Առաջադրանքներ (14.12.2017)

. Կարդա՛ Դինո Բուցատիի «Խեղճ երեխա» ստեղծագործությունը

Խեղճ երեխա: Դինո Բուցատի

Մի զբոսայգում  երեխաների  խմբերը  պատերազմ են խաղում:

Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում,  նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:

Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում  մոր մոտ:

-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:

Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ,  փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:

Ամբողջ դառը մենակությունը  փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր  բառերով արտահայտել:

Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան   էր  խնդրում:

Բայց դա մի պահ եղավ միայն:

-Դե արի, Դոլֆի,  շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան  թափով քարշ տվեց  տուն:

Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:

-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.

«Ցտեսություն, տիկին Հիտլեր»:

. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
. Դուրս գրիր այն տողերը, որտեղ երևում է, որ երեխային նեղացնում էին խաղի ժամանակ:
. Ո՞ր խոսքերն էին, որ սփոփեցին, մխիթարեցին երեխային: Դուրս գրիր դրանք:
. Ի՞նչ զգաց երեխան այդ սփոփող խոսքերից: Դուրս գրիր այդ տողերը:
. Մի քանի նախադասությամբ կարծիքդ հայտնիր երևույթի, կատարվածի վերաբերալ
. Ինչպե՞ս կավարտեիր ստեղծագործությունը
. Ի՞նչ վերնագիր կտայիր:

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան), Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s