Առաջադրանքներ (29.11.2017)

Ընկերասեր ոզնին

-Տե՜ս թե  ինչ փամփլիկ ու գեղեցիկ պոչ ունեմ ես,- պարծենում էր աղվեսիկը: Մի՞թե կարող եմ ընկերություն անել այսպիսի գորշ ու փշոտ արարածի հետ:

-Ախր դու շա՜տ փոքրիկ ես: Ես պատահաբար կարող եմ տրորել քեզ,- մրթմրթում էր արջը:

-Դու այնքան անկարող ես, ո՛չ թռչկոտել գիտես, ոչ՝ վազել,-ասում էր նապաստակը:

-Լա՛վ, ձայն չունես, գոնե լսողություն ունենայիր: Նույնիսկ ճահճի շուրջ հավաքված գորտերն են քեզնից լավ երգում,- ոզնու ականջի տակ կրկնում էր սոխակը:

-Խեղճի համար ծանր էր շարունակ այսպիսի քննադատություններ լսելը: Նա երկար ժամանակ նստել էր անտառի խորքում գտնվող հին լճափին և նայում էր ջրում տարուբերվող իր արտացոլանքին: « Ինչո՞ւ եմ ես այսքան փոքրիկ, այսքան փշոտ ու անկարող, և վերջապես՝ գոնե երաժշտական լսողություն ունենայի» արտասվում էր ոզնին ու անիծում իր բախտը: Նրա արցունքները հեղեղի պես ողողում էին լճակի ջրերը: Մեկը չկար, որ մխիթարեր խեղճին: Վիտյան շատ էր տխրում այն մտքից, որ ոչ ոք չէր ցանկանում իր հետ ընկերություն անել: Տխրելն ի՞նչ, քիչ էր մնում անզորությունից հիվանդար:

-Մի առավոտ ոզնին սովորականի պես ճանապարհ ընկավ դեպի անտառի բացատ, նախաճաշի համար սունկ և հատապտուղներ հավաքելու: Նա դանդաղ քայլում էր ճանապարհով` տխուր մտքերի մեջ մտասուզված: Մեկ էլ հանակարծ նկատեց քամու պես սլացող աղվեսին, որը քիչ էր մնում ոտնատակ աներ իրեն: Վիտյան նայեց իր շուրջը և տեսավ աղվեսին հետևող զինված որսորդներին: Նա շատ վախեցավ, բայց վախն անտեսելով, առանց մի վայրկյան անգամ մտածելու, կծկվեց ու փշոտ կծիկի վերածվելով` ընկավ որսորդների ոտքերի տակ:

-Որսորդները չնկատելով փշե գունդը, սայթաքեցին և վայր ընկան: Մինչ նրանք կհասցնեին ոտքի կանգնել և հասկանալ գլխներին եկածը, աղվեսն արդեն հասցրեց փախչել և թաքնվել թփերի տակ: Վախից դողացող Վիտյան անհամբեր սպասում էր  որսորդների հեռանալուն: Միայն ուշ երեկոյան նրան հաջողվեց բռնել տունդարձի ճանապարհը: Կաղալով,  մի կերպ քարշ էր տալիս փոքրիկ մարմինը, քանի որ աղվեսին փրկելիս նա վնասել էր թաթը և մեծ դժվարությամբ էր քայլում: Տնակին մոտենալուն պես՝ Վիտյան նկատեց դռան առաջ իրեն սպասող աղվեսին:

-Շնորհակալությո՛ւն, ոզնի: Դու շատ քաջ ես: Անտառի բոլոր գազանները որսորդի վախից թաքնվել էին և ոչ ոք չէր համարձակվում անգամ քիթը բնից դուրս հանել : Միայն դու համարձակվեցիր  ինձ փրկել: Դու իսկական ընկեր ես, — խոստովանեց աղվեսը և խոնարհեց գլուխը:

-Այդ օրվանի մինչև այսօր, ոզնին և աղվեսը մտերիմ ընկերներ են: Աղվեսը անտառից դեղբույսեր ու սնունդ էր հայթայթում, մինչ ոզնին կկազդուրվեր և կկարողանար ինքնուրույն քայլել: Ոզնին այլևս մենակ չէր, քանի որ կողքին իսկական ընկեր ուներ:

-Չէ՞ որ իսկական ընկերը նա չէ, ով գեղեցիկ պոչ, արագավազ ոտքեր կամ հրաշալի ձայն ունի, այլ նա է, ով ընկերոջը վտանգի պահին մենակ չի թողնում:

Ռուսերենից թարգմանեց՝ Ա. Աբրահամյանը

. Կարդա՛ առակը
. Մի քանի նախադասությամբ գրի՛ր կարծիքդ առակի մասին
. Գտի՛ր մգացված բառերի հականիշները
. Ի՞նչ գույն ուներ քեզ համար առակը
. Ի՞նչ կասեիր անտառի բնակիչներին, եթե տեսնեիր նրանց
. Ինչպե՞ս կոգևորեիր ոզնուն, եթե տեսնեիր նրան
. Ոզնու անունից մի նամակ գրիր անտառի բնակիչներին

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Առաջադրանքներ (4-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s