Դասարանական առաջադրանք

Կետադրի՛ր

Ի վերջո տեղավորվեցին ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս իր սովորության համաձայն այդ երեկո նույնպես խնայեց մեզ:

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

ԿԱՊ
Կապ կոչվում են այն բառերը, որոնք  դրվում են գոյականի կամ գոյականի իմաստ արտահայտող բառերի վրա և այդ կապվող բառի հետ դառնում են  լրացումը։

Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն,
օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։
Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց և այլն:
Օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։
Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը) և այլն։

Կապերի կետադրությունը

  1. բացի, առանց, զատ կապերով կազմված կապական կապակցությունների կետադրությունը ազատ է: Եթե կապակցությունները  կազմված են մեկ անդամից, կարելի է չկետադրել.
    Օրինակ՝  Առանց քեզ որոշեցինք քո հետագա անելիքը:
    Բոլորն ընդունեցին իրենց մեղքը բացի Կարենից:
    Երբ  կապակցությունը ծավալուն է, նախադասության մյուս անդամներից նախընտրելի է ստորակետով կամ բութով անջատել.
    Օրինակ՝ Բացի մեր դպրոցից, (`) մյուս դպրոցները քիչ աշակերտներով էին ներակայցել:

2. Ըստ, ի, ի հեճուկս, համաձայն, հակառակ, հանդերձ, նայած, չնայած, փոխանակ և նման մի շարք այլ կապերով կապակցություններ կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքում՝ բութով, իսկ միջադաս դիրքում՝ երկու կողմից ստորակետով:

3. Որպես, իբրև կապերով ձևավորված կապակցությունները կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքերում բութով, իսկ միջադաս դիրքում՝ բութ-ստորակետով.
Օրինակ՝   Իբրև ճանաչցված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չունի:
Արմինեն՝ որպես ձեռագործի հմուտ գիտակ, մասնակցեց այդ ցուցահանդեսին:
Հերթով ներս էին մտել նրա բոլոր զինակիցները՝ որպես անդավաճան եղբայրներ:

 

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s