Ամանորի մեր հեքիաթը. նախագիծ

15730763_1327054330700731_1665133099_nՆախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ դեկտեմբերի 4-22

Նպատակը՝ Ամանորյա հեքիաթների ստեղծում

 

Խնդիրները՝

. ստեղծագործական մտքի զարգացում
. երևակայության զարգացում
. մտքերը ճիշտ շարադրելու հմտությունների զարգացում
. խմբերով աշխատելու հմտությունների զարգացում

Ընթացքը՝

Դասերի ընթացքում սովորողները բաժանվելու են չորս-հինգ հոգանոց խմբերի, սկսելու են ուսումնասիրել Ամանորն ու Սուրբ Ծնունդը (հեքիաթներ, ֆիլմեր, երգ-երաժշտություն, ավանդույթներ), հարազատներից հավաքելու են տեղեկություններ՝ արդյունքում ունենալով որոշակի տեղեկատվություն տոների մասին: Առավել հետաքրքիր տեղեկություններն օգտագործելով՝ սովորողները ստեղծելու են խմբային ամանորյա հեքիաթներ, որոնք հետո ձայնագրելու են կամ բեմականացնելու՝ ըստ ցանկության:

Արդյունքը՝ ռադիոպիեսներ, բեմականացումներ

Այս նյութը հրատարակվել է Նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն