Դասարանական աշխատանք

. Կետադրի՛ր

-Էհեյ քար բերեք:

Ախ իմ սիրտը հազար ցավ կա:

Իմ սիրտը ախ տանջվում է կարոտից:

Թրըխկ,- լսվեց դռան ձայնը:

Էյ կանաչ ախպեր դու բարով եկար:

Ո՞վ քեզ ծեծեց Մարո ջան:

-Վահ էսքան էլ չա՞ր լինի մարդ,
ի՞նչ է արել  շահը ձեզ վատ:

Վուշ-վուշ Անուշ վուշ-վուշ քուրիկ:

Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:

Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են տալիս խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ,
խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) :

. Լսի՛ր վիդենյութը ձայնարկության մասին:

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s