Առաջադրանքներ (22.11.2017)

. Սովորի՛ր Համո Սահյանի տրված կամ քո ընտրությամբ բանաստեղծություն

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

. Ընդգծի՛ր ուղղական հոլովի հինգ ձև յուրաքանյուր շարքում։

  1. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, կողին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին։
  2. Թութակից, խոսնակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, մասնակից, կղզյակից։
  3. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով։
  4. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում։

. Ընդգծի՛ր սեռական-տրական հոլովի հինգ ձև։

  1. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ։
  2. Կրկին, գրկին, շոգին, հոգին, գերանդին, հացին, այրին, բանալին, ուղին, օղին։
  3. Արփին, դարբին, գետին, լորին, բագին, դարչին, սարին, ձորին, լուսին, տիկին։
  4. Շղթային, ջղային, շիլային, ընծային, ռնգային, հսկային, տենդային, վկային, թաղային, յուրային։

Լրացուցիչ աշխատանք

. Ընթերցի՛ր գոյականի հոլովների մասին նյութը

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s