրիր, հրապարակիր բլոգում

 

Տնային աշխատանք (7.02.2018)

. Ուշադիր նայի՛ր  «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
.Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրու՛ ֆիլմի բովանդակությունը
.Առանձնացրեք ֆիլմի՝  ձեզ առավել դուր եկած հատվածը և փորձեք հիմնավորել՝ ինչո՞ւ:

Լրացուցիչ աշխատանք

.Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)
.Կարդա՛ Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրի՛ր և հրապարակի՛ր բլոգում

Տնային աշխատանք (6.02.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
. Ժողովածուից առանձնացրու՛ 

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաերազկոտ

բանաստեղծությունները

. Առանձնացրու՛ պատկերավորման միջոցները
. Քո ընտրությամբ բանաստեղծություններից մեկը  սովորի՛ր անգիր

Տնային աշխատանք (5.02.2018)

. Ընթերցի՛ր Բարեկենդանի մասին  տեղեկությունները: Առավել հետաքրքիր մտքերը տար քո բլոգ, պատմիր, թե դու ինչպես ես նշում այդ տոնը, ունե՞ք ընտանեկան սովորույթներ: 

Բարեկենդանի տոնի մասին
Բուն Բարեկենդան
Բարեկենդանի ծեսը Հայաստանում
Բուն Բարեկենդան.վիդեոնյութ

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստիր ռադիոնյութ՝ նվիրված Բարեկենդանի տոնին (հարցազրույց, տեղեկատվական հաղորդում)

Տնային աշխատանք (2.02.2018)

. Գրի՛ր խոհերդ գրադարանում կարդացած ստեղծագործության մասին
. Ստեղծագործական աշխատանք
                  . Հոգևոր Հայաստան

Տնային աշխատանք (1.02.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի Գ, Դ, Ե հատվածները
. Նախորդ աշխատանքում գրածդ խոհերը ամփոփիր, մտքերդ ներկայացրու ամբողջ  հոդվածի վերաբերյալ 

Տնային աշխատանք (31.01.2018)

. Կարդա՛ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի Ա և Բ հատվածները
. Խոհերդ արտահայտիր հոդվածի վերաբերյալ՝ գրելով
. ի՞նչ թեմաներ է արծարծել գրողը
. որքանո՞վ է գրվածը արդիական մեր օրերում
. դու՞ ինչ մտքեր ունես «Հոգևոր Հայաստան»-ի մասին

. Անգիրը ուժի մեջ է

Լրացուցիչ աշխատանք

. Դիտի՛ր Վահան Տերյանի կյանքի մասին ֆիլմը
. Կարդա՛ Վ. Տերյանի բանաստեղծություններից, ձայնագրիր և տեղդրի՛ր բլոգում

Տնային աշխատանք (30.01.2018)

. Գրքերից, համացանցից գտի՛ր Վահան Տերյանի կյանքին վերաբերող տեղեկություններ, սովորի՛ր
. Անգիր սովորիր բանաստեղծությունը.

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

. Դու՛րս գրիր անծանոթ բառերը, սովորի՛ր

Լրացուցիչ աշխատանք

Դիտի՛ր Վահան Տերյանի կյանքի մասին ֆիլմը

 

Տնային աշխատանք (28.01.2018)

. Ուսումնասիրի՛ր բլոգդ, վերհիշի՛ր կատարածդ աշխատանքները, լավագույնները ներկայացրու՛ հանրակրթական դիջիթեքին:

Դիջիթեքի անվանակարգերը
Անվանակարգին ներկայացվող պահանջները
Լրացնել հայտը:

Դասարանական աշխատանք (28.01.2018)

. Կետադրի՛ր հետևյալ հատվածները

  1. Աշուն էր պայծառ աշուն…

Օդը մաքուր էր արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ այնքան պարզ էին երևում որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր տերևաթափով արևի նվաղ ջերմությամբ դառնաշունչ քամիով որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները խմբերով քշում տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը:

 

2. Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են փտում ընկած ծառերի տեղ նորն է ծլում արջերը պար են խաղում:

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից երբ դեռ մարդը չկար և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան մարդու երես չտեսած մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա  ժամերով կարող եք նայել թե ինչպես է զարկում փորի մաշկը թույլ երակի պես կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը դրանից է որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք Մթնաձորում ստվերները թանձրանում են սաղարթի տակ անթափանց խավար է լինում արջերը որսի են դուրս գալիս վարազներն իջնում են ջուր խմելու իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s