Դասարանական աշխատանք

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով
1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և
…. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն ….
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին ….
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում
էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան ….։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ …. ավագը բերել էր հաջորդ …. հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները …. որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Հոլովների շարունակություն

Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով
են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր
պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար
ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա
տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ (Տերևը պոկվեց ծառից),  (Դուռը
բացվեց քամուց),  (Նրանք խոսում էին գործերից),  (Վարպետը ելավ արհեստանոցից),  (Նա կարմրեց զայրույթից), (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
(Այգեպանը փորում էր բահով), (Շարասյունը անցավ փողոցով),  (Փրկարարները վերադարձան գիշերով), (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին),  (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։  (Նա ապրում է քաղաքում),
(Ընթացքում պարզվեց),  (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր
և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով
չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու
մեջ, արջի մեջ։

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (7-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s