Դասարանական աշխատանք

. Գրի՛ր նախադասություններ՝ կիրառելով վերաբերականներ:

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Բժիշկը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում:

Վերաբերականներն ըստ կազմության լինում եմ պարզ,բարդ և ածանցավոր։

Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, գեթ, իբր, իսկ, թող, լոկ,  հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

Բարդ վերաբերականներն են՝իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ , թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե , մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

Բարդ վերաբերականներյ գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

1.Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

2.Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականները՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s